ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խորհրդարանը համակերպվե՞լ է իր հանդեպ ոտնձգություններին. Արմեն Գեւորգյան 01/24/2022 15:37 | Վերլուծություններ
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր կարևոր հարց՝ նոր օմբուդսմենի ընտրությունը. Ես պատրաստվում էի ելույթ ունենալ, բայց որոշեցի զերծ մնալ, որպեսզի այն չընկալվի ԱԺ ամբիոնը անձնական նպատակներով օգտագործելու առիթ, բայց, կարևորելով դրանում արտահայտված խնդիրները և մոտեցումները, որոշեցի այն հրապարակել: Այս մասին իր հոդվածում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով ՄԻՊ-ի սահմանադրական ինստիտուտի կարևորությունն ու առանձնահատկությունները պետությունում հանրային հարաբերությունների զարգացման համար՝ կուզենայի անդրադառնալ պետական իշխանության և կառավարման մարմինների հանրային ճանաչման և հեղինակության թեմային ընդհանրապես։ Այն, ինչի մասին պետք է խոսեմ, կարող էի անել շատ ավելի վաղ։ Բայց անցած վեց ամիսների ընթացքում խուսափել եմ խորհրդարանի դահլիճ տեղափոխել այն ապօրինությունները, որոնց առնչվում եմ որպես պատգամավոր: Հիմա եկել է պահը, երբ հստակ հասկանում ես, որ սա քո անձնական խնդիրը չէ, սա շատ ավելի լուրջ է, քան՝ որևէ անձի հարցը։ Հիմա այն պահն է, որ ստիպում է պաշտպանել ոչ միայն իմ պատիվը, համբավն ու իրավունքները, այլ նաև Հայաստանի ողջ խորհրդարանի՝ որպես ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի։ Եվ քանի դեռ ես ունեմ պատգամավորի կարգավիճակը՝ կփորձեմ հետևողական լինել այդ գործում:
Մեր՝ որպես պատգամավորների պարտքն է՝ ճանաչել և հարգել իշխանության բոլոր թևերի, այդ թվում՝ դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը։ Միևնույն ժամանակ, պետք է լինի ըմբռնում և գիտակցում, որ հենց խորհրդարանն է պետության մեջ իշխանության մյուս թևերի, հատկապես՝ գործադիրի և դատական համակարգի ձևավորման աղբյուրը։ Խորհրդարանը այդ մարմինների լեգիտիմության հիմքն է ու երաշխավորը։ Սա սահմանադրական է և ժողովրդավարական է, սա նորմալ է։ Բայց երկրում իշխանության մյուս ճյուղերի գործունեությունը սրում է պետական իշխանության հիմնական մարմնի, այն է՝ խորհրդարանի լեգիտիմության ու հեղինակության խնդիրը։
Մեր պատկերացումներում պետական իշխանության լեգիտիմությունը սովորաբար կապվում է ընտրական գործընթացի, դրա օրինականության ու թափանցիկության հետ։ Եվ դա ճիշտ է։ Բայց երկրում ցանկացած իշխանության լեգիտիմությունը նաև նրա սահմանադրական առաքելության, գործառույթների և լիազորությունների կատարման լիարժեքությունն է, համապատասխան մարմնի հեղինակությունն ու ճանաչումը պետական այլ մարմինների կողմից։ Եվ այս առումով խորհրդարանը պետք է ունենա անառարկելի ու բացարձակ հարգանք ու ճանաչում։ Նման լեգիտիմությունն է, որ երաշխիքներ ու պայմաններ է ստեղծում, որ նույն խորհրդարանը լիարժեք գործի իր ողջ պաշտոնավարման ընթացքում։
Ժամանակակից աշխարհում կան բոլոր պետական իշխանությունների անկախությունն ու ինքնավարությունն ընդունելու և հարգելու համընդհանուր ավանդույթներ։ Մենք՝ որպես պատգամավորներ, ինքներս պետք է հարգենք և ընդունենք դատարանների և իրավապահ մարմինների անկախությունն ու ինքնավարությունը։ Հարցն այն է, թե արդյո՞ք նրանք պետք է հավասարապես, եթե ոչ ավելին, հարգեն խորհրդարանի անկախությունը, նպաստեն պատգամավորների առաքելության լիարժեք իրականացմանը՝ որպես երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմնի անդամներ, որպես եզակի պետական գործիչներ, որոնք ունեն ուղիղ մանդատ ժողովրդից և ներկայացնում են այդ ժողովրդին:
Դատարանները և իրավապահ մարմինները պետք է կարողանան իրենց գիտելիքներով, փորձով և իմաստությամբ հասկանալ, թե որտեղ է ավարտվում դատավարական օբյեկտիվ վարույթը, հարգելով արդար դատաքննության սկզբունքը, և երբ է սկսվում միջամտությունը այլ պետական մարմինների գործունեությանը: Եթե պետական իշխանությունների անկախության և ինքնավարության նկատմամբ հարգանքը փոխադարձ չէ, ապա սա արդեն ֆիկցիա է, որը ստեղծում է ժողովրդավարության պատրանք և ընտրովի վերաբերմունք՝ սահմանադրական կարգի նկատմամբ։
Սահմանադրական դատարանը արձանագրեց ակնհայտ իրողությունը՝ ընտրված պատգամավորը չի կարող կալանքի տակ լինել առանց խորհրդարանի համաձայնության։ Ցանկացած պատգամավոր՝ անկախ քաղաքական նախասիրություններից։ Սա առաջին հանգամանքն է, որն էականորեն վնասեց նոր խորհրդարանի սահմանադրական լեգիտիմությանը, երբ իշխանության այլ թևերի, տվյալ դեպքում՝ արդարադատության համակարգի ներկայացուցիչները պետության բարձրագույն ներկայացուցչական մարմնի երեք անդամների հետ վարվեցին իրենց հայեցողությամբ։ Եվ սա խորհրդարանի կողմից պատշաճ գնահատականի չարժանացավ։ Ես ուզում եմ ընդգծել՝ սա ընդդիմադիր խմբակցությունների խնդիրը չէր, սա ողջ խորհրդարանի խնդիրն էր։
Անդրադառնալով ինձ առնչվող խնդիրներին՝ նշեմ, որ դատավոր Աննա Դանիբեկյանն իր որոշումներով նախ նսեմացնում է Հայաստանի խորհրդարանի հեղինակությունն ու նշանակությունը՝ անտեսելով Սահմանադրության և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի դրույթները, երկրի միջազգային պարտավորությունները և սահմանադրական դատարանի որոշումները։ Երկրորդ՝ հրաժարվելով բավարարել ԵԽԽՎ անդամի անձեռնմխելիությունը ճանաչելու և կազմակերպությունում լիարժեք աշխատանքի համար պայմաններ ապահովելու մեր դիմումը՝ ոչնչացնում է արդեն խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների անձեռնմխելիության ինստիտուտը՝ ստեղծելով ապօրինի դատական նախադեպեր։ Դատավոր Դանիբեկյանը շարունակաբար անտեսում է Ազգային ժողովի ղեկավարության և մարմինների որոշումները և ՀՀ միջազգային պարտավորությունները, ինքն իրեն է վերապահել իրավունք՝ որոշելու, թե ինչպես, ինչ ձևաչափով և ծավալով պետք է աշխատի ԱԺ պատգամավորը և ԵԽԽՎ-ի ազգային պատվիրակը։ Ինձ համար նաև անհասկանալի է դատախազության ներկայցուցիչների աջակցությունն այդ որոշումներին:
Այդ իսկ պատճառով, ցավոք, ես ստիպված կլինեմ ներկայացնել և պաշտպանել ԵԽ-ում ոչ միայն մեր ազգային շահերն ու հրատապ խնդիրները, բայց նաև պաշտպանել ԵԽ-ն և նրա ինստիտուտները առանձին հայ դատավորների անօրինական գործողություններից։
Մենք կարող ենք իրար չսիրել, կարող ենք ունենալ բոլորովին այլ հայացքներ, սակայն պետական շահն ամեն ինչից վեր պետք է լինի։ Այս ամբիոնից հաճախ են կոչ անում՝ շարժվել պետական շահի գիտակցմամբ, մի կողմ դնել տարաձայնությունները, երբ հարցը վերաբերում է երկրի կենսական հարցերին: Խնդրեմ, պատասխանեք, ինչպե՞ս պետք է վարվեմ այսօր, ինչպե՞ս պաշտպանեմ դրսի ամբիոններում Հայաստանի շահերը, ինչպե՞ս ունենամ իմ ներդրումն այդ գործում, երբ դատավոր Աննա Դանիբեկյանը կարող է իրեն իրավասու համարել՝ ԱԺ նախագահի կարգադրությունը համարել ոչ հիմնավոր և ինձ զրկել իմ սահմանադրական իրավունքներն ու պարտավորություններն իրականացնելու հնարավորությունից։
Հայաստանի կենսական շահերը, առաջին հերթին՝ անվտանգության հարցերում, պաշտպանվում են նաև Հայաստանից դուրս, միջազգային կառույցներում, որտեղ մենք դարձյալ զրկվում ենք մեր խոսքն ասելու, մեր գիտելիքն ու փորձը ներդնելու հնարավորությունից։ Ընդ որում, խոսքն ամենևին միայն իմ մասին չէ, այլ՝ մեր այլ բազմաթիվ գործընկերների, որոնք կարող էին և ցանկանում են օգտակար լինել մեր երկրին, սակայն զրկվում են նման հնարավորությունից։
Այստեղ իմ իրավունքների պաշտպանության խնդիրը չէ: Ես կարող եմ պաշտպանել իմ իրավունքները՝ որպես ֆիզիկական անձ, սակայն որպես պատգամավոր իմ աշխատանքային գործունեությանը խոչընդոտելը միայն ինձ չէ վերաբերում, այլև բազմաթիվ ընտրողների և, այո, Հայաստանին, որի դիրքերն աշխարհում առանց այդ էլ այսօր շատ թույլ են:
Այս իրավիճակում չի ստացվի լղոզել իրողությունը՝ «ի՞նչ անենք՝ դատարաններն անկախ են, և նրանց վրա ազդեցություն չկա» ձևակերպմամբ։ Ոչ, պետության, Հայաստանի Հանրապետության խնդիրն է՝ ապահովել ԵԽԽՎ պատգամավորի անձեռնմխելիության իրականացումը, որն ամրագրված է երկրի ստանձնած միջազգային պարտավորություններում։ Մինչ այժմ չեմ տեսել խորհրդարանի ղեկավարության կողմից դիմում ՀՀ դատախազություն կամ արդարադատության նախարարություն՝ դատավորի գործողությունները գնահատելու առաջարկությամբ, երբ դրանք էապես խոչընդոտում են ԱԺ լիարժեք գործունեությանը։ Տպավորություն է, որ ԱԺ-ն համակերպվել է այն իրողությանը, երբ այլ պետական մարմիններ ըստ էության կարող են յուրացրել նրա լիազորությունները:
Այս ամենից հետո ո՞վ է հաշվի նստելու խորհրդարանի կարծիքի հետ։ Ո՞վ է լուրջ վերաբերվելու պատգամավորների, այդ թվում՝ մեծամասնության հայտարարություններին կամ նույնիսկ երաշխավորություններին։ Իրերի այս վիճակն է, որ վարկաբեկում է երկրի ներկայացուցչական իշխանությունը և էապես նվազեցնում նրա հանրային լեգիտիմության մակարդակը։
Մենք պետք է գիտակցենք, որ ակնհայտ է սահմանադրական ինստիտուտների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համատարած վարկաբեկումը։ Դա ի վերջո հանգեցնելու է պետության նկատմամբ վստահության վերացմանը, ուժեղ ազգային պետություն ունենալու կասկածների խորացմանը։ Այսօր այն քիչ պետական կառույցներից մեկը, որն ունի համեմատաբար բարձր հանրային ճանաչում և հեղինակություն, օմբուդսմենի ինստիտուտն է։ Ցավոք սրտի, այն, ինչի հետ բախվեցինք այս օրերին կադրային հարցեր քննարկելիս, հուշում է, որ այս ինստիտուտը նույնպես կարող է կորցնել իր հանրային բարձր լեգիտիմությունն ու հեղինակությունը։ Իսկ պատմությունը ցույց է տալիս, որ երբ հանրային իշխանության հիմնական ինստիտուտները կորցնում են իրենց սահմանադրական ուժն ու հասարակական-քաղաքական լեգիտիմությունը, նորից գալիս է արմատական սոցիալական փորձերի ժամանակը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից