ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինասյանի խափանման միջոցի հարցի քննությանն ընդառաջ դատարանի բակում հավաքվել են Մինասյանի աջակիցները 01/26/2022 15:58 | Դատական ռեպորտաժներ
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, սկսվել է «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» գործով առաջին դատական նիստը։
Նշենք, որ գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում դատարանը կքննարկի Աշոտ Մինասյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցը։
Դատարանի բակում այս պահին հավաքվել են Աշոտ Մինասյանի ծառայակից ընկերները, հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք իրենց աջակցությունն են հայտնում Մինասյանին։ Լրագրողների հետ զրույցում Սերժ Սրապիոնյանը հույս հայտնեց, որ մեր իրականության իրավականությունը, որը սկսվեց ճտիկով գրչից և հասավ մինչև սրճեփ՝ իրավական համակարգի ամբողջ պատկերը չէ։ Սրապիոնյանը գտնում է, որ ցանկացած ոլորտում, այդ թվում՝ դատական համակարգում, մնացել են մարդիկ, որոնք իրենց խղճի մտոք կվերաբերեն դատական գործընթացներին։ Սրապիոնյանի խոսքով՝ այն ժողովուրդը, որ իր հերոսին, որն իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է իր հայրենիքի քաղաքական և պատմական ճակատագիրը կերտելուն և նրան ձեռնաշղթաներով պետք է բերեն դատարան, այդ ժողովուրդն իր բարոյականության ուղիղ 50 տոկոսն արդեն կորցրել է։
«Բոլոր նրանք, որոնք ճամարտակում էին, այսպես կոչված, վնգստացող դատավորների մասին՝ այս երեք-չորս տարիների մասին փակագծերը բացեցին։ Պարզվեց՝ բոլոր այն դատավորները, որոնք մասնագիտական կարողությամբ, բարոյական ըմբռնումներով, օրենքների կիրառելու իրենց արհեստավարժությամբ, համարվեցին վնգստացող՝ դրանք իսկական դատավորներն էին»,- նշեց Սրապիոնյանը։
Դատական նիստի մեկնարկից առաջ փաստաբան Միհրան Պողոսյանը լրագրողներին ուղեկցեց Սիսիան քաղաքի այն հատվածը, որը ներկայացված է ԱԱԾ տեսանյութում: Փաստաբանը տեղեկացրեց, որ Մինասյանին վերագրվող զենքը հայտնաբերվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքում։
«Հիմա ես կարող եմ վարկած առաջ քաշել, որ ոմն Պողոս Պողոսյան եկել է և տարիների ընթացքում զենք կուտակել այստեղ, այստեղ բացարձակ իրավական տրամաբանություն չունենք: Մենք կասկածներ ունենք, որ այդ զենքը դիտավորյալ է բերվել դրվել այստեղ, որ հետո կապեն Աշոտ Մինասյանի հետ»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ