ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում գործընթացներ են լինելու.Արմեն Սարգսյանը չցանկացավ պատասխանատվություն կրել դրանց համար.վերլուծաբան 01/24/2022 15:23 | Քաղաքական
Հայաստանում առաջիկայում գործընթացներ են լինելու, Հայաստանը ինչ-որ ճամփաբաժանի առջև է կանգնած, լուրջ հարցեր պետք է լինեն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների շրջանակում։ Ցավոտ լուծումներ պետք է լինեն, որոնց վրա ազդելու լծակներ նախագահը չունի, ու չի էլ ուզում պատասխանատվություն կրել դրա համար: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին:
Հարցին՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի որոշման վրա արդյո՞ք արտաքին գործընթացներ ազդեցություն ունեցել են, մասնավորապես՝ Ղազախստանում ծավալված իրադարձությունները՝ փորձագետը քիչ հավանական համարեց.
« Արմեն Սարգսյանի տեքստը շատ անկեղծ էր, նա շատ պարզ ասում է, որ ամեն անգամ, երբ փորձում է Հայաստանի համար ինչ-որ բան անել, Հայաստանի քաղաքական շրջանակները դա ընկալում են որպես սպառնալիք և վտանգ՝ իրենց իշխանության համար, ակնհայտորեն նախագահը նկատի ուներ գործող իշխանությանը»,-ասաց փորձագետը և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը դժվարությամբ է հանդուրժում որևէ քաղաքական գործչի, որը կարող է գոնե ինչ-որ հեղինակություն ունենալ, քանի որ ձգտում է մենիշխանության:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, եթե 1 շաբաթվա ընթացքում Արմեն Սարգսյանը հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն կկազմվի և կստորագրի ԱԺ նախագահը։ Նոր թեկնածուին պետք է առաջադրեն ԱԺ պատգամավորներ եւ արդեն շրջանառության մեջ են դրվել նախագահի հավանական թեկնածուի նոր անուններ, նրանց թվում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան:
Փորձագետն Էդմոն Մարուքյանի թեկնածությունը լուրջ չի համարում, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունն էլ բացառում է.
«Նախ բացառում եմ, որ Տեր-Պետրոսյանին նման առաջարկ կարվի, առաջարկի դեպքում էլ բացառում եմ, որ նա կհամաձայնվի, Արամ Սարգսյանի դեպքում ոչինչ չեմ կարող ասել: Ամեն դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը այդ պաշտոնում կցանկանա տեսնել մեկին իր նեղ շրջապատից, որը հլու-հնազանդ կլինի իրեն»,-ասաց Արմեն Բաղդասարյանը:
Հարցին՝ ընդդիմությունն ինչ գործիքակազմ ունի այս դեպքում, փորձագետն ասաց, որ ընդդիմությունը, որպես այդպիսին, անելիքներ չունի, ՔՊ-ն, որպես մեծամասնություն, երրորդ փորձից կկարողանա իր ուզած թեկնածուին նախագահ դարձնել.
«Կարող է սկսել այս ալիքի ֆոնին քաղաքական ակտիվ գործընթացներ նախաձեռնել, բայց դա ուղղակի կապ չի ունենա նախագահի հրաժարականի հետ»,-ասաց Բաղդասարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել