ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ղազախստանում Արմեն Սարգսյանի նկատմամբ քրեական գործեր կարող են հարուցվել. Ա. Սարգսյանն իրեն ապահով կարող է զգալ Մեծ Բրիտանիայի քաղաքացիության փաստաթղթով 01/24/2022 19:49 | Քաղաքական
Արմեն Սարգսյանն իր հրաժարականի տեքստը կարող էր գրել նախագահ դառնալու հաջորդ օրը։ Նա լավ գիտեր, թե ինչ իրավունքներով, լիազորություններով և պարտականություններով է դառնում ՀՀ նախագահ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Փորձագետը չի կարծում, որ Արմեն Սարգսյանի հրաժարականը կապված է ներքաղաքական գործընթացների, կամ էլ Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված հարցերի հետ։
«Եթե փոխկապակցենք ներքաղաքականի հետ, ապա Արմեն Սարգսյանն ամեն օր՝ 24 ժամում 24 անգամ պետք է հրաժարական տար։ Այդ հիմնավորումներն իրականությունից զուրկ են։ Արմեն Սարգսյանները քաղաքական խոպանչիներ են։ Գալիս են ինչ-որ մի տեղ՝ գումար աշխատելու, պաշտոն զբաղեցնելու, հետո գնում են։
Սկզբունքորեն կարելի է ասել, որ քաղաքական խոպանչիները դուրս են գալիս Հայաստանից»,-ասաց փորձագետը։
Հարցին, թե ինչու՞ հենց հիմա Արմեն Սարգսյանը որոշեց հրաժարական տալ, Հայկ Նահապետյանը նշեց, որ դրա համար ինքը երկու տարբերակ է տեսնում։ Տարբերակներից մեկն այն է, որ ցանկանում են Արմեն Սարգսյանին փոխարինել, ընդ որում փոխարինել կրկին Անգլիայի արքունիքի հետ լավ հարաբերություններ ունեցող, փոխկապակցված, այդ թվում նաև բիզնես շահեր ունեցող անձով։
«Խոսքս Ռուբեն Վարդանյանի մասին է, որն Անգլիայի արքունիքի հետ բավականին սերտ, ջերմ հարաբերություններ ունի, և նրա սրտի թեկնածուն մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է»,-նշեց փորձագետը։
Հայկ Նահապետյանը գտնում է, որ Արմեն Սարգսյանի հրաժարականն անուղղակի կապ կարող է ունենալ նաև Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ։
Արևմուտքը տարեսկզբին փորձեց Ղազախստանում իշխանափոխություն իրականացնել՝ նպատակ ունենալով Ղազախստան-Ռուսաստան 7600 կմ ցամաքային սահմանը դարձնել անկայունության գոտի, իսկ հետո այդ քաոսն ուղղորդել Ռուսաստան։ Փորձագետի խոսքով, սակայն, Մեծ Բրիտանիա-Թուրքիա այդ օպերացիան ձախողվեց։
«Նուրսուլթան Նազարբաևի աղջիկը՝ Դարիգան, որը բավականին լուրջ ազդեցություն ունի Ղազախստանում, փոխկապակցված է բրիտանական ֆիրմաների հետ և բավականին ջերմ հարաբերություններ ունի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Երբ արևմուտքը, մասնավորապես Մեծ Բրիտանիան պարտություն կրեց Ղազախստանում, Տոկաևը քննություն սկսեց Նազարբաևի ակտիվների բացահայտման, օրինականության ճանապարհները ստուգելու ուղղությամբ։ Կարծում եմ՝ այդ գործընթացում հիշատակվելու է նաև Արմեն Սարգսյանի անունը»,-ասաց Հայկ Նահապետյանը։
Փորձագետի կարծիքով, եթե Ղազախստանի իշխանությունները գտնեին, որ իրենց երկրի ազգային հարստությունը, առաջին հերթին գազը, նավթը և ուրանն արտահանելիս ու վերամշակելիս բյուջեից դուրս գումարներ են առաջացել, որի մեջ նաև ներգրավվածություն է ունեցել Արմեն Սարգսյանն իր տարբեր կազմակերպություններով, ապա վաղ թե ուշ Արմեն Սարգսյանի հետ կապված հարցեր ևս կառաջանային։
«Պատկերացրեք, թե միջպետական հարաբերություններում, մասնավորապես ՀԱՊԿ անդամ երկու երկրների մեջ կոնֆլիկտային ինչ հարթություն է դա։ Որպեսզի այդ հարցերը չառաջանային, Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Պատահական չէ, որ նա Լոնդոն գնաց և այնտեղից տարածեց հայտարարությունը։ Կարծում եմ՝շուտով նա կհրաժարվի նաև ՀՀ քաղաքացիությունից, մնալով Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Նա մտածում է, որ այդ քաղաքացիության փաստաթուղթը անձեռնմխելիության որոշակի իրավունք կապահովի»,-նշեց փորձագետը։
Վերջինս հավելեց՝ գործընթացները շուտով ցույց կտան, թե որն էր հրաժարականի պատճառը։ Կա՛մ ՀՀ նախագահ կլինի Մեծ Բրիտանիայի հաջորդ ներկայացուցիչը, կա՛մ էլ Ղազախստանում Արմեն Սարգսյանի նկատմամբ քրեական գործեր կարող են հարուցվել, իսկ Արմեն Սարգսյանն իրեն ապահով կզգա միայն Մեծ Բրիտանիայի քաղաքացիության փաստաթղթով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան