ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԴատաԼեքս (DataLex) համակարգում տվյալներ չհրապարակելը խախտում է մարդկանց իրավունքները և հնարավորություն չի տալիս վերահսկել դատական գործերի «ձեռքով» մակագրումը 01/21/2022 12:32 | ԼՐԱՀՈՍ
Ստեղծված է խիստ մտահոգիչ վիճակ` կապված ԴատաԼեքս էլեկտրոնային տեղեկատվական համակարգի հետ. տևական ժամանակ է, ինչ այդ համակարգում տվյալներ չեն մուտքագրվում: Այս մասին գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը.
«ԴատաԼեքս համակարգում տվյալներ չհրապարակելը հատկապես մտահոգիչ է այն պայմաններում, երբ շարունակվում է դատական գործերի «ձեռքով» մակագրության մարդու իրավունքների խախտումներ առաջացնող արատավոր պրակտիկան:
Հարցն այն է, որ ԴատաԼեքսը կարևոր է ոչ միայն նրանով, որ հանրությանը հասանելի են դարձվում դատական գործընթացների մասին տվյալներ, այլ նաև այն տեսանկյունից, որ դա կարևոր միջոց է դատարանների նկատմամբ հանրային վերահսկողության համար:
Մասնավորապես, ԴատաԼեքսը և գործերի «ձեռքով» մակագրության հետ կապված ահազանգերը պետք է դիտարկել միասնական կապի մեջ: ԴատաԼեքսում գրառումների բացակայությունը հնարավորություն չի տալիս Մարդու իրավունքների պաշտպանին, փաստաբաններին, դատավարության մասնակիցներին կամ հանրությանը՝ յուրաքանչյուրին իր իրավական հնարավորության սահմաններում, վերահսկել՝ արդյոք դատական կազմերի դատավորները ընտրվում կամ կոնկրետ դատավորներին գործերը մակագրվում են խախտումներով կամ ինչ վտանգավոր հետևանքների են առաջ գալիս մարդու համար:
ԴատաԼեքսում տվյալներ չմուտքագրելը լրացուցիչ քաշքշուկներ է առաջացնում, հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ԴատաԼեքսի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համակարգում վարչական գործերով տվյալներ չկան 2021 թվականի դեկտեմբերի 10-ից, քրեական գործերով՝ դեկտեմբերի 23-ից, քաղաքացիական, սնանկության գործերով և վճարման կարգադրություններով՝ դեկտեմբերի 24-ից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փաստաբաններն ու դատական գործընթացների մասնակից քաղաքացիները դիմում են ահազանգերով այն մասին, որ չեն կարողանում ԴատաԼեքսում գտնել իրենց գործերի վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես, հասանելի չեն տվյալներ, թե որ դատավորին ինչ գործ է մակագրվել, ինչ պահանջ է ներկայացված, ինչ միջանկյալ ակտ է կայացրել դատարանը (օրինակ՝ դատարանը վարույթ է ընդունել, թե վերադարձրել է, հայցի ապահովման միջոց կիրառվել է, թե ոչ) և այլն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող ահազանգերն այն մասին են, որ մարդիկ, իրենց գործի տվյալները չգտնելով էլեկտրոնային համակարգում, ստիպված են զանգել դատավորների կամ դատարանների աշխատակազմեր: Բայց դատարանների ծանրաբեռնվածության պատճառով ընկնում են քաշքշուկների մեջ, պատասխաններ են ստանում կա՛մ մեծ դժվարությամբ, կա՛մ հեռախոսազանգերին չի լինում պատասխան առհասարակ:
Կան դեպքեր, երբ մի ողջ օր դատարաններում կարող են մարդուն մի զանգից մյուսն ուղղորդելով՝ այդպես էլ պատասխան չտալ:
Տվյալների ստացման լուրջ դժվարությունների առաջ են կանգնել փաստաբանները:
Այս վիճակը խախտում է նաև մարդու բողոքարկման իրավունքը:
Օրինակ՝ վարչական դատավարության շրջանակներում գրավոր ընթացակարգով գործի քննության արդյունքներով կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակելու օրվանից 15 օր հետո, և հետևաբար՝ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև 15-օրյա ժամկետը լրանալը:
Մի շարք փաստաբաններ տեղեկություններ են ներկայացրել այն մասին, որ ԴատաԼեքս համակարգում նշված ընթացակարգով գործերի դեպքում դատարանի ակտը չի հրապարկվում և իրենք կանգնում են խնդրի առաջ:
Ասենք, դատարանի վճիռը պետք է ԴատաԼեքսում (օրենքի ձևակերպումը՝ «դատական իշխանության պաշտոնական կայք») հրապարակվի դեկտեմբերի 15-ին և 15 օր հետո մտնի ուժի մեջ, բայց այդպես էլ չի հրապարակվում: Արդյունքում՝ փաստացի անցնում են բողոքարկման ժամկետները, և մարդիկ կանգնում են լուրջ ռիսկերի առաջ: Մտավախությունն այն է, որ նշված դատական ակտը ԴատաԼեքսում փաստացի կհրապարակվի, օրինակ, հունվարի 21-ին, բայց դատական ակտի հրապարակման օր ԴատաԼեքսում կնշվի դեկտեմբերի 15-ը, և մարդը կզրկվի վերաքննիչ բողոք բերելու հնարավորությունից, քանի որ այնպես է ստացվում, որ բողոքարկման ժամկետը բաց է թողել:
Այստեղ առաջանում է հարց՝ ինչպես է մարդն ապացուցելու, որ ժամկետը բաց է թողել ոչ թե իր մեղքով, այլ այն պատճառով, որ դատական իշխանության մարմինը դատական ակտը ժամանակին չի հրապարակել: Անգամ եթե մարդն ամեն դեպքում վերաքննիչ բողոքը տանի ու բողոքում միջնորդությամբ նշի, որ վճիռը ժամկետից ուշ է բողոքարկում, քանի որ ԴատաԼեքսում այն ուշ է հրապարակվել, ապա մեծ է ռիսկը, որ Վերաքննիչ վարչական դատարանը կմերժի բողոքը, իսկ մարդը չի էլ կարողանա հակառակն ապացուցել:
Այսինքն՝ պետությունն իր անգործության կամ թերությունների պատճառով արգելափակում է մարդու սահմանադրական բողոքարկման իրավունքը՝ պատճառելով արհեստական դժվարություններ:
Կան նաև ահազանգեր այն մասին, որ դատարանը նիստ է նշանակում, բայց այդ նշանակումից մինչև դատական նիստի օրը՝ գրեթե 2 ամիս ԴատաԼեքսում որևէ գրառում չի արվում դատական նիստի օրվա ու ժամի մասին: Թղթային ծանուցումներն էլ մարդկանց համար դժվարություններ են առաջացնում:
Ուստի, նկարագրված վիճակն անթույլատրելի է. պետք է անհապաղ վերականգնել ԴատաԼեքս համակարգում գրառումները և դրանով վերացնել մարդու իրավունքների խախտումների ռիսկերը և արդեն տեղի ունեցած խախտումները»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից