Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Քննիչների և դատախազների մոտ հրճվանք է, երբ բողոքը մակագրվում է Արմեն Դանիելյանին, իսկ փաստաբանների, մեղադրյալների մոտ՝ սուգ. այդ մարդն ի վիճակի չէ՝ օբյեկտիվ որոշում կայացնելու. Սարգսյան 01/26/2022   21:49  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբանները Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 09.30-ին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին որոշում է կայացվել, ինչի դեմ պաշտպանության կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել, ինչը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։

Փաստաբան Երեմ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նախապես միջնորդություն էր ներկայացվել դատարանին, որպեսզի վերջինս դատարանի նախագահից պարզեր, թե այդ օրը քանի բողոք է մուտքագրվել դատարան, բողոքների համարները և դրանցից յուրաքանչյուրը որ դատավորին է մակագրվել, ինչպես նաև՝ ապացույց, որ այբբենական կարգով է մակագրություն տեղի ունեցել, քանի որ ակնհայտ էր, որ բողոքը հատուկ տրվել է Դանիելյանին։ Նշված միջնորդությունը, սակայն, դատարանը չի բավարարել՝ գտնելով, թե նման հարցերը պարզաբանելու կարիք չկա, մինչդեռ, փաստաբանի գնահատմամբ՝ ակնհայտ է, որ չկա որևէ փաստական տվյալ, որ մակագրությունն այբբենական կարգով է եղել։ Պաշտպանության կողմը մանրամասն հիմնավորումներով ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ պնդելով, որ Արմեն Դանիելյանը չի կարող լինել օրենքի հիման վրա ստեղծված դատարան, քանի դեռ չկա փաստական տվյալը, որ օրենքով մակագրություն է եղել։ Փաստաբանը վստահ է՝ դատարանը՝ ի դեմս Արմեն Դանիելյանի, մերժելու է միջնորդությունը, պաշտպանության կողմն էլ՝ կարձանագրի խախտումները։

«Արդեն գրեթե օրինաչափություն է, թե նմանատիպ հնչեղություն ունեցող գործերն ով պետք է քննի, դրանց դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը ով պետք է քննի։ Օրինաչափություն է Դանիելյան Արմենի կողմից դա քննելը, եթե ինքը չէ, ապա իրենից բացի եւս մեկ կամ երկու դատավոր կա, որոնց մակագրվում է»,- նշեց փաստաբանը։

Ըստ նրա՝ մակագրման կարգի խախտման կասկածները պետք է փարատվեն՝ դատարանի նախագահից համապատասխան տեղեկատվությունը պահանջելով։
«Եթե անգամ չես էլ փորձում պահանջել, ուրեմն՝ նույնիսկ համարձակություն չունես այդ տվյալը պահանջելու, ու՞ր մնաց վերջնական դատական ակտ կայացնես, իսկ եթե կասկած չի առաջանում՝ համակարգի հետ կապված, ապա ընդհանրապես լուրջ խնդիր կա՝ դատավորի՝ այլ գործերով մասնակցության վերաբերյալ»,- նշեց Սարգսյանը։

Ինքնաբացարկի միջնորդության հիմքում դրվել է մակագրման գործընթացում օրենքով սահմանված կարգի հնարավոր խախտման հանգամանքը, իսկ դատավոր Արմեն Դանիելյանի անձն առավել սրում է խնդիրը։

«Իրեն էլ տեղեկացրինք, որ քննիչների և դատախազների մոտ հրճվանք է, երբ բողոքը մակագրվում է Դանիելյան Արմենին, իսկ փաստաբանների, ամբաստանյալների կամ մեղադրյալների մոտ սուգ՝ ի սկզբանե։ Սա արդեն ձևավորված փաստ է, մեկ կամ երկու գործ չէ, սա իրողություն է, որ այդ մարդն ի վիճակի չէ՝ ինքն իր վրա ազդելու, որ օբյեկտիվ կամ անկախ որոշումներ կայացնի»,- նշեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործով հայտարարվել էր նախաքննության ավարտի մասին, սակայն հետագայում պարզ դարձավ, որ դատախազը ցուցումով քրեական գործը հետ է ուղարկել լրացուցիչ քննության։ Հակակոռուպցիոն կոմիտեն նախ դժգոհեց՝ հայտարարելով, թե դատախազի ցուցումի կապակցությամբ առարկություններ են ներկայացվել, սակայն հետագայում հենց այդ ցուցումն էլ օգտագործվեց Ա. Հովսեփյանի կալանավորումը կրկին երկարացնելու միջնորդությունը պատճառաբանելու համար։ Նկատենք, որ առ այս պահը պաշտպանական կողմը տեղյակ չէ, թե ինչ քննչական գործողություններ կատարելու ցուցում է տրվել դատախազի կողմից, համենայն դեպս Ա. Հովսեփյանի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել։

Սա էլ, ըստ փաստաբանի, մեծ խնդիր է այն իմաստով, որ նախաքննությունն ավարտվել էր, այսինքն՝ քննիչը գտել էր, որ այլևս որևէ անելիք չունի, դատախազը ցուցումով ետ է ուղարկել՝ լրացուցիչ քննության, սակայն կալանքի ժամկետի երկարացման միջնորդության քննության ընթացքում այդ ցուցումները չեն ներկայացվեն դատարանին։ «Հարց է առաջանում՝ դատարանն ինչպես է պարզել, թե ինչ գործողություններ պետք է արվի, արդյոք այդ գործողությունների կատարման ընթացքում կա խոչընդոտման վտանգ և ինչ ժամկետով պետք է երկարացվի կալանքը։ Այս կարևոր հարցերը սկզբունքային են, չէր կարող որոշել՝ առանց ցուցումի բովանդակությանը ծանոթանալու, իսկ ցուցումը չի տրամադրվել։ Այսինքն՝ այս առումով ևս ակնհայտ է, որ լրջագույն խախտումներ կան»,- նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։ Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։

Կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:38 26/01/2022  |  ԼՐԱՀՈՍՉկա այնպիսի գերակա շահ, որը կարող է արդարացնել Հովսեփյանի շարունակական կալանքի տակ պահելը.փաստաբան
18:47 24/01/2022  |  ԼՐԱՀՈՍԿան դատավորներ, որոնք հասարակական հնչեղություն ունեցող գործերի երեսը չեն տեսնում. փաստաբան
15:44 21/01/2022  |  ԼՐԱՀՈՍԵթե հեղինակություն ունես, ուրեմն դա կալանքի հի՞մք պետք է լինի. Երեմ Սարգսյան
16:25 20/01/2022  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը դժգոհ է Հակակոռուպցիոն կոմիտեի քննության որակից. չի հաստատել Արամ Հարությունյանի գործով մեղադրական եզրակացությունը
09:52 19/01/2022  |  ՄամուլՆոր բախում. երկու կառույցների ջրերը մեկ առվով չեն հոսում. «Ժողովուրդ»
10:41 14/01/2022  |  ՄեկնաբանությունԻնչպես հերքվեց այս բարբաջանքը, այնպես էլ հերքվելու են ներկայիս քրեական գործում եղած մյուս «մեղադրանքները». պաշտպանը՝ Աղվան Հովսեփյանի հասցեին ստահոդ հրապարակման մասին
15:09 11/01/2022  |  ԼՐԱՀՈՍԻրավապահները հաստատել են՝ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ տարածվել է կեղծ տեղեկություն, բայց հրաժարվել են քրեական գործ հարուցել՝ սուտ մատնության հատկանիշներով
21:52 07/01/2022  |  Քրեական խրոնիկոնԱղվան Հովսեփյանի գործով դատախազի ցուցումների դեմ քննիչի առարկությունները մերժվել են. Նախաքննությունը վերսկսվել է՝ դատախազի ցուցումների շրջանակներում
19:32 04/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի կալանավորումը վերաճել է դեպի պատժիչ միջոցի, ինչն անթույլատրելի է.փաստաբանը չի բացառում, որ կբարձրացնեն դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը
18:25 30/12/2021  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Դավիթ Արղամանյանը քննում է Աղվան Հովսեփյանի կալանավորումը երկարացնելու միջնորդությունը՝ չունենալով բավարար ժամանակ գործի նյութերին ծանոթանալու համար. Ինքնաբացարկը մերժվել է

Արխիվ

[]