Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատակոչի ցուցակում 15 վկա կա, որոնցից միայն մեկի հետ է առերեսվել Դավիթ Տոնոյանը.փաստաբան 01/29/2022   13:46  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, գործի դատաքննության նախապատրաստման փուլում քննարկել է գործով կալանքի տակ գտնվող ամբաստանյալների խափանման միջոցները և որոշել անփոփոխ թողնել ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար «Պատրոն Դավոյի»՝ Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, իսկ Արտյոմ Համբարյանին գրավի դիմաց ազատ արձակել։

Նշենք, որ Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել էին Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը, վերջինիս համար երաշխավորել էին Արամ Զավենի Սարգսյանը և «ՔՊ»-ական երկու պատգամավորներ՝ Քրիստինե Պողոսյանը և «Նավակ Ճոճող» Վիլեն Գաբրիելյանը, իսկ կալանքի տակ գտնվող մյուս բոլոր ամբաստանյալների պաշտպանները միջնորդել էին՝ վերացնել խափանման միջոցը կամ փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով, այդ թվում՝ գրավով։

Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ վիճարկելով նաև հիմնավոր կասկածի առկայության հարցը, թեև քննության այս փուլում հիմնավոր կասկածին չեն անդրադառնում՝ հաշվի առնելով, որ մեղադրական եզրակացությունը հաստատված է, սակայն պաշտպանության կողմը տեսնում է դրա անհրաժեշտությունը, քանի որ, ըստ փաստաբանի, ապացույցները բազմապիսի են, որոնք հերքում են Տոնոյանի առնչությանը՝ մեղսագրվող արարքին։ Բացի այդ՝ անդրադարձ է կատարվել նաև կալանավորման միակ հիմքին՝ խոչընդոտման հավանականությանը։

«Հետաքրքիրն այն է, որ առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ վկայակոչել է ԵԴ նախադեպային այնպիսի նորմեր, որոնք թույլ չեն տալիս արդեն իսկ քննության այս փուլում շարունակական կալանքը պահել։ Թվարկել է այդ նախադեպային որոշումները, դրանից հետո՝ դրան լրիվ հակառակ դիրքորոշում արտահայտել։ Զարմանալի է, թե ինչպես է նման դիրքորոշման դիմել դատարանը։

Մասնավորապես, նշել է, որ քննության հետագա փուլերում աստիճանաբար այդ խոչընդոտելու վտանգը նվազում է, պետք է ծանրակշիռ փաստարկներ, ապացույցներ լինեն, որը կհիմնավորի շարունակական կալանքի տակ պահելը, բայց սույն դեպքում որևէ նման տվյալ, ապացույց չի ներկայացվել, վերացական, ինչ-որ կանխատեսական մոտեցումների վրա հիմնված ենթադրություններ են արել և ներառել որոշման մեջ»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ չկա որևէ մի վկա, որի վրա ազդեցություն գործադրելու իմաստ առհասարակ առկա լինի։ Նախաքննության ընթացքում Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ առերեսում է տեղի ունեցել միայն մեկ վկայի հետ և, ըստ փաստաբանի, խոսել, որ վկաների վրա ընդհանրական կերպով կարող է ազդեցություն ունենալ՝ որևէ կերպ հիմնավորված չէ։

«Առհասարակ դատարանի որոշումն իրենից կոնկրետ հիմնավորում չի ներկայացնում։ Բոլոր ձևակերպումներն ընդհանրական են, բոլորի վերաբերյալ միատեսակ մոտեցում, միատեսակ միտք է արտահայտել։ Դրանով իսկ պաշտպանության կողմին զրկել է կոնկրետ հակափաստարկներ ներկայացնելու հնարավորությունից։ Այսինքն, ստացվում է, Դավիթ Տոնոյանը, գտնվելով ազատության մեջ, կխոչընդոտի, բայց թե ինչպես պետք է խոչընդոտի՝ որևէ կերպ նշված չէ, ում վրա և ինչ նպատակով պետք է ազդեցություն գործադրի՝ չի հիմնավորվել »,- նշեց Հովհաննիսյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ամբողջ գործարքը, որի շուրջ պտտվում է քրեական գործը, փաստաթղթավորված է և գտնվում է գործում, պետք է ընդամենն ուսումնասիրել և դրանց իրավական գնահատական տալ, նման պարագայում վկաների վրա ազդեցություն գործադրելով անգամ հնարավոր չէ որևէ կերպ գործի քննությանը խոչընդոտել։ Նշենք, որ այս պահին, ըստ դատակոչի ցուցակի, 15 վկա է, որոնցից միայն մեկի հետ է Տոնոյանն առերեսվել։

Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով նախնական դատական նիստ է նշանակվել փետրվարի 4-ին։ Փաստաբանը չբացառեց, որ միջնորդություն կներկայացնեն՝ դատախազին բացարկ հայտնելու մասին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։

Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։

Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։ Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:35 25/01/2022  |  ԼՐԱՀՈՍՄեղադրանքի կողմը քննության ողջ ընթացքում միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանիությունը ապացուցելու համար, համապատասխան փորձաքննություն չի կատարվել․ Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբ
12:18 24/01/2022  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոք կներկայացվի
11:27 24/01/2022  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված, գրավ կկիրառվի Արտյոմ Համբարյանի նկատմամբ
10:03 22/01/2022  |  ՄամուլԴավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեց. «Ժողովուրդ»
19:47 21/01/2022  |  Դատական ռեպորտաժներԴավիթ Տոնոյանի տպավորությամբ՝ ինքը ոչ թե իր պետությունում է գտնվում կալանքի տակ, այլ՝ հարևան. Նոր մանրամասներ՝ դատական նիստից
16:29 21/01/2022  |  Դատական ռեպորտաժներԴավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ խափանման միջոցների վերաբերյալ որոշում կայացնելու
15:29 21/01/2022  |  ԼՐԱՀՈՍՏպավորություն է՝ ընտրվում է, թե ում պետք է կալանավորեն, ում՝ ոչ. Երեմ Սարգսյան
20:15 20/01/2022  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել, նրա համար երաշխավորել են Քրիստինե Պողոսյանը, «Նավակ Ճոճող»-ը, և Արամ Զավենի Սարգսյանը
15:29 20/01/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Մանվել Շահվերդյանը կշարունակի քննել Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը.ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
13:57 20/01/2022  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատավորի պարզաբանումները չեն գոհացրել պաշտպանական կողմին,ներկայացվում է ինքնաբացարկի միջնորդություն

Արխիվ

[]