ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանները պահանջում են կալանքից ազատել լեգենդար հրամանատարին՝ Աշոտ Մինասյանին. Դատարանը որոշումը կհրապարակի այսօր 01/26/2022 17:14 | Դատական ռեպորտաժներ
«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթ»-ի պաշտպանը պահանջում է՝ վերացնել նկատմամբ ընտրված խափանման միջոցը կամ կալանավորումը փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ ՄԻնասյանի՝ «Աշոտ Երկաթի» գործով դատաքննության նախապատրաստման փուլում քննարկվում է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցը։
Մեղադրող դատախազ Հայկ Երեմյանը միջնորդեց՝ անփոփոխ թողնել Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Վերջինս գտնում է, որ կալանավորման հիմքերը շարունակում են պահպանվել, առկա են մեղադրյալի կողմից դատավարության մասնակից վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկ, մասնավորապես, Երեմյանը նշեց, որ դատակոչված վկաների մեծ մասը Աշոտ Մինասյանի հետ ունեն որոշակի մտերիմ հարաբերություններ և, օգտվելով դրանից, մեղադրյալը կարող է ապօրինի ազդեցություն ունենալ նրանց վրա։
Պաշտպան Միհրան Պողոսյանն էլ միջնորդեց՝ վերացնել Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կամ կիրառել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց։ Փաստաբանն արձանագրեց, որ Մինասյանին կալանավորելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումից ակնհայտ է, որ որպես կալանավորման պայման, այսինքն, հիմնավոր կասկած արձանագրել է ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը, մինչդեռ, այժմ օբյեկտիվ իրականությունում նման մեղադրանք չունի, քննչական մարմինն այդ մեղադրանքից հրաժարվել է, որի օրինականությունը հաստատել է դատախազը, այսինքն՝ Մինասյանը գտնվում է կալանքի տակ, որը գոյություն չունի։ Պողոսյանի խոսքով՝ պետք է քննարկման ենթակա դառնա Մինասյանին այժմ մեղսագրված ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարած լինելու հանգամանքը, ինչը, սակայն շրջանցվեց դատախազի կողմից։ Պաշտպանության կողմը պնդում է, որ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու համար բավարար փաստական տվյալներ առկա չեն, նույնիսկ՝ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Ըստ փաստաբանի՝ գործի քննությունը ենթադրությունների մակարդակով է եղել։ Պաշտպանության կողմը պնդում է, որ քրեական գործում ոչ միայն մեղքը հիմնավորող բավարար ապացույցներ առկա չեն, նույնիսկ՝ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու համար բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել։
Բացի այդ՝ վերագրվող արարքը միջին ծանրության հանցանք է, դատարանը պետք է հաշվի առնի նաև Աշոտ Մինասյանի անձը, մասնավորապես, որ նա 62 տարեկան է, առաջին անգամ է մեղադրվում հանցագործության կատարման մեջ, ունի մշտական բնակության վայր, խնամքին է գտնվում, որ մանկահասակ երեխաներ, որոնցից մեկն ունի առողջական խնդիրներ, թոշակառու և հաշմանդամություն ունեցող հայր, Մինասյանը նաև Արցախյան երեք պատերազմների մասնակից է, ունի նաև առողջական խնդիրներ։
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանն ի սկզբանե մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով, որը հարուցումից ավելի քան մեկ տարի անց կարճվել է։
Քրեական գործը հարուցվել էր Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո, երբ պարբերաբար զանգվածային ընդվզումներ էին տեղի ունենում՝ ընդդեմ իշխանության գործողությունների, որոնք ճնշելու համար տեղի ունեցան մի շարք աղմկահարույց ձերբակալություններ։ Այդ օրերին ԱԱԾ-ն հայտարարեց, թե, իբր, Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստություն է տեղի ունեցել ու 2020թ նոյեմբերի 15-ին, ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր գործիչ Արթուր Վանեցյանին, ՀՀԿ-ական գործիչ Վահրամ Բաղդասարյանին, Սիսական ջոկատիր լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ Երկաթի», դաշնակցական Աշոտ Ավագյանին։ Դատարանների որոշմամբ՝ վերջիններիս ձերբակալությունը ճանաչվել էր ոչ իրավաչափ, իսկ կալանավորման միջնորդությունները մերժվել՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։
Ավելի քան մեկ արի անց հաստատվեց, որ քրեական գործի հարուցումը եղել է մտացածին եւ Վահրամ Բաղդասարյանի, Արթուր Վանեցյանի, Աշոտ Մինասյանի և Աշոտ Ավագյանի նկատմամբ ՝ Փաշինյանի սպանության նախապատրաստման և իշխանության յուրացման հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այլ խոսքով՝ վերջիններս այժմ ունեն արդարացվածի կարգավիճակ։ Ինչ վերաբերում է զենք-զինամթերքի դրվագին, ապա այժմ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ հենց նշված դրվագով է նախաքննության ավարտ հայտարարվել, սակայն լեգենդար հրամանատարը շարունակում է կալանքի տակ մնալ։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր՝ պատրաստ լինելուն պես։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ