ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիրապետում եմ ԼՂ բանակցային ամբողջ ինֆորմացիային, որին կարող է տիրապետել Սերժ Սարգսյանը. թող փաստեր հրապարակեն, ո՞վ է արգելում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 01/24/2022 22:12 | Քաղաքական
Մենք երջանիկ չենք, որ Հայաստանը Արցախի նախկին ղեկավարների ձեռամբ դուրս մղվեց բանակցային գործընթացից: Մենք սա բանակցային գործընթացի համար դա համարում ենք աղետաբեր: Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ Արցախի կարգավիճակի հարցում Հայաստանն իր այսօրվա բանակցային կարգավիճակով ունի առաջնային պատասխանատվություն:
Դիտարկմանը, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից պատրաստվում է գաղտնիքներ բացահայտել,Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ տիրապետում է ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ ամբողջ ինֆորմացիային, որը տիրապետում է նաև Սերժ Սարգսյանը.
«Այդ ամբողջ ինֆորմացիան իմ սեղանին դրված է 2018 թվականից: Եթե խոսքը ինստիտուցիոնալ բանակցությունների մասին է, ապա բացառում եմ, որ կարող է լինել օբյեկտիվորեն գոյություն ունեցող մի փաստ, որին ես այսօր չեմ տիրապետում կամ 2018 թվականին չեմ տիրապետել: Թող հրապարակեն, ո՞վ է արգելում, կներեք, տարուց ավելի է՝ փաստեր են հրապարակում, և՞»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ այն դրույթը, որը նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման ենթադրվող հանրաքվեին պետք է մասնակցեն ցանկացած ազգության ներկայացուցիչներ բնակչության այն համամասնությամբ, որը եղել են 1988թ, Կազանից հետո անհետացել է բանակցային փաստաթղթերից։
«Էլի վերադառնում ենք այն թեմային, որը մեր նախորդ հարցազրույցից հետո շատ մեծ աղմուկի առիթ դարձավ։ Բանակցային գործընթացում մինչեւ 2018թ․ եւ դրանից հետո էլ երբեք ԼՂԻՄ-ը չի դիտարկվել միայն հայկական տարածք։ Ես հենց դա էի ասում ոչ էդքան ուղիղ նախորդ անգամ։
Շուշիի հարց եղել ա՞ բանակցություններում, թե չի եղել, հետո խոսեցի Մադրիդյան սկզբունքներում առկա սկզբունքի մասին, ըստ որի՝ ենթադրվող հանրաքվեին պետք է մասնակցեին ցանկացած ազգության ներկայացուցիչներ այն համամասնությամբ, որով եղել են 1988թ․։ Սա թարգմանաբար նշանակում է, որ եւ հայերը պետք է մասնակցեն Լեռնայի Ղարաբաղի ապագա ճակատագրի որոշմանը, եւ ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները։ Մի տարօրինակ փաստ վրա եմ ուշադրություն հրավիրում՝ էս հանգամանքը հետո բանակցային գործընթացից, թղթերից անհետանում ա, եւ ոչ թե Ադրբեջանն է բարձրաձայնում էդ հարցը, այլ ՀՀ-ն Սերժ Սարգսյանի ստորագրությամբ համանախագահներին, միջնորդներին է դիմում՝ ասելով, որ էդ դրույթը պետք է վերականգնել, անընդունելի է, որ այն չկա, պատկերացնում ե՞ք։
Այն դրույթը, որը նախատեսում է ադրբեջանցիների մասնակցություն ԼՂ կարգավիճակի որոշմանը, բանակցային թղթերից Կազանից հետո դուրս ա գալիս, չկա տենց արձանագրված, եւ այդ դրույթը վերադարձնելու միջնորդություն է ներկայացնում ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը։ Ինչո՞ւ՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը երազում էր, որ ադրբեջանցիները մասնակցեն ԼԵռնային Ղարաբաղի ճակատագրի որոշմանը՝ իհարկե ո՛չ, նա ուզում էր, որ վերադարձվի 1988թ․ համամասնության պահպանման մասին դրույթը, որովհետեւ 1988թ․ ԼՂ բնակչության 70 եւ ավելի տոկոսը հայկական բնակչություն է եղել։ Բանակցային գործընթացում 2016թ․ արձանագրում է, որ շատ կարեւոր բուֆեր ա կորսվել, որ կարող ա հարց առաջանա՝ մի րոպե, համամասնության հետ կապված խնդիր կա։ Դրա համար եմ նախորդ անգամ ասել, որ հայկական կողմը երբեք չի վիճարկել ադրբեջանցիների՝ հանրաքվեին մասնակցության հարցը, որոնք, ըստ բանակցային փաթեթի, պետք է Լեռնային Ղարաբաղի բնակիչներ լինեին։ Դա ես չեմ ստեղծել, նենց տպավորություն էր, թե դա իմ երազանքն էր, ես էդ ձեւակերպումը որպես ժառանգություն եմ ստացել։ Այդ դրույթը չի վերադարձվել՝ լղոզվել է, ինքը (Սերժ Սարգսյանը – խմբ․) ուզել է համամասնության բուֆերը պահի։ Ոչ մեկ չգիտի՝ ԼՂ-ից դուրս եկած 40 000 ադրբեջանցիները, օրինակ, 2017 կամ 2018թթ․ ինչքա՞ն են եղել։
Եթե հաշվի առնենք, որ այդ հանրաքվեն պետք է տեղի ունենա կողմերի համաձայնեցրած ժամկետներում, Ադրբեջանն ասում ա՝ շատ լավ, իմ պատկերացմամբ՝ առաջիկա 50-100 տարում հանրաքվե չի լինելու, ես էս գլխից ասում եմ։ Հայաստանն ասում է՝ համաձայն չեմ եւ պնդում են, որ այդ հանրաքվեն 5 տարի հետո պետք է լինի, Ադրբեջանն ասում է՝ կողմերի համաձայնությամբ պետք է ժամկետը որոշվի, չէ՞, ասում ա՝ հա, ասում ա՝ ես դրա հետ համաձայն չեմ, Հայաստանն էլ ասում ա՝ ես էլ համաձայն չեմ, Ադրբեջանն էլ ասում է՝ դե, համաձայն չես՝ ուրեմն ոչ 5 տարի հետո հանրաքվեն կլինի, ոչ էլ՝ 100։ Սրա մասին է խոսքը։ Շատ ավելի ուղիղ կարող եմ պատասխանել, բայց եկեք չանեմ դա, ես պատասխանեցի հարցին, ամբողջ ինֆորմացիան, որն անհրաժեշտ է հարցի ճշգրիտ պատասխանը տալու համար, ես արդեն տվեցի, մնացածը, խնդրում եմ, իրենք համադրեն»,- հայտարարել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ