ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլը ծախում է Ցեղասպանությունը՝ որպես հայկական գործոն, թուրքերի վրա. Աշոտյան 01/25/2022 14:04 | Քաղաքական
Նիկոլը «ծախում է» Հայոց ցեղասպանությունը՝ որպես հայկական ինքնության գործոն, թուրքերի վրա,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հունվարի 24-ի ասուլիսում հնչեցրած հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը, մասնավորապես, նշել էր, թե Հայաստանի կառավարությունը երբեք Հայ Դատի քաղաքականություն չի վարել։
Ա. Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանը երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիայի, բայց հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, այդ թվում Թուրքիայի կողմից եղել է ՀՀ պետականության քաղաքականության ուղղություններից մեկը։
«Մինչև Հայոց պետականության վերականգնումը, մինչև 3-րդ հանրապետությունը Հայոց ցեղասպանությունը բացառապես Սփյուռքի ջանքերով ճանաչել են Կիպրոսն ու Ուրուգվայը»,- հայտարարել է Աշոտյանն ու ավելացրել․- «Այնուհետև, երբ ունեցանք 3-րդ հանրապետություն և այդ հանրապետության քաղաքականության մեջ հատկապես Քոչարյան-Սարգսյան պաշտոնավարման 20 տարիների ընթացքում ուրվագծվեց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը»։
Նրա փոխանցմամբ՝ 20-ից ավելի պետություններ և մի քանի 10-յակ միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
«Իհարկե, դա ստացվեց Սփյուռքի և պետության համատեղ ջանքերով, կրկնում եմ դա չի եղել միայն Սփյուռքի ջանքերով, եղել է պետության և Սփյուռքի համատեղ ջանքերով»,- արձանագրել է Աշոտյանը՝ հավելելով, որ Սփյուռքի ջանքերով միայն մի բան է եղել վերջին շրջանում,դա ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության միջազգային ճանաչումն էր։
«Ի՞նչ է նշանակում Հայոց պետությունը չի հետապնդում ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, նա վախեցավ դրա մասին խոսել։ Նիկոլը «ծախում է» Հայոց ցեղասպանությունը՝ որպես հայկական ինքնության գործոն և պահանջատիրություն, թուրքերի վրա», ասում է Աշոտյանն ու դիմում հանրությանը․- «Արցախից մի մասդ ձեռքերներդ լվացիք, ցեղասպանությունից էլ ե՞ք լվանում, ցեղասպանության ուրացումն էլ է՞ ձեզ համար նորմալ և հիմա աշխարհից ինչ -որ բա՞ն ենք պահանջում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ