ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի հայտարարությունը ՀՀ վարչապետի հերթական անհիմն պնդումների վերաբերյալ 01/26/2022 11:21 | ԼՐԱՀՈՍ
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը տարածել է հայտարարություն Նիկոլ Փաշինյանի պնդումների վերաբերյալ՝ դրանք որակելով անհիմն։
Տարածած հայտարարության մեջ ասված է.
«ՀՀ վարչապետը 2022 թ․ փետրվարի 24-ի հարցազրույցում իրեն թույլ է տվել պնդումներ, որոնք մի կողմից խեղաթյուրում են պատմական փաստերը, մյուս կողմից` գրեթե նույնությամբ կրկնում ադրբեջանաթուրքական թեզերը, որոնց դեմ Հայաստանի Հանրապետությունը և Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը տևական ժամանակահատված արդյունավետ պայքար են մղել։ Ներկայումս չափազանց ցավալի է Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի շուրթերից լսել թշնամական թեզերի կրկնություն։
Ի թիվս բազմաթիվ թշնամահաճո պնդումների, Փաշինյանը հայտարարել է, թե «Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել», իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը գլխավորապես համարել է սփյուռքյան գործունեության արդյունք։
Հայ դատ ասելով` Փաշինյանը տվյալ դեպքում, հավանաբար, նկատի ունի Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը՝ դիտավորությամբ մոռացության մատնելով այն փաստը, որ 1921թ․ Կարսի պայմանագիրը, որը միջազգային իրավունքի տեսանկյունից առ ոչինչ է, ցայսօր ընդունված չէ Հայաստանի Հանրապետության կողմից որպես Հայաստան-Թուրքիա սահմանի իրավական հիմք։ Այդ մասին է վկայում 2009թ. հոկտեմբերի 10-ին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում կատարված հետևյալ հաստատումը. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա սահմանների հարցը ենթակա է լուծման միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում»։ Ավելին` ցյուրիխյան արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ․ հունվարի 12-ի որոշմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը նշվում է որպես «փաստացի սահման»։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից կազմված և 2015թ․ հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդում ներկայացված` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը եղել և մնում է Հայոց ցեղասպանությանն առնչակից հանգամանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ համազգային եզակի փաստաթուղթ, որն իր համընդգրկունությամբ և ընդունվածության համախոհությամբ ցայսօր էլ շարունակում է բարձր արժեք ունենալ։
Պետք է արձանագրել նաև այն փաստը, որ եթե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը գլխավորապես եղել է սփյուռքյան կառույցների գործունեություն, այդ գործունեության արդյունավետությունը բազմապատկվել է այն ժամանակ, երբ ՀՀ օրվա իշխանությունները սատարել են այդ գործին՝ 1990թ. օգոստոսի 23-ին որդեգրված Հայաստանի անկախության հռչակագրով ստանձնված հանձնառության համապատասխան։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ՝ ՀՀ այս իշխանությունների կողմից կառավարության գործունեության ծրագրին կատարված անընդհատական հղումներին, ապա պետք է նկատել, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում նշված է․ «Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է հնարավոր Ցեղասպանության միջազգային ճանաչումը համադրել Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմանը։ Պետք է նաև ուշադրությամբ նկատել, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը կառավարության ծրագրում չի ներկայացվում իբրև գործընթաց, ինչը խոսում է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից ճանաչման գործընթացը դուրս բերելու մասին։
Հայաստանի վարչապետը չի խորշել նաև խիստ վտանգավոր հայտարարություններ անել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։
Ցավում ենք, որ Հայաստանի վարչապետը կա՛մ այնքան անպատրաստ է, որ չգիտի, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում է ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցությունը միջազգային իրավունքում։ Ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցության վեճն առավել հստակեցվել է Արդարադատության միջազգային դատարանի՝ միջազգային իրավունքի շրջանակում Կոսովոյի կողմից անկախության միակողմանի համապատասխանության վերաբերյալ 2010թ․ հուլիսի 22-ի խորհրդատվական որոշմամբ։ Ավելի չխորանալով այդ որոշման իրավաքաղաքական ծալքերի մեջ՝ միայն նշենք, որ Դատարանն ուղղակի արձանագրել է՝ «տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառման ոլորտը սահմանափակվում է ճանաչված պետությունների հարաբերությունների ոլորտով»։ Որպես եզրակացություն՝ Դատարանն ընդունել է, որ միջազգային իրավունքը չի արգելում անկախության միակողմանի հռչակումները։
Ավելին, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ սահմանված՝ իրավունք և սկզբունք հասկացությունները միմյանցից տարբերվում են, և սկզբունքները միտված են իրավունքների ապահովությանը, ոչ թե հակառակը։ Հետևաբար, տարածքային ամբողջականության սկզբունքը և ինքնորոշման իրավունքը միմյանց հակադրվել չեն կարող, իսկ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տարածքային ամբողջականության հարց առաջանալ առհասարակ չի կարող, քանի որ, ինչպես արձանագրել է Արդարադատության միջազգային դատարանը, տարածքային ամբողջականության սկզբունքը կարող է կիրառվել միմյանց ճանաչած երկու պետությունների միջև հարաբերություններում։
Այսպիսով, փոխանակ օգտվելու Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում հայկական կողմի դիրքերն ամրապնդող օբյեկտիվ հանգամանքներից, ՀՀ իշխանությունները, անկարող լինելով դա անել, ամբողջապես տրվել են ադրբեջանաթուրքական թեզերի ամոթալի կրկնությանը, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործընթացում բավարարել են թուրքական հայտնի նախապայմանները։
ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ կառույցը, անկախ Հայաստանի իշխանությունների պարտվողական ու ամոթալի դիրքորոշումներից, շարունակում է մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությունը՝ այն վստահությամբ, որ այդ իրավունքների պաշպանությունը չի կարող պայմանավորված լինել անցողիկ և ապաշնորհ իշխանությունների գոյությամբ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ