ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրանի կողմից դիտարկվող հիմնական տարանցիկ երթուղին Նորդուզ-Սյունիք-Երևան ցամաքային ճանապարհն է. Իրանի դեսպան 01/27/2022 12:51 | ԼՐԱՀՈՍ
Հազարամյակների պատմական առնչություններ ունեցող երկու հարևան և բարեկամ ազգերը՝ հայերն ու իրանցիները, այս տարի՝ 2022 թ. փետրվարի 9-ին, նշում են իրենց ժամանակակից պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս կարևոր տարեդարձի առիթով Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին՝ ասելով, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդների պատմական երկարամյա հարաբերությունները շատ լավ հիմք են միջպետական երկկողմ հարաբերություններն առավել ընդլայնելու համար:
Իր խոսքում դեսպանն ընդգծեց, որ հատկապես տնտեսական ոլորտում փոխգործակցությունը պետք է հասնի քաղաքական հարաբերությունների գերազանց մակարդակին:
«Գրեթե երկու տարի է, ինչ գտնվում եմ Հայաստանում, և իմ տպավորություններից մեկն այն է, որ մենք պետք է բարձրացնենք միմյանց մասին ունեցած մեր ճանաչողության մակարդակը», – ասաց Իրանի դեսպանը՝ շեշտելով, որ բոլոր ոլորտներում էլ հնարավոր է բարելավել հարաբերությունները, և դրա համար մեծ խոչընդոտներ չկան:
Ի թիվս մի շարք հարցերի՝ դեսպանը կարևորում է ե՛ւ հայ և իրանցի գործարար շրջանակների շփումների ակտիվացումը, ե՛ւ միջպետական ճանապարհների բարեկարգման նախագծերն ավարտելը:
Տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը մեծապես կարող է նպաստել Թեհրանի նախաձեռնած «Պարսից ծոց -Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որի մաս է կազմում Հայաստանով անցնող «Հյուսիս -Հարավ» ավտոճանապարհը:
Նախագծի ամենաազդեցիկ և կարևոր հատվածներից մեկն, ըստ դեսպանի, «Հյուսիս – Հարավ»-ի չորրորդ տրանշի մի մասն է, որը կմիացնի Քաջարանը և Սիսիանը մի շարք կամուրջներով և թունելներով:
Իրանի կողմից դիտարկվող հիմնական տարանցիկ երթուղին Նորդուզ–Սյունիք–Երևան ցամաքային ճանապարհն է:
Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման բանակցային գործընթացը, որն իրականացվում է՝ հարգելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դեսպան Զոհուրիի խոսքով՝ եթե Նախիջևանի ճանապարհները բացվեն՝ Իրանի և Հայաստանի միջև կապ կհաստատվի Ջուլֆա-Նախիջևան երկաթուղային կարճ ճանապարհով:
Միևնույն ժամանակ իրանցի դիվանագետը ընդգծում է, որ առաջարկվող նոր տարբերակները չեն կարող պատճառ դառնալ անտեսելու Սյունիքի մարզով ցամաքային ճանապարհի և Հայաստանի տարածքում՝ «Հյուսիս – Հարավ» նախագծի կարևորությունը:
Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին դիվանագիտական առաքելություն է իրականացնում Երևանում մոտ երկու տարի: Նա Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2020 թ. հունվարի 22-ին, իսկ իր հավատարմագրերը ՀՀ նախագահին հանձնել է 2020 թ. փետրվարի 4-ին՝ փոխարինելով դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին:
Աբբաս Բադախշան Զոհուրին քաղաքագետի կրթություն է ստացել Թեհրանի համալսարանում: Իրանի արտգործնախարարությունում սկսել է աշխատել որպես փորձագետ 1993 թվականից: Մինչ Հայաստանում նշանակվելը 59-ամյա դիվանագետը եղել է Համբուրգում Իրանի գլխավոր հյուպատոսը, այնուհետև՝ ԻԻՀ ԱԳՆ Կրթության և ադմինստրացիայի գլխավոր վարչության պետը:
Զրույցի սկզբում դեսպան Զոհուրին մեր խնդրանքով խոսեց իրանական հարուստ պոեզիայի և իրանցի հռչակավոր բանաստեղծների մասին, որոնց ուղերձը, դեսպանի խոսքով, համամարդկային է և լսելի բոլոր ժամանակաշրջաններում:
Սիրված պոետների հարուստ գրականությունից դեսպան Զոհուրին առանձնացնում է Սաադիի՝ համամարդկային և հումանիստական վեհ գաղափարներ քարոզող հետևյալ տողերը.
«Մարդիկ սերում են միևնույն մարմնից
Եվ նույն շաղախից են՝ արարչական.
Եթե մեկ անդամ ցավի աշխարհից,
Հանգիստ չի մնա և ոչ մի անդամ»:
– Բարև Ձեզ, պարոն դեսպան:
– Բարև Ձեզ, ինչպե՞ս եք:
– Շատ լավ: Շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու և հարցազրույցի մեր առաջարկն ընդունելու համար:
– Շատ լավ: Ես էլ Ձեզնից եմ շնորհակալ:
– Պարո՛ն դեսպան, հայ և իրանցի ժողովուրդները հազարամյակների շփումներ ունեն, սակայն որքան էլ առաջին հայացքից փոքր-ինչ տարօրինակ թվա՝ այդուհանդերձ, հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունները ընդամենը 30 տարի առաջ են հաստատվել: Այդ առիթով ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակը, և քաղաքական հարաբերությունների ի՞նչ բազայով են, ըստ Ձեզ, Հայաստանը և Իրանը մոտենում դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-րդ տարեդարձին:
- Շատ բարի: Հանուն բարեգութ և գթասիրտ Աստծո: Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականություններից է բոլոր հարեւանների հետ համագործակցության խթանումն ու ընդլայնումը: Իրանի և Հայաստանի ժողովուրդները ունեն պատմական երկարամյա հարաբերություններ, և դա հիմք է հանդիսանում պատշաճ հարաբերություններ ունենալու և այդ հարաբերությունները առավել ընդլայնելու համար: Երկու կողմերն էլ այն կարծիքին են, որ հարաբերությունները կարող են առավել զարգանալ և հասնել ավելի բարձր մակարդակի՝ հատկապես տնտեսական ոլորտում, որը պետք է հասնի երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների գերազանց մակարդակին: Հատկապես այս ոլորտում մենք պետք է կարողանանք ավելի արդյունավետ և լայն համագործակցել:
Գրեթե երկու տարի է, ինչ գտնվում եմ Հայաստանում, և իմ տպավորություններից մեկն այն է, որ մենք պետք է բարձրացնենք միմյանց մասին ունեցած մեր ճանաչողության մակարդակը: Այս առումով պետք է ավելացնենք պաշտոնական պատվիրակությունների փոխայցերը, և երկու երկրների միջկառավարական հանձնաժողովը պետք է առավել ակտիվ գործունեություն ծավալի: Երկու երկրների ազդեցիկ և մտավորական խավերը միմյանց ճանաչելու նպատակով պետք է փոխադարձ այցեր իրականացնեն և շփվեն միմյանց հետ, պետք է զարգացնել հանրային կապերը, ավելի արդյունավետ օգտագործել կազմակերպվող ցուցահանդեսների հնարավորությունները:
Բոլոր ոլորտներում էլ հնարավոր է բարելավել հարաբերությունները, մեծ խոչընդոտներ գոյություն չունեն, և մենք պետք է ուղեգծեր սահմանենք բոլոր ոլորտներում հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ:
– Շատ կարևոր և ճիշտ նկատառում էր, պարոն դեսպան, որովհետև երկար տարիներ հայ և իրանցի փորձագետները, քաղաքական գործիչներն ու դիվանագետները միշտ ասում են, որ քաղաքական հարաբերությունները գերազանց են, շատ բարձր մակարդակի վրա են, բայց տնտեսական հարաբերությունները և առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում այդ մակարդակին: Ի՞նչն է պատճառը: Շուկա՞ն է փոքր, թե՞ ճանապարհների կամ այլ խնդիրներ կան:
– Տպավորությունս այնպիսին է, որ մենք տնտեսական հարաբերությունները խթանելու համար անհաղթահարելի խոչընդոտներ չունենք: Առևտրատնտեսական շրջանառությունը տեղի է ունենում որոշակի ֆիզիկական և իրավական համատեքստում: Ֆիզիկական ոլորտում, այո՛, տրանսպորտային ուղիները շատ կարեւոր են: Կարևոր են նաև տնտեսական համաձայնագրերն ու կանոնակարգերը: Տրանսպորտային առանցքային հարցերում կարևոր են ճանապարհների որակը և ճանապարհների օգտագործման կանոնակարգերը, այդ թվում ճանապարհային տուրքերի հարցը: Ուրախալի է, որ Հայաստանի կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում այս խնդիրներին: Մենք ևս Իրանում ունենք նմանատիպ մոտեցում և փորձում ենք բացահայտել ու վերացնել իրանական կողմում առկա հնարավոր խոչընդոտները՝ առևտրատնտեսական հարաբերությունների գործընթացը առավել դյուրացնելու համար:
Տնտեսության օրակարգում ընդգրկված են նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև լավ հարաբերությունների ձևավորման հարցը, ինչին կրկին կնպաստի փոխադարձ ճանաչողության մակարդակի բարձրացումը և մասնագիտական նիստերի անցկացումը:
Պետք է խոստովանենք, որ անցած տարիներին երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը, առանց որևէ լուրջ խոչընդոտների, երկու կողմում էլ դանդաղ է ընթացել: Համենայն դեպս, մենք եղել ենք ու կլինենք հարևաններ:
Հաջորդ խնդիրը վերաբերում է երկու երկրների միջև անավարտ մնացած նախագծերին: Օրինակ, ավելի քան երկու տասնամյակ է, ինչ քննարկվում է երկու երկրների միջև ճանապարհների վիճակի հարցը, և երկու կողմերն էլ ընդունել են, որ երկու երկրների միջև ճանապարհը պետք է բարեկարգվի: Այն նախագծերը, որոնց իրագործումը երկու կողմերն էլ անհրաժեշտ են համարում, պետք է ավելի արագ ավարտին հասցվեն:
– Հիմա նաև խոշոր նախագծերին էլ կանդրադառնանք, բայց մինչ այդ՝ տրանսպորտային կապերի հարցը, որն ուղղակիորեն ազդում է տնտեսական և առևտրային հարաբերությունների վրա: Սյունիքում նախորդ տարվա երկրորդ կեսին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական սահմանապահների առաջացրած խնդիրներից հետո (Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում հիմա արդեն ադրբեջանական մաքսակետեր են տեղակայվել) ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում Սյունիքում անցնող տրանսպորտային հաղորդակցության վիճակը, և գոհացնո՞ւմ է արդյոք իրանական կողմին այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհը: Երկուստեք ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն ճանապարհային խնդիրները լուծելու համար:
– Բոլոր երկրներն արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու տարբեր ուղիներ են փնտրում: Այդ իսկ պատճառով Հայաստանի տարածքով երթուղիները մեզ համար շատ կարևոր են: «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքի մաս կազմող «Հյուսիս – Հարավ» ճանապարհային նախագիծը և Հայաստանով անցնող այլ տարանցիկ ուղիները, որոնք «Հյուսիս – Հարավ» միջազգային միջանցքի մաս են կազմում, կարևոր նշանակություն ունեն Իրանի համար:
Իրանի հարավային նավահանգիստներից մինչև Հայաստանի սահման համապատասխան երկաթուղային ուղիներ և մայրուղիներ կան, և օրակարգում է գտնվում այդ երթուղիների հետագա ընդլայնման հարցը: Երկու երկրների սահմանից մինչև Քաջարան ընկած հատվածի հարցում երկու կողմերն էլ համաձայնել են, որ ճանապարհը պետք է բարեկարգվի, և մենք պատրաստ ենք այդ նախագծին հնարավոր մասնակցություն ցուցաբերել:
Հիմնական և ամենաազդեցիկ նախագիծը Հայաստանի «Հյուսիս – Հարավ» ճանապարհի չորրորդ տրանշի մի մասն է, որը Քաջարան և Սիսիան քաղաքները ուղղակիորեն միացնում է մի շարք կամուրջներով և թունելներով: Այս նախագծի իրականացման արդյունքում սահմանից մինչև Երևան երթուղին կկրճատվի մոտավորապես 60 կիլոմետրով, իսկ ժամանակի առումով կնվազի մոտ 2-3 ժամով, ինչը կարևոր զարգացում կլինի: Այդպիսով, հարմար տարբերակ կստեղծվի Իրանի հարավային նավահանգիստներից Սեւ ծով բեռների փոխադրման համար, ինչը գրավիչ կլինի ոչ միայն Իրանի ու Հայաստանի, այլեւ այս երթուղու երկու կողմում գտնվող բազմաթիվ երկրների համար:
Մենք պետք է ուշադրություն դարձնենք Իրանը Հայաստանին միացնող երկաթուղային տարբերակին՝ հատկապես տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ ընթացող բանակցությունների շրջանակում: Որովհետև մենք մինչև Ջուլֆա երկաթգիծ ունենք, և եթե ապաշրջափակման վերաբերյալ համաձայնությունը վերջնական տեսքի բերվի և կյանքի կոչվի՝ Երևանի հետ կապ կհաստատվի Ջուլֆա-Նախիջևան երկաթուղային գծով:
Պետք է ընդգծեմ, որ մենք կարևորում ենք Նորդուզի սահմանից Սյունիքի մարզով դեպի Երևան տանող ցամաքային ճանապարհը: Սա մեր կողմից դիտարկվող հիմնական տարանցիկ երթուղին է: 2020 թ. պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց մենք Գորիս–Կապան ճանապարհահատվածում երթուղու խափանումների ականատես եղանք: Հայաստանի կառավարությունը այլընտրանքային երթուղի ստեղծելու համար մեծ ջանքեր գործադրեց, և իրանական բազմաթիվ մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ օգտվում են Տաթևի այլընտրանքային ճանապարհից: Տաթև-Գորիս ճանապարհահատվածում կան որոշակի խնդիրներ, ինչը երբեմն խոչընդոտում է կցորդով բեռնատար ավտոմեքենաների երթևեկությանը: Մենք ուշադիր հետևում ենք Տաթև-Լծեն ճանապարհի նախագծի իրագործմանը և հուսով ենք՝ այդ նախագծի աշխատանքները գարնանը կավարտվեն, ինչի շնորհիվ լուծում կստանան ընթացիկ խնդիրները:
– «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը Իրանի առաջարկած խոշոր նախագծերից է, որին մասնակցում է նաև Հայաստանը: Ծրագրի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի մի քանի հանդիպում է արդեն տեղի ունեցել: Ձեր տեղեկություններով՝ ե՞րբ է գործնական փուլ մտնելու այս նախագծի իրականացման գործընթացը:
– «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքի շուրջ արծարծվող հարցերից են անդամ երկրների մասնակցությամբ անցկացվող նիստերն ու քննարկվող փաստաթղթերը: Նախատեսվում է փաստաթղթերը վերջնական տեսքի բերելու նպատակով հաջորդ հանդիպումը անցկացնել Բուլղարիայի հյուրընկալությամբ: Երկրորդ խնդիրը երթուղու երկայնքով ենթակառուցվածքային նախագծերի իրականացումն է, ամենակարեւորներից է Հայաստանի տարածքով «Հյուսիս – Հարավ» ճանապարհի հատվածներին առնչվող նախագիծը: Հուսով ենք շուտով ականատեսը կլինենք ծրագրի ֆինանսավորման հստակեցմանը և իրականացմանը:
– Ի՞նչ դեր կարող է խաղալ Հայաստանը այս միջանցքում որպես տարանցիկ երկիր, ի՞նչ օգուտներ կարող է ստանալ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կամ աշխարհաքաղաքական իմաստով:
– Իրանում ունենք օգտագործման համար հարմարավետ երթուղիներ, հատկապես երկաթուղային լայն ցանց: Հայաստանի տարածքում մնացած հատվածը կառուցելու դեպքում կբարձրացվի հայկական երթուղու գրավչությունը: Հայաստանի դիրքը միջազգային առևտրատնտեսական ակտիվության քարտեզներում կբարելավվի: Մենք խոսում ենք մի իրավիճակի մասին, երբ Հնդկական օվկիանոսի և Պարսից ծոցի ավազանի հսկայական բնակչությունը հարմար երթուղի է ձեռք բերում բեռները դեպի Սև ծով և Եվրոպա փոխադրելու համար, և որպես կանոն դրանից հիմնականում կշահեն երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրները:
– Հնդկաստանը արդեն մասնակցո՞ւմ է ծրագրին, թե՞ պատրաստակամություն է հայտնել միանալու:
– Բոլորս գիտենք, որ վերջերս Հնդկաստանի արտաքին գործերի նախարար պարոն Ջայշանքարը առաջին անգամ Հայաստան այցելեց, և այս հարցը Հայաստանի պաշտոնյաների հետ զրույցի թեմաներից մեկն է եղել: Սա ցույց է տալիս, որ Հնդկաստանը հետաքրքրված է այս հարցով:
– Նախիջևանի երկաթուղու մասին Դուք արդեն խոսեցիք: Այս թեմայով պաշտոնական վերջին տեղեկությունն այն է, որ ինչպես դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Հայաստանի վարչապետն էր տեղեկացրել՝ կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապի վերականգնման մասին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի՝ Հայաստանը երկաթուղով ճանապարհ կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն: Ինչպե՞ս եք գնահատում Նախիջևանով Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային կապի հաստատման հնարավորությունը և առհասարակ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման շուրջ քննարկումները, որ ընթանում են Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով:
– Նախքան կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած խնդիրները Իրանի և Նախիջևանի միջև երկաթուղային ուղին ակտիվ էր, և երթուղին ենթակառուցվածքային առումով պատրաստ է, թեև ավելի լայն օգտագործման համար կարող է՝ չնչին աշխատանքների անհրաժեշտություն լինի: Եթե Նախիջևանի և Երևանի միջև ապաշրջափակման գործընթացը տեղի ունենա, ապա Իրանի և Հայաստանի միջև կունենանք կարճ և արագընթաց երկաթուղային ճանապարհ: Ողջունելով ապաշրջափակման շուրջ ընթացող բանակցությունները՝ մենք պատրաստ ենք ձեռնարկել անհրաժեշտ քայլեր այս երթուղիով երկաթուղային հաղորդակցություն հաստատելու համար:
Այնուամենայնիվ, ցանկանում եմ կրկին հիշեցնել, որ առաջարկվող նոր տարբերակները չեն կարող պատճառ դառնալ անտեսելու Սյունիքի մարզով ցամաքային ճանապարհի և Հայաստանի տարածքում՝ «Հյուսիս – Հարավ» նախագծի կարևորությունը:
– Իսկ ինչպե՞ս է առհասարակ պաշտոնական Թեհրանը վերաբերվում տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված աշխատանքներին, գործընթացներին, այդ թվում՝ երկաթուղու բացմանը, և քաղաքական առումով որչա՞փ հավանական եք համարում Նախիջևանի երկաթուղու բացումը:
– Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, որն իրականցվում է՝ հարգելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մենք դեմ չենք նման ապաշրջափակման գործընթացին և կողջունենք հարևան երկրների պայմանավորվածությունները: Երկխոսությունը պետք է փոխարինի բռնի մեթոդներին:
–Հազարամյակների պատմական առնչություններ ունեցող երկու հարևան և բարեկամ ազգերը՝ հայերն ու իրանցիները, այս տարի՝ 2022 թ. փետրվարի 9-ին, նշում են իրենց ժամանակակից պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս կարևոր տարեդարձի առիթով Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին՝ ասելով, որ Իրանի և Հայաստանի ժողովուրդների պատմական երկարամյա հարաբերությունները շատ լավ հիմք են միջպետական երկկողմ հարաբերություններն առավել ընդլայնելու համար:

– Պարո՛ն դեսպան, նախորդ տարվա լարվածությունից հետո ի՞նչ վիճակում են այժմ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները: Ըստ Ձեզ՝ դրանք ի՞նչ աստիճանի են ազդում հայ-իրանական հարաբերությունների և ընդհանուր տարածաշրջանի կայունության վրա:
– Իրանի հատկապես ներկայիս կառավարության քաղաքականությունն է՝ նպաստել ու ընդլայնել հարաբերությունները բոլոր հարեւանների հետ: Երբեմն թյուրիմացություններ են առաջանում հարեւան երկրների հարաբերություններում: Բարեբախտաբար, Իրանի և Ադրբեջանի միջև ծագած հարցերը լուծվել են, և մենք հետևում ենք, որպեսզի տրամաբանական և ճանաչված սկզբունքների և կանոնների շրջանակում հարաբերություններ հաստատենք մեր հարևանների հետ:
Իհարկե, մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր հարևանները ուշադրություն կդարձնեն տարածաշրջանում խնդիրներ ստեղծելու նպատակ հետապնդող արտաքին դավադրություններին, հատկապես՝ Իսրայելի վարչակարգի կողմից:
Ձեր հարցի վերջին հատվածի վերաբերյալ պետք է նշեմ, որ որևէ հիմք չկա մտածելու, թե Իրանի և Ադրբեջանի Հանրապետության հարաբերություններում ծագած խնդրի լուծումը նշանակում է անտեսել Հայաստանի հետ կարևոր հարաբերությունները:
– Արցախյան վերջին պատերազմից հետո, երբ նաև հետպատերազմական ցնցումներ էին լինում, պաշտոնական Թեհրանը, ի դեմս Իրանի նախորդ արտգործնախարար Մոհամադ Զարիֆի, մի քանի անգամ ընդգծել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ» է Իրանի համար: Կարո՞ղ եք արդյոք այժմ վերահաստատել այդ դիրքորոշումը: Եվ այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական ոտնահարումները և ժամանակ առ ժամանակ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հրադադարի խախտումները:
– Կրկնում եմ՝ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն այն է, որ երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների հարգման վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքները պետք է հարգվեն: Երկրների միջև վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Լարվածությունն ու հակամարտությունները վնասից բացի այլ բանի չեն հանգեցնում կողմերին:
– Ինչպե՞ս եք գնահատում Տարածաշրջանային խորհրդակցական «3+3» հարթակի՝ Մոսկվայում դեկտեմբերի 10-ին կայացած առաջին հանդիպման արդյունքները: Ըստ Ձեզ՝ այն կնպաստի՞ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը:
– Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է ցանկացած նախաձեռնություն՝ կապված տարածաշրջանային համագործակցությունների զարգացման հետ: «3+3» ձևաչափն իր ուղու սկզբնական փուլում է գտնվում, և դեռ վաղ է գնահատական տալ այդ ձևաչափի կատարողունակության մասին: Հուսով ենք, որ այս հարթակում ներգրավված բոլոր երկրների ջանքերը կնպաստեն դրա հաջողությանը: Իրանը ներկա է եղել առաջին հանդիպմանը, իսկ հաջորդ հանդիպումները ևս պետք է պլանավորվեն: Թույլ տվեք կանխակալ կարծիք չհայտնել: Մենք բոլորս պետք է շարունակենք մեր համատեղ աշխատանքը՝ հիմնված բոլոր կողմերի համաձայնության և կոնսենսուսի վրա:
– Մեկ այլ կարևոր հարց՝ Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համագործակցության մասին: Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը ի՞նչ օգուտներ կարող է բերել երկու կողմի երկրներին: Իրանը մտադրություն ունի՞ անդամակցելու ԵԱՏՄ-ին:
– Իսլամական խորհրդարանի հավանությամբ Իրանը մոտ երեքուկես տարի առաջ Եվրասիական տնտեսական միության հետ արտոնյալ առևտրային համաձայնագիր է կնքել: Ազատ առևտրի համաձայնագրի ձեռքբերումը թույլ կտա մեծացնել երկու կողմերի միջև առևտրի ծավալները: Սա այն հարցն է, որը օրակարգում է՝ որպես առեւտրային հարաբերությունների ընդլայնման գործոն:
– Դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Իրանի կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին: Քաղաքական ի՞նչ ուղերձ է պարունակում Թեհրանի այս որոշումը՝ հաշվի առնելով Սյունիքի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական այն բարդ իրավիճակը, որի մասին արդեն խոսեցինք:
– Կապանում հյուպատոսություն բացելու Իրանի քայլը բնական է, և հաշվի առնելով սահմանից մինչև Երևան հեռավորությունը, ինչպես նաև Իրանի աշխարհագրական լայնությունը՝ բնական է, որ յուրաքանչյուր երկիր կարող է մյուս կողմում ունենա դիվանագիտական ներկայացուցչություններ: Անհրաժեշտ էր, որպեսզի մենք Սյունիքի մարզում ակտիվ ներկայություն ունենանք: Որպես կանոն, օրական մի քանի հարյուր իրանական բեռնատարներ են անցնում Սյունիքի մարզի ճանապարհներով: Սյունիքում մենք բազմաթիվ տնտեսական և հյուպատոսական խնդիրներ ունենք, և հաշվի առնելով մեծ հեռավորությունը՝ պետք է ներկայացուցչություն ունենանք Սյունիքի մարզում, որպեսզի տեղում ավելի լավ զբաղվենք խնդիրներով: Ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք իրանական կողմում «Արաս» և հայկական կողմում «Մեղրի» ազատ գոտիների հետ կապված հարցերին:
– Եվ վերջում վերադառնանք մեր հարցազրույցի հիմնական թեմային՝ Հայաստան-Իրան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Ինչպե՞ս կբնորոշեք հայ-իրանական հարաբերությունները ավելի պարզ լեզվով և ի՞նչն է Ձեր կարծիքով միավորում Հայաստանը և Իրանը:
– Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ բազմաթիվ ծրագրեր ենք նախատեսել: Հաշվի առնելով մշակութային և պատմական կապերից բխող կարողությունները՝ մենք կարող ենք ընդլայնել մեր համագործակցությունը, այդ թվում՝ ակադեմիական և մշակույթի ոլորներում: Իրանն ու Հայաստանը և հատկապես մահմեդական իրանցիներն ու ոչ մահմեդական հայերը խաղաղ գոյակցության լավ օրինակ են, որը կարելի է ներկայացնել ողջ աշխարհին:
– Իսկապես, հայ-իրանական հարաբերությունները միջկրոնական հանդուրժողականության և ինչպես Դուք շեշտեցիք՝ խաղաղ գոյակցության օրինակելի մոդել են:
– Սա այն կարևորագույն հնարավորությունն է, որը կօգնի մեզ տարբեր ոլորտներում մեկս մյուսին հենվելով՝ զարգացնել երկկողմ հարաբերությունները:
– Շնորհակալ եմ շատ, պարոն դեսպան, հետաքրքիր հարցազրույցի համար:
– Ես էլ եմ շնորհակալություն հայտնում:

Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից