ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը մոլորվել է իր ստերի մեջ. Հայաստանը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Ադրբեջանը ԽՍՀՄ-ի իրավահաջորդը չի համարել իրեն, Արցախն էլ Ադրբեջանին բռնակցված չի եղել 01/25/2022 17:40 | Վերլուծություններ
Երեկվա՝ լրատվամիջոցների հարցերն անպատասխան թողնելու, հիմնականում սուտուսխալ, և հիմնականում թուրքադրբեջանահաճո պատասխաններ տալու ընթացքում Փաշինյանը հայտարարում է, թե՝ «ՀՀ օրենսդրության մաս կողմող ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանը ճանաչում է ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը: Դա վավերացվել է դեռեւս 1992 թվականին: Նույնկերպ ադրբեջանն էլ վավերացրել է»:
Շատ բարի, 1992-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հետո ի՞նչ։ Իսկ ո՞վ ասաց, որ այդ ճանաչումը նշանակում է, թե՝ Արցախը ադրբեջանի տարածքի մաս է կազմել այդ ժամանակ։
1992-ին Արցախը դե ֆակտո և դե յուրե առանձին պետություն էր՝ իր տարածքային ամբողջականությամբ և արցախահայերի ինքնորոշմամբ։
Մի փոքր պատմական էքսկուրսը չէր խանգարի, ավելին, ըստ էության լույս կսփռի առ այն, որ ՀՀ-ի կողմից ադրբեջանի Հանրապետությունը ճանաչելը որևէ կապ չունի Արցախի հետ։ Տեսեք, դեռ 1990-ի օգոստոսի 23-ին է Հայաստանը ընդունել Անկախության հռչակագիր և ձեռնամուխ եղել՝ ԽՍՀՄ-ից դուրս գալու օրինական իրավական գործընթացին։ ադրբեջանն իր անկախությունը հռչակել է 1991 թվականի օգոստոսի 31-ին։
Իսկ Արցախի անկախությունը հռչակվեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ին։ Հենց այդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը և ընդունվեց հռչակագիր՝ ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին։ Որպես հիմք էլ ընդունվեց 1990 թվականի ապրիլի 3-ին ընդունված՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի մասին » օրենքը։ Ըստ այդմ, եթե ԽՍՀՄ որևէ հանրապետություն կամենում էր դուրս գալ սովետմիության կազմից, որը թույլատրվում էր Սահմանադրության 72-րդ հոդվածով, ապա հանրաքվեի միջոցով կարող էր հասնել դրան։ Արցախում անկախության հանրաքվեն տեղի ունեցավ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, որով դե յուրե հռչակվեց Արցախի անկախությունը։
Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Փաշինյանի վկայաբերած ժամանակահատվածում, այսինքն, 1992 թվականին ՀՀ ԱԺ-ի կողմից ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող ներառել Արցախը, քանի որ Արցախն այդ ժամանակ արդեն իսկ ԽՍՀՄ օրենքի տառին համապատասխան՝ անկախ հանրապետություն էր։
Ի դեպ, ներկայիս ադրբեջանն իրեն համարում է 1918-20 թթ. Ադրբեջանի հանրապետության իրավահաջորդը և դա ամրագրել է 1991 թվականի օգոստոսի 31-ին՝ դառնալով անկախ հանրապետություն վերջինիս սահմաններով։ Իսկ այդ սահմանների մեջ Արցախը ներառված չի եղել։ Արցախը բռնակցվել է ադրբեջանին ավելի ուշ՝ 1921 թվականի հուլիսին։
Մեծ Հայքի պատմական նահանգներից մեկը՝ Արցախը անջատելով նորաստեղծ Խորհրդային Հայաստանից՝ տվյալ ժամանակի խորհրդային իշխանության ղեկավարության կամոք բռնակցվել է Խորհրդային ադրբեջանին։
Այդ շրջանում Արցախի բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 95% կամ ավելի քան 200 000 մարդ, հայեր էին։ Ավելի ուշ, 1923 թվականին ադրբեջանին բռնակցված Արցախի մի հատվածում ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից