ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չկա այնպիսի գերակա շահ, որը կարող է արդարացնել Հովսեփյանի շարունակական կալանքի տակ պահելը.փաստաբան 01/26/2022 15:38 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ նիստը նախատեսված է այսօր։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Ընդ որում, մինչ միջնորդությունը բավարարելը, պաշտպանության կողմը բարձրացրել էր դատարանի նախագահի կողմից գործը ձեռքով Արղամանյանին մակագրելու հարցը, որի վերաբերյալ հոդաբաշխ որևէ բացատրություն չի տրվել։ Արղամանյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը և շարունակել քննել գործը, պաշտպանության կողմի դիտարկմամբ, առանց գործի նյութերին ծանոթանալու։ Սույն հանգամանքները բարձրացվել է նաև վերաքննիչ բողոքի շրջանակներում։
«Չնայած, որ նախագահող դատավորն ինքն էր միջնորդության քննության ժամանակ հայտարարել, որ չգիտի, թե ինչ կանոններով է դատարանի նախագահը սույն գործը մակագրել իրեն, թե արդյոք այն գործերի բաշխման կանոնների և ընդհանուր չափանիշների պահպանմամբ է հանձնվել իրեն, թե ոչ, սակայն, այնուամենայնիվ, որոշման մեջ նշել է, թե իբրև այդ կապակցությամբ պաշտպանության կողմը հիմնավորումներն ընդամենը ենթադրություն են և առարկայազուրկ, որ հիմնված չեն որևէ փաստական տվյալի վրա»,- նշել է փաստաբանն ու ավելացրել, որ մակագրման օրինականությունը հաստատող փաստական տվյալներն ի սկզբանե պետք է լինեին գործում կամ էլ այն աստիճան թափանցիկ, որ շահագրգիռ անձինք կարողանային ուսումնասիրել դրանք, ուստի մակագրման օրինականության հիմնավորման պարտականությունն, ըստ էության, կրում է նախագահող դատավորը։
«Հարկ է նշել, որ պաշտպանության կողմի հիմնավորումները հաստատում է նաև գործում առկա այն ձևաթուղթը, որի համաձայն դատարանի նախագահն իր սուբյեկտիվ ցանկությամբ և հայեցողությամբ նշում է կատարել դրանում նշված մի քանի դատավորներից հենց նախագահող դատավոր Դ․Արղամանյանի անվան դիմաց, որի արդյունքում էլ գործը բոլոր դատավորներից հանձնվել է հենց նրան, որպիսի մոտեցումը որևէ պարագայում չի կարող վկայել գործերի բաշխման կանոնների և ընդհանուր չափանիշների պահպանման վերաբերյալ»,- նկատել է փաստաբանը՝ հավելելով, որ Վերաքննիչ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե դատարանի նախագահի կողմից բոլոր դատավորներից կոնկրետ մեկին իր հայեցողությամբ և սուբյեկտիվ ցանկությամբ գործը մակագրելը կարող է արդյոք վկայել, որ գործի բաշխումն իրականացվել է պատահական ընտրության և դատավորների ազգանունների այբբենական հերթականության չափորոշիչների պահպանմամբ, և արդյոք գործերի բաշխման նման կարգը կարող է վկայել այն մասին, որ դատարանի գործունեությունը կազմակերպվել է այնպես, որ ապահովվել է Աղվան Հովսեփյանի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի քննության միջոցով։ Պաշտպանության կողմը հիմնավոր կասկածներ ունի, որ նախագահող դատավորն իրեն այնպես է դրսևորել, որպեսզի իր անձնական նկատառումներից ելնելով տվյալ գործը հայտնվի իր վարույթում, իսկ դրա պատճառը նախագահող դատավորի անձնական նախապաշարմունքներն են ու կողմնակալությունը։ Փաստաբանը հիշեցրեց, որ մինչ դատավոր նշանակվելը Դավիթ Արղամանյանը եղել է ՀՀ-ում իշխող ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության իրավախորհրդատուն, ինչպես նաև՝ բազմիցս հանդես է եկել քաղաքական գրառումներով և դատաիրավական համակարգի քննադատությամբ, անգամ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր բոլոր դատարանների հասցեները, որոնք պետք է շրջափակվեին Նիկոլ Փաշինյանի «կոչով»։ Ըստ պաշտպանության կողմի՝ վերը նշված փաստերն ու հիմնավորումներն դատարանի անկախության և անաչառության մասով ակնհայտ և օբյեկտիվ կասկածի տեղիք են տալիս:
Ինչ վերաբերում է կալանավորումը բացառող հանգամանքներին, ապա վերաքննիչ բողոքով վիճարկվել է ինչպես հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը, այնպես էլ՝ բարձրացվել է քրեական գործի՝ խախտումներով հարուցված լինելու հանգամանքը։ Մասնավորապես՝ քրեական գործը հարուցվել է անձի կողմից հաղորդում ներկայացնելուց վեց ամիս անց, ինչը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգին, իսկ հարուցման դեպքում անգամ, գործի վաղեմության ժամկետներն անցել են, հետևաբար, պաշտպանության կողմը գտնում է, որ բացակայում է կալանավորման կարևորագույն պայմանը՝ համապատասխան քրեաիրավական որակմամբ հարուցված քրեական գործի առկայությունը, ավելին` բացակայել և բացակայում է նախաքննություն կատարելու իրավական հիմքը՝ քրեական գործ հարուցելու մասին օրինական որոշումը:
Նշենք, որ դատարանը Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը՝ որպես հիմք մատնանշելով գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, ասել է թե՝ անհրաժեշտ է իրականացնել քննչական- դատավարական գործողություններ, սակայն դեռևս դեկտեմբեր ամսին Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ էր հայտարարել, իսկ դատախազը գործը ցուցումներով հետ ուղարկել նախաքննական մարմին՝ լրացուցիչ քննության։ Քննիչը դատարանում հրաժարվել է ներկայացնել, թե ինչ ցուցումներ է տվել դատախազը, ուստի, դատարանում այն չի հետազոտվել, դրա բովանդակությունը չի բացահայտվել և պաշտպանության կողմը զրկված է եղել դրա վերաբերյալ մրցակցության կանոնների հիման վրա դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից, իսկ Դատարանն էլ որևէ հնարավորություն չի ունեցել այն գնահատել Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հաստատելու կամ բացառելու առումով։
Փաստաբանի խոսքով՝ ակնհայտ է, որ Դատարանը նույնիսկ չի էլ քննարկել այն հարցը, որ նախաքննությունն ավարտված քրեական գործով, եթե անգամ ամբողջությամբ չի էլ վերացել գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, ապա դրա հավանականությունն ու ռիսկն այն աստիճան է նվազել, որ այլևս այլ խափանման միջոցները, այդ թվում՝ գրավը, լիարժեք բավարար են Աղվան Հովսեփյանի պատշաճ վարքագիծը ապահովելու համար։
«Նախաքննությունն ավարտված քրեական գործով քննիչն ընդամենը 2 անձանց է առերեսել Աղվան Հովսեփյանի հետ՝ Վարշամ Ղարիբյանին և Արշավիր Սարգսյանին, ովքեր սույն քրեական գործի ընթացքում բազմաթիվ անգամներ հարցաքննվել են և քննիչը նրանց հարցաքննելու այլևս որևէ անհրաժեշտություն չի տեսնում։ Որևէ այլ անձի հետ քննիչը առերեսում չի նախաձեռնել, ինչը նշանակում է, որ որևէ այլ անձի և Աղվան Հովսեփյանի ցուցմունքներում էական հակասություններ չկան»,- նշեց փաստաբանը։
Անդրադառնալով քննիչի և դատարանի այն պնդմանը, թե սույն քրեական գործի նյութերն ամբողջությամբ տրամադրված են պաշտպանական կողմին, բացահայտված են բոլոր ապացույցները, վկաները, որպիսի պայմաններում գործի քննությանը խոչընդոտելու վտանգն էապես աճում է, ապա փաստաբանը հարկ համարեց նշել, որ նախաքննության ավարտ քննիչն է հայտարարել, իսկ գործի նյութերին ծանոթանալու իրավունքն օրենքով է սահմանված:
«Այսինքն, ստացվում է, որ Աղվան Հովսեփյանի համար բացասական հետեւանքներ են առաջացնում քննիչի գործողություններն ու օրենքով սահմանված իր իրավունքներից օգտվելը, որպիսի մոտեցումն ակնհայտ անօրինական է և այս հանգամանքը չի կարող դրվել նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հիմնավորումների շարքում»,- նշեց Ալեքսանյանը։
Ի դեպ, փաստաբանի փոխանցմամբ՝ Աղվան Հովսեփյանի՝ կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելուց հետո նրա մասնակցությամբ որևէ գործողություն չի կատարվել, պաշտպանության կողմին առ այս պահը հայտնի չէ, թե ինչ ցուցումներ են տրվել դատախազի կողմից։
Հաշվի առնելով վերաքննիչ բողոքում բարձրացված մի շարք հանգամանքները՝ պաշտպանները պնդում են, որ առկա չէ մի այնպիսի գերակա շահ, որը կարող է արդարացնել Աղվան Հովսեփյանի շարունակական կալանքի տակ պահելը, և վստահ են, որ վերջինիս նկատմամբ ավելի մեղմ տեսակի խափանման միջոցի կիրառումը կարող է ապահովել նշված հարկադրանքի միջոցի նպատակները:
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։ Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։
Կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ