Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն ՄԻՊ-ի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական. ՄԻՊ 01/25/2022   11:13  |  ԼՐԱՀՈՍ

Բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Մեր երկրում պետք է դադարի այս խիստ արատավոր երևույթը:

Շաբաթ օրը՝ 2022թ. հունվարի 22-ին հրապարակեցի արտահերթ զեկույց, որը վերնագրված է «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ»: Այս զեկույցին հրապարակային արձագանքել է ՀՀ առողջապահության նախկին նախարարը, որը ներկայում ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր է: Ընդ որում, այս ոլորտում ևս մարդու իրավունքներին քաղաքական երանգ հաղորդելու համար այդ հայտարարությունը տարածել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Բարձրաստիճան նշված պաշտոնյան հեգնական գնահատական տալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օրենքի հիման վրա հրապարակվող արտահերթ զեկույցին` այն անվանել է կողմնակալ:

Այդ պաշտոնյայի հրապարակումից հստակ երևում է, որ նա ոչ միայն ծանոթ չէ շուրջ 150 էջից կազմված զեկույցի բովանդակությանը, այլ զեկույցի վերնագիրն անգամ չի ընթերցել: Ակնհայտ է, որ նա ծանոթ չէ նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. և մյուս տարեկան զեկույցներին` խնդիրների զարգացման կամ նվազման դինամիկայով:

Նախ, գոնե նվազագույն մակարդակով ծանոթ լինելու դեպքում նա կտեսներ, որ զեկույցի վերնագրում ու ողջ տեքստում օգտագործված են ձևակերպումներ, որոնք բխում են օրենքներից, այդ թվում` «հոգեբուժական կազմակերպություն» հասկացությունը. այն նախատեսված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով՝ որպես հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձևով բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող պետական կամ համայնքային հիմնարկ:

Զեկույցի ողջ տեքստում «հոգեբուժարան» բառը գեթ մեկ անգամ օգտագործված չէ:

Խիստ մտահոգիչ երևույթ է, երբ բարձաստիճան պաշտոնյան, ով զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները և հիմա էլ խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյա, կարող է կոնկրետ փաստերի վրա հիմնված Մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտական զեկույցների վերաբերյալ հրապարակային գնահատականներ տալ առանց այդ կարևոր փաստաթղթերի բովանդակությանը ծանոթանալու:

Ավելին, խարանի և խտրականության դեմ պայքարից խոսող բարձրաստիճան պաշտոնատար անձին բարեկամաբար իրազեկում ենք, որ այդ նպատակի համար ոչ միայն պետք է փոխել կազմակերպությունների անուններ ու դա հետո «դարձնել դրոշակ», այլ պետք է զբաղվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների իրական պաշտպանությամբ, նրանց իրական բուժումով ու խնամքով:

Ինչպե՞ս կբացատրի Առողջապահության նախկին նախարարը հոգեբուժական կազմակերպություններում մարդկանց անօրինական պահելու դեպքերն իր պաշտոնավարման օրոք, ինչպե՞ս կբացատրի, որ ակնհայտ օրենսդրական խախտումով մարդկանց ենթարկում են տարբեր բժշկական միջամտությունների,այդ թվում՝ հոգեմետ դեղամիջոցներով բուժման` առանց սռհասարակ նրանց համաձայնության:

Կամ ինչպե՞ս է ստացվում, որ մարդկանց նկատմամբ բուժում է իրականացվում նրանցից վերցված արհեստական ստորագրություններով, բայց փաստացի առանց նրանց համաձայնության, ինչպե՞ս բացատրել նրանց նկատմամբ ներգործության միջոցներն իրավունքները ոտնահարող եղանակով, ինչպե՞ս բացատրել համայնքահեն ծառայությունների ու բուժման այլընտրանքային մեթոդների բացակայությունը կամ եղածների դեպքում էլ դրանց խիստ անարդյունավետությունը, ինչպես նաև բուժաշխատողների անընդունելի սոցիալական երաշխիքները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը կազմվել է բարձր պրոֆեսիոնալ թիմի (սոցիոլոգ, իրավաբան, հոգեբան, բժիշկ, այդ թվում՝ հոգեբույժ) մասնագիտական աշխատանքի արդյունքում` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ: Բոլորն անցել են հատուկ ուսուցում, մեծ մասը նաև միջազգային կառույցների փորձագետներ են [այդ թվում միջազգային մակարդակի], ղեկավարվում են միջազգայնորեն երաշխավորված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատած ուղեցույցերով, իսկ նրանց մի մասը նաև զբաղվում է իրական գիտական աշխատանքով թե´ Հայաստանում, թե´ արտերկրում:


Զեկույցում կոնկրետ օրինակներով արձանագրված են նաև դրական զարգացումները, բայց դրանք կա՛մ դրվագային են ու վերաբերում են կոնկրետ հաստատության, կա՛մ իրականացվել են Առողջապահության գործող նախարարի օրոք: Նշված են անգամ տարբերակված գերատեսչական ենթակայության խնդիրները Առողջապահության նախարարի հրամանների խախտման տեսանկյունից: Մանրամասները զեկույցում են:

Այնպես որ, ՀՀ առողջապահության նախարարի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձից, ՀՀ ԱԺ կառավարող խմբակցության անդամից խստորեն պահանջում ենք չփորձել քաղաքականացնել մարդու իրավունքների ոլորտը և քաղաքական քողով թաքցնել նախարարի պաշտոնում իր աշխատած ժամանակվա անգործությունն ու մարդու իրավունքների խախտումները»,- գրել է Արման Թաթոյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:23 24/01/2022  |  ՎերլուծություններՄԻՊ-ի պաշտոնը այսպիսով վերածվեց ՆԻՊ-ի պաշտոնի
21:59 24/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱրձանագրենք, որ Հայաստանում մահացավ վերջին անկախ պետական կառույցը․ Իրավապաշտպան
16:02 24/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ում մեկնարկեց ՄԻՊ թեկնածուի ընտրության քվեարկությունը
13:22 22/01/2022  |  ԼՐԱՀՈՍՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների նկատմամբ կիրառվել է սառը ջրով թրջված սավանով փաթաթում․ ՄԻՊ-ը խախտումներ է արձանագրել
13:13 22/01/2022  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը չի հաստատում մեր հաստիքացուցակները, պաշտոնների անվանացանկերը. տևական ժամանակ մենք լուրջ ճգնաժամի մեջ ենք.ՄԻՊ
12:59 22/01/2022  |  ԼՐԱՀՈՍԼրագրողների աշխատանքի հետ կապված ընդհանրական որակումները վնասակար են երկրի ժողովրդավարական և մարդու իրավունքների համակարգի համար.ՄԻՊ-ը զգուշացնում է պաշտոնյաներին
12:07 22/01/2022  |  ԼՐԱՀՈՍՀոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց օգնությունը չպետք է սահմանափակվի միայն հոգեբուժարաններով.ՄԻՊ-ը բարձրաձայնում է հոգեբուժարաններում մարդկանց իրավունքների խախտումների մասին
23:41 21/01/2022  |  ԼՐԱՀՈՍԿարմիր խաչն իր ամենագնաց մեքենայով չի կարողացել հունվարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան գյուղ․ ՄԻՊ
17:58 21/01/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավորին դատարանի շենքի պատուհանից նետելը, դատարանների, ԱԺ շենքերի շրջափակելը օրինակա՞ն է. պատգամավորի հարցեին ՄԻՊ-ի թեկնածուն չկարողացավ պատասխանել
12:32 21/01/2022  |  ԼՐԱՀՈՍԴատաԼեքս (DataLex) համակարգում տվյալներ չհրապարակելը խախտում է մարդկանց իրավունքները և հնարավորություն չի տալիս վերահսկել դատական գործերի «ձեռքով» մակագրումը

Արխիվ

[]