ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հստակ գծված սահմաններ ադրբեջանցիներին պետք չեն. նրանց ձեռք է տալիս այն վիճակը, որտեղ իրենք հաղթողի, ուժեղի իրավունքով փորձում են մեզանից առավելագույնը վերցնել. Հայկ Նահապետյան 01/21/2022 19:14 | Քաղաքական
Ադրբեջանցիները ցանկություն չունեն որևիցե կերպ հետ քաշվել այնտեղից, որտեղ առաջացել են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Ավելի վաղ քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել էր, որ Ադրբեջանը մերժել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման նպատակով զորքերի և ռազմական տեխնիկայի հայելային հետքաշման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների առաջարկը։
Հայկ Նահապետյանը նշեց, որ նման բաները սովորաբար պաշտոնական անձանց մակարդակով են հայտարարվում, իսկ ինքն այս պահին տեղեկություն չունի, որ Ադրբեջանը պաշտոնապես մերժել է հայելային հետքաշման առաջարկը։
«Հայելային պետք է հետ քաշվեին մինչև բնակավայրեր։ Նրանց բնակավայրերը շատ հեռու են, իսկ մեր բնակավայրերը սահմանին մոտ են։ Հիմա գնահատեք՝ իրենց ձեռնտու՞ է, եթե զորքերը հայելային տարբերակով քաշեն այդ հեռավորության վրա։ Տրամաբանորեն նրանց ձեռք չի տալիս և կարող են մերժել, բայց պաշտոնապես որևէ լուր չի հանդիպել»,-ասաց փորձագետը։
Հարցին՝ արդյոք ադրբեջանական կողմին ձեռնտու՞ է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը չիրականացվի, Հայկ Նահապետյանը նշեց, որ այսօր նրանց դա ձեռնտու չէ և սկզբունքորեն այդ գործընթացի ձախողման պատճառներն ավելի շուտ ադրբեջանական կողմինն են։
«Նրանք, սահմանում, մասնավորապես Սյունիքում, ունենալով որոշակի առավելություններ, ամեն ինչ անում են, որ հայկական բնակավայրերը հայաթափվեն։ Բռնություններ են գործադրում, անասնագողություն իրականացնում և ճնշումներ գործադրում այն մարդկանց նկատմամբ, որոնք գյուղատնտեսական աշխատանքով են զբաղվում։ Այսինքն` քանի դեռ սահմանազատում և սահմանագծում չի իրականացվել, նրանք ասում են՝ դե մեր տարածքն է, կիսված չէ։ Այդ առումով մայիսի 12-ից սկսած բավականին շատ տեղերում առաջխաղացումներ են ունեցել և ասում են, որ իրենց տարածքներն են եղել»,-նշեց Հայկ Նահապետյանը։
Վերջինս ընդգծեց՝ եթե սահմանները հստակ գծված լինեն, ապա ադրբեջանցիները չեն կարողանա շարունակել իրենց ապօրինությունները։ Եթե անեն ապօրինություններ, ապա միջնորդ կողմերը, մասնավորապես ՌԴ-ն կարձանագրեն այդ խախտումները։
«Ադրբեջանցիներին ձեռք է տալիս այն վիճակը, որտեղ իրենք հաղթողի, ուժեղի իրավունքով փորձում են մեզանից առավելագույնը վերցնել, էլ չեմ ասում Զանգեզուրի միջանցքի մասին։ Բայց որ դե ֆակտո դելիմիտացիա, դեմարկացիա արվում է, իրենց կողմից ցանկացած սահմանի խախտում ինքնաբերաբար արդեն հետևանքներ է ունենում և այդ հետևանքների պատասխանատվությունն ուղղակի թե անուղղակի նաև ՌԴ-ի վրա է՝ որպես միջնորդ կողմ»,-ասաց Հայկ Նահապետյանը։
Ռազմական փորձագետն ընդգծեց՝ ադրբեջանցիների բուն նպատակը սահմանամերձ բնակավայրերը հայաթափելն է։ Եթե 1-2 տարի սահմանամերձ բնակավայրերում ապրող գյուղացիները չկարողանան անասնապահությամբ զբաղվել, գյուղատնտեսական աշխատանքներով, հողի մշակումով զբաղվել, ապա վաղ թե ուշ այդ գյուղերը դատարկման վտանգի առաջ կկանգնեն։
«Ադրբեջանցիների ամբողջ գործունեությունը հարաբերական խաղաղությամբ այդ բնակավայրերը դատարկելն է։ Պատկերացրեք, եթե բնակավայրերը դատարկվում են, իսկ հաջորդ բնակավայրն էլ 20-30 կմ հեռավորության վրա են, իրենց այդ ժամանակ ձեռք է տալիս գործընթացը սկսել, իսկ հիմա ոչ»,-ասաց Հայկ Նահապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ