ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի իշխանության «բարեփոխումները» բացասաբար են ազդդում արդարադատության որակի ու դատական իշխանության անկախության վրա. Փորձառու դատավորները ծանրաբեռնվում են մանր գործերով 01/23/2022 19:09 | ԼՐԱՀՈՍ
Դատարաններում գործերի բաշխման էլեկտրոնային մակագրման համակարգից անցումը մարդկային սուբյեկտիվ գործոնին` էապես ազդել է դատավորներին մակագրվող գործերի բնույթի վրա: Մասնագիտական համայնքում մեծ հեղինակություն ու բարձր վարկանիշ ունեցող, մասնագիտական մեծ գիտելիքներ ունեցող դատավորներին մակագրվում են ոչ թե բազմադրվագ ու բարդ գործեր, այլ նրանց ծանրաբեռնում են «մանր» գործերով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2021թ հուլիս ամսից ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Երևանի ընդհանուր իրավասության դատարանից, Վերաքննիչ քրեական և քաղաքացիական, ինչպես նաև՝ Սնանկության և Վարչական դատարաններից առգրավվել են սերվերները, որոնց միջոցով ապահովվում էր գործերի բաշխման էլեկտրոնային համակարգը: Այսինքն ԱԱԾ-ն ոչ թե մասնագետ էր ներնգրավվել դրանք զննելու համար, այլ որոշել էր կազմալուծել դատական համակարգի աշխատանքը, ինչի հետեւանքով այսօր դատարանների նախագահներն են իրենց հայեցողությամբ որոշում, թե որ գործը ում մակագրեն, ինչը կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում:
Սա լուրջ մտահոգությունների տեղիք է տվել հատկապես փաստաբանական համայնքում ու փորձագիտական շրջանակներում, որոնց գնահատմամբ այդպիսով կասկածի տակ է դրվում օրինական դատարանի գոյությունն ընդհանրապես:
2021թ դեկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ դատավորներ Ալեքսանդր Ազարյանը, Արշակ Վարդանյանը, Մխիթար Պապոյանը, Դավիթ Բալայանը, Անդրանիկ Մնացականյանը, Դավիթ Հարությունյանը, Արման Հովհաննիսյանը, Վազգեն Ռշտունին և Զարուհի Նախշքարյանը եւս ստեղծված իրավիճակի վերաբերյալ ունեն մտահոգություններ` նկատի ունենալով, որ այն բացասաբար է ազդում դատական համակարգի հեղինակության վրա ու ԲԴԽ գրություն են հասցեագրել՝ հայտնելով իրենց մտահոգությունները և հրապարակային տեղեկատվություն խնդրելով, թե, ի վերջը, երբ ԱԱԾ-ն կվերադարձնի համակարգիչները, սակայն հոդաբաշխ որևէ բացատրություն ԲԴԽ-ն այդպես էլ չի տվել՝ անուղղակիորեն նշելով, թե պարզապես անզոր է և մակագրման գործընթացում հնարավոր խնդիրների պատասխանատվությունը դատարանների նախագահների վրա թողնելով։
Փաստաբանական համայնքն արդեն իսկ ահազանգել է, որ քաղաքականապես զգայուն մի շարք գործերով դատարանների նախագահները գործերը մակագրում են, այսպես կոչված, իշխանությունների «սրտի» դատավորներին, խախտվել է այբբենական հաջորդականությունը և այլն։
Պարզվում է, սակայն, խնդիրը միայն «աղմկահարույց» կամ քաղաքականապես զգայուն գործերը չեն, այլ այն, որ բարձր վարկանիշ ունեցող դատավորները, որոնք ունեն համակարգում բազմամյա փորձ և բազմիցս քննել և արդարադատություն են իրականացրել բազմադրվագ, «բարդ» գործերով, ձեռագիր մակագրման անցնելուց հետո ծանրաբեռնված են հիմնականում «մանր» գործերով։ «Փաստինֆո»-ն փոքրիկ ուսումնասիրություն է կատարել, որով ևս հաստատվել է նշված հանգամանքը։ Թեև «Դատալեքս» համակարգը տևական ժամանակ է, ինչ խափանումներով է աշխատում, դատարան մուտք եղած գործերը կարող են շաբաթներ շարունակ չարտացոլվել համակարգում:
Սակայն հասանելի տեղեկատվության մոտավոր պատկերի համաձայն՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բարձր վարկանիշ ունեցող դատավորները հիմնականում մեկուսացված են կարևոր գործերից։ Այս ամիսներին նրանց մակագրված գործերում մեծ տեղ է զբաղեցնում օրինակ՝ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնների խախտումներին, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությանն առնչվող և նմանաբնույթ այլ քրեական գործեր։ Նույն պատկերն է նաև Վերաքննիչ քրեական դատարանում. բարձր հեղինակություն ունեցող դատավորներին չի մակագրվել որևէ «աղմկահարույց», քաղաքականապես զգայուն քրեական գործ, իսկ մինչդատական վարույթի ընթացքում խափանման միջոց կալանավորման հարցը քննող դատավորներին «առանձնացնելուց» հետո, վերջիններս զրկված են նաև ծանր, առանձնապես ծանր հանցագործություններով ընտրված խափանման միջոց կալանավորումների դեմ բերված բողոքները քննելուց։
Ասել է թե իշխանությունների նախաձեռնած դատական համակարգի «բարեփոխումները» բացասաբար են ազդել դատական համակարգի անկախության ու արդարադատության որակի վրա:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ