Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ինչպես կհիշվի ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը 01/24/2022   13:03  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախկին վարչապետ (1996 դեկտեմբեր – 1997 փետրվար) և եվրոպական երկրներում, Բրիտանիայում ու Իսրայելում բազմամյա դեսպան Արմեն Սարգսյանը նախագահ ընտրվեց 2018թ ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը, հավանաբար, ու հանրապետական մեծամասնությունը դեռ չէին մտածում, որ շուտով հեռանալու են։ Այս մասին գրում է panorama.am-ը։

«Հայտնի չէ, թե ինչպես էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգնել հենց Արմեն Սարգսյանի վրա։ 2021թ ապրիլին այդ առնչությամբ նա ասել էր, թե «վստահ էր, որ Արմեն Սարգսյան-Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան եռանկյունին Հայաստանի համար մեծ օգուտներ կբերեր»: 2018թ հունվարի 19-ին արդեն պաշտոնապես մի Սարգսյանը հանդիպեց մյուսի հետ` իբրև հանրապետականի կողմից առաջադրված նախագահի թեկնածու։ Այս հանդիպմանը Սերժ Սարգսյանը ասել էր մի բան, որը դավադրապաշտները կարող են լիուլի օգտագործել հիմա. «[Հաջորդ նախագահը] պետք է կարողանա կազմակերպել երկխոսություն քաղաքական տարբեր ուժերի միջև, ինչպես նաև հասարակության տարբեր խավերի միջև լարվածությունը թուլացնելու նպատակով, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի»:

Արմեն Սարգսյանը «մտածելու ժամանակ» էր խնդրել, ու անմիջապես մեկնել էր արտասահմանյան հանդիպումների` սփյուռքի կարևոր առաջնորդների հետ։ Թե ինչեր էին քննարկել այդ հանդիպումներում` պարզ չէ։ Արմեն Սարգսյանը նախագահության տարիներին ոչինչ չարեց Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության կողմից Սփյուռքի ազդեցիկ կազմակերպությունների դերը նսեմացնելու, եկեղեցին քարկոծելու ոչ մի դեպքում։ Այդ ճամփորդությունից վերադառնալով` Արմեն Սարգսյանը նորից շտապել էր Սերժ Սարգսյանի մոտ, խոստանալով դերակատարում ստանձնել «…և՛ արտաքին հարաբերություններում, և՛ արտաքին տնտեսական հարցերում, և՛ ներդրումների ներգրավման ոլորտում, բայց որ շատ կարևոր եմ համարում՝ ազգային միասնության ամրապնդման ոլորտում ու Հայաստան-սփյուռք հարաբերություններում»:

Մի կողմ թողնելով սեփական խոսքի հանդեպ հարգանք չունեցող ու հաճախ դեռահասի տպավորություն ստեղծող կապիտուլյանտների իշխանության պարագլխին ու նրա ենթականերին, հասուն մարդիկ, ինչպիսին Արմեն Սարգսյանն է, չէր կարող այսպիսի խոսքեր ասել առանց հիմնովին վերլուծած լինելու նոր Սահմանադրությամբ իր ստանձնելիք պաշտոնի լիազորությունների շրջանակը։ Այդ շրջանում նա առհասարակ խուսափում էր այդ թեմայի վերաբերյալ բարձրաձայնել։ 2018թ փետրվարի 25-ին, ԱԺ-ում իր ընտրությունից մեկ շաբաթ առաջ, մի հարցազրույցում Արմեն Սարգսյանն ասել էր, թե «քանի օրենքներն ընդունված չեն, քանի Ազգային ժողովը չի ընտրել վարչապետին և կառավարությանն, աբստրակտ քննարկումը [իր ու վարչապետի լիազորությունների տարանջատման թեմայով]՝ հիմնված լինելով եթեների վրա, կարելի է անվանել որպես ակադեմիական»։ Բայց խոստացել էր ընտրվելուց հետո «ավելի լուրջ [այս] հարցի մասին մտածել»։ Իսկ արդեն Ազգային ժողովում քվեարկությունից հետո, մարտի 2-ին Սերժ Սարգսյանի հետ հերթական պաշտոնական հանդիպմանը արդեն ընտրված Արմեն Սարգսյանը գովեստի խոսքեր էր շռայլել` Սերժ Սարգսյանին անվանելով «ազգային հերոս», իսկ սահմանադրական բարեփոխումների մեջ տեսել էր «նոր բացվող դռներ ժողովրդավարության ամրապնդման համար»։

Թե ինչ դեր է ունեցել 2018թ իշխանափոխության ընթացքում Արմեն Սարգսյանը` դեռ պարզ չէ։ Բայց ինչ որ դրվագներով նա եղել է Նիկոլ Փաշինյանի հետ հաղորդակցության օղակը, ինչպես երևում է Հրապարակի հայտնի կադրերից, որտեղ սարսափահար Փաշինյանը և նրա կողակիցները նայում են Արմեն Սարգսյանի աչքերին։

Նոր ձևավորվող կառավարության ու հետհեղափոխական ընդհանուր անորոշության պայմաններում, օգտագործելով ինչ որ լծակներ, Արմեն Սարգսյանը 40 րոպեանոց հանդիպում է ստանում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որտեղ հասցնում է մոռանալ ԱԳՆ կողմից առաջարկված զրույցի կետերից մի քանի առանցքային թեմա։ Առհասարակ, բացառությամբ Արաբական Միացյալ Էմիրություններ հաճախ կրկնվող այցերի, Արմեն Սարգսյանի արտասահմանյան ուղևորությունները որևէ արդյունքի չեն բերում։ Ո՛չ Պոմպեոյի հետ հանդիպումը, ո՛չ ավելի ուշ Սաուդյան Արաբիա, ո՛չ Իսրայել այցելությունները, և ո՛չ էլ չորս տարի շարունակ ՀՀ անունից միջազգային ֆորումներին մասնակցությունը ոչ մի հետևանք չունենեցան` բացի պաշտոնական լուսանկարներից ու հիշողություններից։

Երբ Հայաստանում տեղի էր ունենում նախկին իշխանության հուսահատ փորձը` կանխելու ապագա աղետը 2018թ հոկտեմբերի 3-ի հայտնի նիստին, որից հետո Նիկոլ Փաշինյանի շրջափակեց Ազգային ժողովը, իսկ Արմեն Սարգսյանը հերթական միջազգային այցով Նյու Յորքում էր, որը կրկին ոչ մի կապ չուներ Հայաստանի հետ։ Պառլամենտական մեծամասնությունը փորձել էր կապվել նրա հետ` միջամտելու հորդորով, բայց նա այդպես էլ չէր արձագանքել։

Այս ողջ չորս տարիների ընթացքում շատ է խոսվում միջազգային շրջանակներում Արմեն Սարգսյանի համբավի ու հեղինակության մասին։ Այս համբավն ու հեղինակությունը այդպես էլ օգտակար չեղավ Հայաստանին պատերազմի 44 օրերի ընթացքում, ոչ էլ դրանից հետո։ ԱՄԷ-ից կամ այլ արաբական երկրներից շահավետ պայմաններով ներդրումներ ներգրավելու համար այդպիսի հեղինակությունը, եթե այն կար, բոլորովին էլ անհրաժեշտություն չէ։

Եզրափակելով Արմեն Սարգսյանի դիվանագիտական ժառանգության թեման, պետք է նշել, որ որ այդպիսի ժառանգություն առհասարակ չկա։

Ինչպես չկա նաև ներքաղաքական կյանքում։

Երբ Փաշինյանը շրջափակում էր դատարանները, երբ սահմանափակվում էր խոսքի ազատությունը, երբ Փաշինյանը «գրավում էր» Սահմանադրական դատարանը, երբ ՏԻՄ ընտրությունների արդյունքները ոտնահարվում էին` հանուն ՔՊ իշխանության պահպանման` Արմեն Սարգսյանը կրկին լուռ էր։ Թեև 2020թ փետրվարին մի հարցազրույցում խոսել էր «ժողովրդին դիմելու» մշակույթը արմատավորելու կարևորության մասին, թե՛ համավարակի ընթացքում, թե՛ պատերազմի ընթացքում կամ դրանից հետո, նա այդպես էլ խոսք չգտավ դա անելու համար։ Հրաժարականից 10 օր առաջ Աբու Դաբիում մի միջազգային ֆորումի ընթացքում նա խոսում էր ոչ թե միջազգային քաղաքականությունից կամ Հայաստանի մասին, այլ… անցյալի ու ապագայի «արդյունաբերական հեղափոխություններից»։

Արմեն Սարգսյանը իր նախագահության ողջ ընթացքում այդպես էլ չցուցաբերեց պետական այրին վայել խիզախություն և ոչ մի հարցում` լիներ դա Գլխավոր շտաբի պետի ազատման պատմությունը 2021թ փետրվարի 25-ի հայտնի հայտարարությունից հետո, թե նույնիսկ ընտրական օրենսգիրքը, որը Փաշինյանը հապճեպ փոխեց 2021թ ապրիլին` ընտրություններից առաջ։ Նա պարզապես տեղում չէր` քաղաքական իմաստով։

Նա ընտրվեց, բայց այդպես էլ չդարձավ Հայաստանի նախագահ։

Արմեն Սարգսյանի հետ երկար ժամանակ մեծ հույսեր էին կապում Սփյուռքի կառույցները։ Նույնիսկ չնայած ընդդիմության կողմից բարձրաձայնված աննախադեպ չարաշահումների մասին սկանդալին` այդ կառույցների ներկայացուցիչները պատրաստակամորեն մասնակցեցին ու այդ մասնակցությամբ լեգիտիմացրեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2021թ նոյեմբերի 27-ի նիստը։ Եվ սա ընդամենը ամենավերջին օրինակն է առ այն, որ Սփյուռքը նույնպես արդեն առնվազն չորս տարի խարխափում է հայաստանյան իրականության մեջ ու կորցրել է իր կողմնորոշիչները։

Երևի իրոք լինում են մարդիկ, ովքեր առանց իրենց խոսքից կամ գործից, միշտ ապրում են խորհրդավորության շղարշի տակ։ Լավ կաթսայի պես` նրանց ոչ մի նստվածք չի կպնում։

Արմեն Սարգսյանը հեռանում է երկրի համար ճակատագրական մի պահի, բայց իր հրաժարականի տեքստով անգամ ուղիղ կամ անուղղակի կերպով չի ասում դրա պատճառների մասին։ Իսկ դրանք անշուշտ ի հայտ կգան հաջորդ շաբաթների ընթացքում։ Նրա քառամյա նախագահության շրջանը հուշում է, որ պատճառները զուտ անձնական են` անձնական շահի հաշվարկով` լինի դա Ղազախստանում փոփոխությունների հետևանքների ակնկալիքը, թե՛ Փաշինյանի հերթական դավաճանական փաստաթղթի ստորագրումը վավերացնելուց, կամ ավելի ճիշտ` իբրև պետական գործիչ` դա կանխելու պատասխանատվությունից փախուստը։

Ամեն դեպքում պատմությունը, իսկ այն հաստատ գրվելու է, նրան նույնպես չի ներելու»։

Ա.Ա.
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:25 24/01/2022  |  ԼՐԱՀՈՍԵթե Արմեն Սարգսյանը 1 շաբաթվա ընթացքում հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն կկազմվի և կստորագրի ԱԺ նախագահը.Ալեն Սիմոնյան
14:12 22/01/2022  |  ԼՐԱՀՈՍՄեծածավալ նախագծեր ու ներդրումներ վերականգնվող էներգետիկայի ոլորտում
15:25 21/01/2022  |  ԼՐԱՀՈՍՀույս ունեմ, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել, սակայն դա հեշտ չի լինի. Արմեն Սարգսյան(տեսանյութ)
16:30 20/01/2022  |  ԼՐԱՀՈՍՀույս ունեմ, որ այս անգամ Ադրբեջանը և Հայաստանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել. ՀՀ Նախագահ
13:30 20/01/2022  |  ԼՐԱՀՈՍՀպարտ եմ, որ կարողացել եմ նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել թագուհի Եղիսաբեթ Երկրորդին
18:29 18/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը բժշկական հետազոտություն անցնելու նպատակով կարճատև արձակուրդ է մեկնել
18:06 13/01/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
16:36 13/01/2022  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
18:23 11/01/2022  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
10:23 06/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱյս տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել, հարգել և սրտացավ լինել միմյանց հանդեպ. ՀՀ նախագահ

Արխիվ

[]