ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հունվարի 13-ին հանդիպել են Արմեն Սարգսյանն ու նրան այդ պաշտոնում փոխարինելու պատասխանատվություն ունեցող ՀՀ ԱԺ նախագահը.Հաջորդ օրը Արմեն Սարգսյանը մեկնել է Հայաստանից և այլևս չի վերադարձել.Ղազարյան 01/26/2022 15:10 | Մեկնաբանություն
Փաստացի անտեր է մնացել Նախագահական իշխանության խորհրդանիշը, որը պահվում է Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Այս իրողությունը Հայաստանի Հանրապետության անտեր մնալու ցավալի խորհուրդն է իր մեջ պարունակում։ Նման գրառում է արել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում։
«Կազմակերպված իշխանազավթու՞մ, փախո՞ւստ, թե՞ պատահական զուգադիպություններ
2022 թվականի հունվարի 13-ին հանդիպում է տեղի ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նախագահի հրաժարականի դեպքում նրան այդ պաշտոնում փոխարինելու պատասխանատվություն ունեցող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև։
Հանդիպման հաջորդ օրը Արմեն Սարգսյանը մեկնել է Հայաստանից ու այլևս չի վերադարձել՝ հունվարի 23-ին հայտարարելով իր հրաժարականի մասին։
Այդ ժամանակահատվածում, 2022 թվականի հունվարի 18-ին Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարությունէ տարածել, որ Արմեն Սարգսյանն առողջական խնդիրների պատճոռով մեկնում է կարճատև արձակուրդ (Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում դա հավաստող նախագահի ոչ մի կարգադրություն գոյություն չունի), իսկ հունվարի 20-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴԱՈ-15 աշխատակարգային որոշմամբ վերանայել է իր երկու օր առաջ՝ 2022 թվականի հունվարի 18-ի ՍԴԱՈ-13 աշխատակարգային որոշումը և Ալեն Սիմոնյանի ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու սահմանադրականության հարցով դատաքննության օրը հունվարի 25-ից տեղափոխելով ապրիլի 5-ը, ընդ որում բանավոր ընթացակարգով՝ բավարարելով պատասխանող կողմի միջնորդությունը։ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահի հրաժարականի մասին հայտարարություն է արել հունվարի 24-ին (մեկ օր առաջ այն օրից, երբ ՍԴ-ում պետք է քննարկվեր իր ընտրվելու սահմանադրականության հարցը), իսկ Հանրապետության նոր նախագահի ընտրությունը բոլոր հնարավոր հաշվարկներով հնարավոր է, որ ավարտված լինի մինչև ապրիլի 5-ը։
Հանրապետության նախագահի կողմից ՀՀ ԱԺ նախագահին ուղղված դիմումի մասին հայտնի է դարձել 2022 թվականի հունվարի 23-ին, կիրակի օրը, երբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն բացակայում էր հանրապետությունից, այլև գտնվում էր արձակուրդում։ Նույն օրը, գիշերը ժամը 23․00-ի սահմաններում ՀՀ Ազգային ժողովից պաշտոնապես հայտնել են, որ Ազգային ժողովում ստացվել է Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը։ Հետագայում հրապարակված դիմումից պարզ է դարձել, որ դրա վրա դրված է մեկ էլեկտրոնային ստորագրություն (առանց էլեկտրոնային ստորագրության մյուս վավերապայմանների) բացակայում է ամսաթիվը (նշված է միայն 2022 թվականի հունվար, սակայն նշված չէ օրը), հերթական համարը (չնայած նշված է ՀՆ- ․․․․ հերթական համարակալման առաջին տառերը, սակայն բացակայում է թիվը), չկա որևէ նշում ՀՀ նախագահի աշխատակազմից դրա ելքը հաստատելու, ինչպես նաև ՀՀ ԱԺ աշխատակազմում դրա մուտքի հաստատելու (կնիք՝ ամսաթվով և գրանցման հերթական համարով) մասին։ Ստացվում է, որ Հանրապետության նախագահի հրաժարականի մասին շրջանառվող «փաստաթուղթը» չունի դրան ներկայացվող վավերապայմաններ, ունի անհասկանալի ծագում։ Պարզ չէ նաև, թե նախագահի աշխատակազմից կիրակի գիշերը ով է դա առաքել Ազգային ժողով, իսկ Ազգային ժողովի աշխատակիցներից ով է դա ընդունել՝ ժամը 23․00-ի սահմաններում, որի մասին հայտնեն ճամփորդության մեջ գտնվող ԱԺ նախագահին և նրա հանձնարարությամբ մամուլի ծառայության միջոցով տեղեկատվություն հաղորդեն հանրությանը։ Ընդ որում` սա այն դեպքում, երբ ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ Ազգային ժողովի աշխատակազմերում գործում է գործավարության և փաստաթղթաշրջանառության կազմակերպման և կանոնակարգման հստակ կարգ և ավանդույթներ։
2022 թվականի հունվարի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը նախագահի հրաժարականի մասին իմացել է հունվարի 23-ին, կիրակի օրը՝ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ՝ հրաժարականի հայտարարության տեքստը տարածելուց երեքուկես ժամ առաջ։
Դեռևս ոչ ոք չի ստացել այն հարցի պատասխանը, թե ինչու է Արմեն Սարգսյանը հրաժարական ներկայացրել արձակուրդի ընթացքում, կիրակի օրը, Հայաստանից բացակայության ժամանակ։ Եթե նա ուներ առողջական խնդիրներ, որի մասին հայտնել է նախագահի աշխատակազմը հունվարի 18-ին, երբ Արմեն Սարգսյանը գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում, ապա հնարավոր էր սպասել մինչև նա վերջացներ իր բժշկական անհրաժեշտ հետազոտությունները, ավարտեր արձակուրդը և վերադառնար Հայաստան նոր հայտարարեր հրաժարականի մասին։
Նախագահի հրաժարականի տեքստից պարզ է դառնում, որ նրան «անհանգստացնող» և հրաժարականի պատճառ դարձած հանգամանքը Սահմանադրությամբ նախագահին վերապահված լիազորություններն են, որոնք նույն են մնացել իր պաշտոնը ստանձնելու պահից և դժվար թե փոփոխության ենթարկվեին առաջիկա մի քանի օրը։ Շուրջ չորս տարի այդ լիազորություններով, իր բորոշմամբ ակտիվ աշխատած նախագահը, կարող էր ևս մի քանի օր դիմանալ դրանց պակասին։ Եթե նա կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ (հուսանք, որ գոնե դա ճշմարտություն է), ապա կարող էին պայմանավորվել և վարչապետը տրամադրեր պետական օդանավը (դրա նախադեպերը շատ են) և նա մի քանի ժամ հետո վերադառնար Հայաստան և երկուշաբթի օրը պատշաճ եղանակով ոչ միայն գրավոր տեքստով, այլև անձամբ ներկայանար Ազգային ժողով, ներկայացներ իր հրաժարականը, պատասխաներ պատգամավորների, լրագրողների, ողջ հանրությանը հուզող հարցերին և արժանապատվորեն թողներ այդ պաշտոնը, եթե չէր ցանկանում հետագայում պաշտոնավարել։ Ստացվում է, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընտրված և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում հանդիսավոր կերպով երդում տված և պաշտոնը ստանձնած Հանրապետության նախագահը փախստականի նման, օտար երկրից, գրավոր տեքստով հայտարարում է իր հրաժարականի մասին՝ Ազգային ժողով ուղարկելով կասկածելի տեսքով մի A4 ձևաչափի թուղթ, որին անգամ փաստաթուղթ անվանելը շռայլություն է։
Այս հոդվածով ես, կարծես թե կարողացա կատարել քննիչների աշխատանքի մեծ մասը, հուսամ մնացյալ մասը նրանք կկատարեն բարեխղճորեն և կգտնեն այս գործընթացի բոլոր հանգամանքները։ Միևնույն է դա երբևէ արվելու է, մնում է ակնկալել, որ այդ աշխատանքը չի ուշանա։
Հ․Գ․ Արտերկրում գտնվելու ընթացքում նախագահի հրաժարական ներկայացնելուց հետո, փաստացի անտեր է մնացել Նախագահական իշխանության խորհրդանիշը, որը պահվում է Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Այս իրողությունը Հայաստանի Հանրապետության անտեր մնալու ցավալի խորհուրդն է իր մեջ պարունակում։ Հուսանք նախագահի աշխատասենյակը մաքրող հավաքարարները խնամք ու հոգածություն կցուցաբերեն դրա նկատմամբ»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ