ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
50 տոկոսով նվազել է ծնելիությունը, կանգնած ենք դեպոպուլյացիայի՝ հայաթափման առաջ. Գեւորգ Պողոսյան 01/25/2022 20:10 | Հարցազրույց
Գնաճն աննախադեպ է, իսկ բնակչության գնողունակությունը՝ ցածր, որը ստեղծել է դեպրեսիվ իրականություն։ «Փաստինֆոն» սոցիալական տրամադրությունների ու դրանց վրա ազդող գործոնների մասին զրուցել է սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի հետ։
-Պարոն Պողոսյան, սոցիալական ի՞նչ գործոններ են այսօր ազդում բնակչության ընդհանուր տրամադրվածության վրա։
-Տնտեսական իրավիճակն է, գնաճը, կենսամակարդակի նվազումը, որը մարդկանց վրա շատ բացասական է ազդում։ Հիմնական գործոնը, ըստ մեր հետազոտությունների, նախ սոցիալական ինքնազգացողությունն է, տնտեսական վիճակը, հետո նոր քաղաքական իրավիճակը, Արցախյան հարցը, և այլն․․․
-Ի՞նչ ասել է սոցիալական ինքնազգացողություն։
-Սա կապված է երկրի տնտեսական իրավիճակի հետ՝ գնաճի, սննդամթերքի գնաճը աննախադեպ է, բնակչության գնողունակության, որոնք ստեղծում են դեպրեսիվ իրականություն։
-Տեսե՛ք, նախկինում, եթե մի թանկացում էր լինում, կամ մի այլ բան այն չէր լինում, բողոքի ակցիաները գլուխ էին բարձրացնում։ Հիշենք «Էլեկտրիկ Երևանը», տրանսպորտի թանկացման հետ կապված 100 դրամների ակցիան։ Այսօր ակնհայտ գնաճ կա, ի՞նչն է խանգարում, որ բողոքի ակցիաները գլուխ բարձրացնեն։
-Նշեմ 2 հիմնական պատճառ, չնայած պատճառները շատ են։ Առաջինն այն է, որ կազմակերպող կամ կազմակերպիչ ուժ չկա, մի ժամանակ դա տեղի էր ունենում կազմակերպված, հասարակական կազմակերպությունների, Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ։ ՀԿ-ները բավականին ակտիվ կազմակերպում էին այդ շարժումները, գրավում էին, կանչում, խրախուսում էին մարդկանց, հիմա չկան այդ ուժերը, որոնք ակտիվ գործունեություն էին ծավալում։ Երկրորդ պատճառն էլ ընդհանուր հիասթափություն է, հոգնածությունը բնակչության մեջ, սա և՛ պատերազմի հետևանք է, և՛ կորոնավիրուսից եկած ընկճվածությունը։ Այսինքն` սա մի հոգեբանական գործոն է, որն ազդում է այս ընդհանուր դեպրեսիվ իրավիճակին։
-Իսկ բնակչության հիմնական զանգվածը մնացել է նույնը, թե՞ մտավոր, մտածող մասի կորուստ ունենք։
-Այդ կորուստը մենք 30 տարի ունեցել ենք և հիմա էլ, ցավոք, շարունակում ենք ունենալ։ Ոչ միայն մտավոր հատվածի, այլ նաև տնտեսապես ակտիվ մասը, որը մեր հասարակության միջին դասը պետք է կազմեր, դուրս են եկել և շարունակում են դուրս գալ, նրանք մեկնում են Հայաստանից քաղաքական, տնտեսական, պատերազմական, հոգեբանական, արդարության պակասի պատճառներով։ Բազմաթիվ գործոններ կան, որոնք ստիպում են մարդկանց հեռանալ երկրից, բայց հիմնականում աշխատանքային միգրացիան է․բավարար աշխատավարձով աշխատատեղեր գտնել չկարողանալու պատճառով գերադասում են գնալ Ռուսաստան, Եվրոպա կամ ԱՄՆ։
-Իսկ ո՞ր զանգվածն է մնացել Հայաստանում։
-Այդպիսի հատուկ հետազոտություն չկա, բայց բազմաթիվ անգամներ նշել եմ, որ հասարակությունը թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես թուլացել է, որովհետև տնտեսապես ակտիվ մարդիկ դուրս են եկել երկրից սկսած 92-93 թթ-ից։ Տնտեսապես ակտիվ մարդիկ անկախ են պետական հոգածությունից, նրանք չեն սպասում, անպայման, թոշակի կամ նպաստի, բնականաբար քաղաքականապես էլ անկախ են, կարող են և իրենց կարծիքն արտահայտել և ակտիվ ցուցաբերել որևէ վարքագիծ։ Տեսեք, մենք 55000 թոշակառու ունենք, 600000 տնային տնտեսուհի, սա չափահաս բնակչության համարյա կեսն է կազմում, այսինքն՝ այն մարդիկ են, որոնք դժվար թե դուրս գան ակտիվ գործողությունների։ Ունենք Փարոսից և տարբեր օգնություններից օգտվող հասարակություն,այս մարդիկ բավական կախյալ վիճակում են, այդքան էլ հեշտ չէ նրանց ոտքի հանելը։
-Ընտրազանգվածի փոփոխություն եղել է՞։
-Եղել է, և՛ նախկինում, և՛ հիմա էլ փոփոխությունը կրել է դեպի ավելի թույլ հասարակություն։ Թույլ ասելով՝ նկատի ունեմ թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես։
-Իսկ մտավոր զանգվածն ու՞ր է։
-Գիտեք շատ լուրջ «ուղեղի արտահոսք» է եղել բանկային համակարգից, տնտեսական ոլորտից, այս զանգվածը տեղափոխվել է արտասահման, այսինքն՝ մտավոր ներուժի պակասումը, նվազումը բերում է մի դեպրեսիվ իրավիճակի։
-Թվում է, թե գիտությունը ծաղկում է ապրում, հատկապես IT՝ ոլորտը, և ապագայի սերունդը խոստումնալից է, սա թվացյա՞լ է, թե փաստ։
-Սա միանշանակ չէ, ասեմ՝ ինչու։ Գիտությունն, իհարկե, չի ծաղկում։ Այս 30 տարիների ընթացքում պարզապես գոյապայքար է գնացել։ Կան միջազգային տվյալներ, ՄԱԿ-ի ցուցանիշ, ըստ որոնց ՀՆԱ-ի 1 տոկոսից ավելի պակաս ֆինանսավորմամբ այդ երկրի գիտությունը չի կարող զարգանալ, կհայտնվի միայն «պահպանման ռեժիմում»։ Հայտարարվեց, որ այս տարվանից 83 տոկոսով ֆինանսավորվելու է գիտությունը, սա ինչ-որ հույս է ներշնչում երիտասարդներին ներքաշելու գիտության ոլորտ, բայց էլի այն ցուցանիշը չի, որ գիտությունը զարգանա։
-Ի՞նչ երիտասարդություն ունենք։
- Պրագմատիկ մտածող։ Ամուսնական տարիքը մեծացել է, շուտ երեխաներ ունենալ չեն ուզում, ուզում են կայանալ, հետո ընտանիք և մնացածը։ Նախորդ հետազոտությունից էլ պարզ է դառնում, որ երիտասարդների 40 տոկոսն ուզում է երկրից գնալ, քանի որ այնտեղ ավելի լավ պայմաններ են թե՛ ուսման առումով, թե՛ աշխատանքի, թե՛ կարիերայի։ Սա շատ ընդհանուր է, բայց սա է պատկերը։
-Ինչի՞ առաջ ենք կանգնած այս տվյալներով։
-50 տոկոսով նվազել է ծնելիությունը, կանգնած ենք դեպոպուլյացիայի՝ հայաթափման առաջ։ Ծնվածների և մահացածների միջին քանակը հավասարվում է և բնակչության բնական աճ տեղի չի ունենում, եթե սրան էլ գումարում ենք երկրից արտահոսքը, պարզ է, որ մեր բնակչությունը գնալով նվազելու է։ Սա արդեն ռազմավարական վտանգ, անվտանգության լուրջ խնդիր է ներկայացնում թե՛ բանակի կայացման, և թե՛ տնտեսության զարգացման առումով։ Այն երկրներում, որտեղ դեպոպուլյացիա կա, միջոցներ են ձեռնարկում կանխելու այս պրոցեսը, բայց մենք ոչինչ չենք անում դեռ։ Իշխանությունները լավ չեն պատկերացնում, գնահատում թե դեպոպուլյացիան ինչ է, ինչի կարող է բերել և ինչ արհավիրքների առջև կարող է կանգնեցնել երկիրը։
-Իսկ սեռային տարբերության թիվը համապատասխանու՞մ է մեր երկրում ամուսնություններ գրանցելու համար։
-Մեզ մոտ սեռային թվի տարբերության վրա ավելի շատ ազդել է միգրացիան, արտահոսքի տվյալներով 18-50 տարեկաններն են մեկնում, և սրանց 60-70 տոկոսը տղամարդիկ են։
-Ամեն դեպքում Հայաստանում կանանց թիվը գերակշռո՞ւմ է։
-Այո, բայց արտահոսքի արդյունքում։
-Ո՞րն է ելքը։
- Դեպոպուլյացիայից փրկության միակ հնարավորությունը հայրենադարձություն կազմակերպելն է, որը կազդի նաև տնտեսական և նաև մնացած իրավիճակների վրա։ Անվտանգությունն ու տնտեսական աճը միակ երաշխիքներն են, որոնք ազդում են դեմոգրաֆիական աճին, իսկ, սովորաբար, հաջողակ երկրների ամենալուրջ ցուցանիշը դա բնակչության աճն է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:04 Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:00 Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
- 12/27/2024 08:40 Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց․ «Հրապարակ»
- 12/27/2024 08:37 «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 12/31/2024 11:43 Այսօր էլ առավել լկտի ու ինքնագոհ իրենց պահում են բոլոր նրանք, ում հանցավոր անգործությամբ, պայմանավորվածությամբ հանձնվեց Արցախը. Աբրահամյան
- 12/27/2024 17:29 Ուրեմն՝ մեր այս ՛՛Ծուռ հայելիների թագավորությունում՛՛ բավական զվարճալի է ապրելը, բայց տեղ-տեղ՝ նաև տխուր...Դարբինյան
- 12/27/2024 12:03 ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը՝ ՀԿԿ նախագահի միակ թեկնածու
- 12/27/2024 11:35 Հայ ժողովրդին եւ Թյուրիմացությանը միմյանցից տարանջատում են, համարելով, որ Թյուրիմացության իշխանությունը հավերժ չէ. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/04/2025 19:29 Ավտովթար՝ Երևանում. Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota»-ն ու «Mazda»-ն. վերջինը հայտնվել է մայթին
- 01/04/2025 19:04 Երևանում ավտոմեքենաները քշել են միմյանց վրա ու հընթացս օդ կրակել. shamshyan.com
- 01/04/2025 16:38 Հրդեհ՝ Վանաձորի Գործարանային փողոցում
- 01/04/2025 13:41 «Երեխայիս գնդի հրամանատարը շարքից հանել է, հայհոյել, հարվածել, որին ի պատասխան՝ երեխաս էլ նրան է հարվածել». ահազանգ զինվորի հորից. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/04/2025 19:04 Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկը դադարել է
- 01/02/2025 23:20 Գիտնականները նախազգուշացրել են սրտի համար միայնակության վտանգի մասին
- 01/02/2025 19:35 Գիտնականները նշել են այն հիվանդությունները, որոնք կարող են 2025 թվականին նոր համավարակներ առաջացնել
- 01/01/2025 23:28 Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժգնացել է մինչև նախավերջին մակարդակ. խափանումներ են հնարավոր նաեւ նավիգացիայում
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը