ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տպավորություն է՝ ընտրվում է, թե ում պետք է կալանավորեն, ում՝ ոչ. Երեմ Սարգսյան 01/21/2022 15:29 | ԼՐԱՀՈՍ
Պաշտպանները ներկայացնում էին այն հիմնավորումները, որոնք վկայում էին, որ մեղադրվող անձինք այս պահին պետք է ազատ արձակվեն։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր ընթանում էր անպիտան հրթիռների գործով նիստը, որի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավվել են Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետ Արտակ Դավթյանը, Ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, Դավիթ Գալստյանը և ևս երեք անձ։
Փաստաբանը նշեց, որ իրենք ամեն կերպ փորձում էին հիմնավորում ստանալ, և յուրաքանչյուր ամբաստանյալի մասով ակնկալում են լսել, թե ինչ հիմք են տեսնում նրանց կալանքի տակ պահելու համար։
«Նշվում է, որ ազատության մեջ հայտնվելու դեպքում նրանք կարող են խոչընդոտել գործի քննությանը։ Ուզում ենք հասկանալ՝ ինչու յուրաքանչյուր մեղադրյալի դեպքում այս խնդիրը կա։ Եթե նախաքննության սկզբնական փուլում իրենք ասում էին, որ ապացույցների հավաքագրումը նոր է սկսվում, բարդ գործ է, հիմա այդ ապացույցները հավաքվել են։ Այսինքն բոլոր անձինք իրենց ցուցմունքները տվել են, ձեռք են բերվել բոլոր փաստաթղթերը և հիմա ասել, որ նրանց ազատության մեջ գտնվելու դեպքում հնարավոր է ինչ-որ փաստաթուղթ թաքցնել, աբսուրդ կարող է լինել»,-ասաց փաստաբանը։
Երեմ Սարգսյանը նկատեց՝ ամբողջ դատական պրակտիկան և նախադեպային իրավունքը վկայում է, որ արդեն դատաքննության փուլում խոչընդոտելու հավանականությունը կա՛մ վերանում է, կա՛մ շատ նվազ է լինում։ Փաստաբանի պնդմամբ մեղադրող կողմը հիմնավորում չի ներկայացնում, թե ինչու ամբաստանյալների խափանման միջոցը չի կարող փոխվել։
«Ես գտնում եմ՝ շատ ճիշտ են արել, որ Արտակ Դավթյանի նկատմամբ որևէ խափանման միջոց չեն կիրառել, որովհետև նման հիմք չկա, բայց նույն տրամաբանությամբ օրինակ Ավետիք Մուրադյանն ինչու՞ պետք է կալանքի տակ գտնվի, եթե նրա խոչընդոտման հետ կապված որևէ հիմնավորում չեն ներկայացնում»,-նշեց փաստաբանը։
Վերջինս հավելեց՝ ասում էին,որ հրթիռները չեն կրակվում և ոչ պիտանի են, բայց փաստաբանի խոսքով պատերազմի ժամանակ այդ հրթիռները կրակվել են, և որևէ մեկը չի կարող դա հերքել։
«Տպավորություն է, որ ընտրվում է, թե ում պետք է կալանավորեն, ում չպետք է կալանավորել։ Եթե օբյեկտիվ քննություն ենք ուզում, ուրեմն անձինք պետք է ազատության մեջ լինեն, քննությունը շարունակվի, և բոլորը տեսնեն՝ ինչ է տեղի ունենում»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ