ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեական գործ և միջնորդագիր՝ անբավարար վերահսկողության պայմաններում դեղամիջոցը որպես կենսաբանական ակտիվ հավելում գրանցելու և շրջանառվելու առթիվ 01/26/2022 22:22 | Քրեական խրոնիկոն
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացված գրության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում որպես կենսաբանական ակտիվ հավելում գրանցված է «NAC-комплекс» արտադրատեսակը: Վերջինիս բաղադրությունում առկա է 600 մգ․ «N-ացետիլ-Լ-ցիստեին» ակտիվ նյութ, որը, ըստ ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության, ապացուցված դեղաբանական ազդեցությամբ ակտիվ նյութ է, կիրառվում է բուժական նպատակներով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Որպես բուժական միջոց, այն ունի համապատասխան հստակ ցուցումներ, «ացետիլցիստեին 600մգ» ակտիվ բաղադրատարրը հանդիսանում է դեղ և չի կարող հանդիսանալ որպես ակտիվ կենսաբանական հավելում: Այսինքն՝ այն չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին և չէր կարող ստանալ պետական գրանցում որպես կենսաբանական ակտիվ հավելում:
Սակայն ՀՀ-ում գրանցված լինելու հիմքով, ելնելով համապատասխան իրավակարգավորումներից, այն ենթակա չէ համապատասխանության լրացուցիչ գնահատման Մաքսային միության այլ անդամ-պետությունների տարածքում և ենթակա է անխոչընդոտ շրջանառման: Սննդամթերքի անվտանգության մասին Մաքսային միության ТР ТС 021/2011 տեխնիկական կանոնակարգի համաձայն մասնագիտացված սննդային արտադրանքի պետական գրանցումը կարող է դադարեցվել կամ կասեցվել գրանցող մարմնի կողմից պետական վերահսկողության արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում և /կամ/ Մաքսային միության անդամ-պետության դատական մարմնի որոշմամբ:
ՀՀ օրենսդրության համաձայն՝ ինչպես սննդամթերքի, այնպես էլ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
Այսինքն ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձինք 2021թ. հուլիս ամսից տեղեկացված լինելով Պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում որպես կենսաբանական ակտիվ հավելում գրանցված «NAC-комплекс» արտադրատեսակում ացետիլցիստեինի դեղամիջոցի օրական առավելագույն՝ 600 մգ. չափաբաժնի առկայության և որպես այդպիսին տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին անհամապատասխանության մասին, միջոցներ չեն ձեռնարկել նշված արտադրանքի գրանցումը կասեցնելու կամ դադարեցնելու ուղղությամբ:
Արդյունքում անվտանգության չափանիշներին չհամապատասխանող կենսաբական ակտիվ հավելումը որպես գրանցված արտադրատեսակ շարունակել է անխոչընդոտ շրջանառության մեջ մնալ Մաքսային միության տարածքում, ինչը խոչընդոտներ է ստեղծել Մաքսային միության տարածքում վերահսկողական լիազորություններով օժտված այլ մարմինների բնականոն աշխատանքում:
Նշված դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Միաժամանակ, գլխավոր դատախազությունից ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարին ուղարկվել է գրություն: Առաջարկվել է քննարկել «NAC-комплекс» արտադրատեսակի պետական գրանցումը դադարեցնելու կամ կասեցնելու հարցը, ինչպես նաև՝ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ ՀՀ–ում որպես դեղ գրանցված դեղամիջոցի պարունակությամբ կենսաբանական ակտիվ հավելումներ գրանցելու դեպքերը վերհանելու, դրանց գրանցման իրավաչափությունը քննարկելու և արձանագրված խախտումները, դրանց պատճառներն և նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ