Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Քրիստոսի արձանը կառուցելը իմ ընտանիքի ցանկությունն է, այն երկրում հույսի արթնացման, լույսի և վերելքի խորհրդանիշ կդառնա. Ծառուկյան 01/20/2022   09:06  |  ԼՐԱՀՈՍ

Քրիստոսի արձանը կառուցելը իմ ընտանիքի ցանկությունն է։ Այն երկրում հույսի արթնացման, լույսի և վերելքի խորհրդանիշ կդառնա, որի կարիքը մեր պետությունը և հայ ժողովուրդն անկասկած ունի։ Այն չի գալիս փոխարինելու մյուս ծրագրերին։ Նման հայտարարարությամբ է հանդես եկել «ԲՀԿ» առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը:

Նա այսօր որոշ պարզաբանումներ է ներկայացրել  Քրիստոսի արձանի թեմայի առնչությամբ:

«Օրեր առաջ Քրիստոսի արձանը կառուցելու իմ ընտանիքի նախաձեռնությունը հանրային լայն արձագանք ստացավ։

Շատերն աջակցեցին, ինչի համար հայտնում եմ իմ երախտագիտությունը, շատերն առարկեցին՝ բերելով փաստարկներ, այդ թվում հիմնավոր։ Պարզ չարախոսներին չեմ անդրադառնա։ Դա անհետաքրքիր է, բայց սրտացավ փաստարկներին իմ պարտքն եմ համարում անդրադառնալ։

Եվ այսպես.

Ոմանք ասում են Հայաստանի համար այս դժվար պայմաններում արդյո՞ք ամենակարևորն արձանն է։ Մի՞թե այլ խնդիրներ չկան։

Պատասխանեմ. Իհարկե կան ու դրանք շատ են։ Բայց արդար է նաև ընդունել, որ դրանց լուծումներից ես երբեք անմասն չեմ մնացել, արել և անում եմ ինձնից կախված ամեն բան։Ավելի հիմնավոր լինելու համար ներկայացնեմ փաստեր.

Մարդիկ կարիք ունեն բնակարանների. 2018-ից սկսել եմ խոշոր սոցիալական բնակարանաշինության ծրագիր։ Մի ծրագիր, որի շնորհիվ հազարավոր մարդիկ կարող էին նոր տուն ձեռք բերել շատ մատչելի գներով՝ չմտածելով պարտքի կամ ծանր վարկերի մասին։Այդ ծրագիրը հասարակ մարդկանց համար էր, տուն ունենալու նրանց երազանքների իրականացման համար։ Եվ ի՞նչ. ստեղծվեցին արհեստական խոչընդոտներ և սոցիալական բնակարաշինության ծրագիրն անհեթեթ պատճառաբանությամբ կասեցվեց։

Մարդիկ կարիք ունեն աշխատանքի. Որպեսզի հնարավոր լինի մարդկանց ապահովել աշխատանքով, պետք է կառուցվեն նոր գործարաններ, նոր ձեռնարկություններ, բացվեն նոր աշխատատեղեր։ Կարող եմ թվարկել ձեռնարկությունների ցանկը, որոնք ես փորձել եմ կառուցել, որոնց կառուցումը սկսել էի, բայց որոնք արհեստական ստեղծված խոչընդոտներով չեն իրականացվել։

Հայաստանին պետք են օտարերկյա ներդրումներ. Այո՛, իհարկե պետք են, օդ ու ջրի պես։ Ոչ ոք Հայաստանում չի ուզում ներդրում անել, իսկ առանց դրա տնտեսության զարգացում հնարավոր չէ։ Իմ հեղինակությամբ, իմ կապերով Հայաստան եմ բերել խոշոր ներդրողների, ովքեր պատրաստ էին աննախադեպ լուրջ գումարներ ներդնել։ Ո՞վ լուրջ զբաղվեց, ո՞վ աշխատեց հետները, ո՞վ մի հարցով օգտակար եղավ։ Ինչ տեսան այդ մարդիկ՝ անլուրջ վերաբերմունքն էր ու էժան հումորի փորձերը։ Նրանք էլ թողեցին գնացին։

Հայաստանում պետք է զարգացնել տուրիզմը. Հեղինակավոր միջազգային հյուրանոցային ցանցերի մուտքը պետություն՝ կարևոր քայլերից է երկրի տուրիստական կշիռը բարձրացնելու համար։ Իմ կապերով, իմ խոսքի վստահության վրա՝ Հայաստան եմ բերել ամենալուրջ հյուրանոցային ցանցերից մեկին:Սկսվել է շինարարությունը, որն արդեն երկու տարի է մի արհեստական, ծիծաղելի պատճառաբանությամբ կասեցված է։

Ասեք խնդրեմ՝ ավել ես ի՞նչ կարող էի անել, որ չեմ արել։

Տասնյակ հազարավոր մարդիկ բուժվել, կրթվել են «Ծառուկյան հիմնադրամի» միջոցներով։ Մշակութային բազմաթիվ միջոցառումներ, փառատոններ իրականացվել են «Ծառուկյան հիմնադրամի» միջոցներով, մարզական բազմաթիվ փառահեղ հաղթանակներ հնարավոր են եղել իմ ուղղակի աջակցության շնորհիվ։ Հազարավոր ընտանիքների նեղ օրին ձեռք է մեկնել իմ ընտանիքը։ Կառուցվել և վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, մարզադպրոցներ։ Ուրանա՞նք սա։

Չեմ պատասխանի մի հարցադրման՝ արձանի փոխարեն օգնեիք բանակին կամ Արցախին։ Թե որքանով եմ կարողացել օգտակար լինել թե՛ մինչև պատերազմը, թե՛ պատերազմի ընթացքում, բարձրաձայն ասելու թեմա չէ։ Ես ինձ դա թույլ չեմ տա։ Բայց Հայաստանում և Արցախում կան մարդիկ, ովքեր դա շատ լավ գիտեն։

Առանձին կուզեմ անդրադառնալ հոգևորականության որոշ հարցադրումների։

Խորապես հարգելով հայ առաքելական եկեղեցու կանոնները և մեր եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ մշտապես եղել եմ մեր եկեղեցու կողքին։ Տարիների ընթացքում կառուցել եմ յոթ և վերակառուցել եմ մոտ երկու տասնյակ եկեղեցի։ Աջակցել եմ աշխարհով մեկ սփռված հայկական եկեղեցիներին՝ դրանք կանգուն պահելու և կապը հայկական համայնքների հետ ամուր պահելու համար։

Քրիստոսի արձանը եկեղեցի չէ։ Այն հուշարձան է, որը կարող է վեր հառնել բարձունքին որպես ճարտարապետական կոթող։ Ես պատրաստ եմ քննարկել մեր եկեղեցու հետ, լսել առաջարկները և խորհուրդները։ Արձանի նախագծի համար հայտարարվել է մրցույթ։ Թող մասնագետները, ճարտարապետները ներկայացնեն հետաքրքիր լուծումներ, հետաքրքիր գաղափարներ, թող լինի բաց քննարկում, թող լինի հանրային քննարկում։ Թող սա իսկապես լինի մտքի, գաղափարի մրցույթ։ Որևէ վատ բան կա՞ այստեղ։

Ասում են նաև, որ այն կարող է դառնալ միայն տուրիստական հետաքրքրության կոթող։ Ինչ կդառնա՝ կորոշի մարդը, հայը, քրիստոնյան, հյուրը։ Իսկ ի՞նչ վատ բան կա, որ այդ արձանը օգնի տուրիստական հոսքերի մեծացմանը դեպի մեր երկիր։

Արդյո՞ք տուրիստական հոսքեր ապահովելը մեր պետության շահի մեջ չի մտնում։ Տեղեկացնեմ նաև, որ այլ երկրներում արդեն խանդով են վերաբերվել այս գաղափարին՝ համարելով, որ Հայաստանը կարող է քրիստոնյա աշխարհի կողմից մեծ հետաքրքրություն ստանալ։

Ամփոփելով ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել գաղափարի աջակիցներին և նրանց, ովքեր փաստարկված առարկություններով էին հանդես եկել։ Հուսով եմ իմ բացատրությունները համոզիչ էին։

Քրիստոսի արձանը կառուցելը իմ ընտանիքի ցանկությունն է։ Այն երկրում հույսի արթնացման, լույսի և վերելքի խորհրդանիշ կդառնա, որի կարիքը մեր պետությունը և հայ ժողովուրդն անկասկած ունի։Իսկ ինչ վերաբերում է մեր երկրի տնտեսությունը զարգացնելուն, կարիքավորներին օգնելուն, Արցախի կողքին կանգնելուն, բարեգործություն անելուն, դպրոց ու մանկապարտեզ կառուցելուն, ապա միշտ արել եմ և այսուհետ նույնպես անելու եմ։ Այն չի գալիս փոխարինելու մյուս ծրագրերին։

Աստված պահապան մեզ բոլորիս...», - հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:40 19/01/2022  |  ԼՐԱՀՈՍ«Լավ էլ խելոք բան է մտածել». Քաղաքացիները դրական են արձագանքում Հիսուսի արձանը տեղադրելու Ծառուկյանի նախաձեռնությանը (տեսանյութ)
09:41 18/01/2022  |  ՄամուլԻ՞նչ տնտեսական էֆեկտ կարող է ունենալ Ծառուկյանի նախաձեռնությունը. «Փաստ»
21:59 17/01/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում Հիսուսի արձան կառուցելու նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել
12:03 14/01/2022  |  ԼՐԱՀՈՍՄեր երկիրն ապրում է դժվարին ժամանակներ. Ծառուկյանի ընտանիքը Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարել
19:50 06/01/2022  |  ԼՐԱՀՈՍՍուրբ Ծննդի պատարագ՝ Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում. Ջրօրհնեքի քավորը Հովհաննես Ծառուկյանն է
19:07 05/01/2022  |  ԼՐԱՀՈՍԹող բոլորիս օջախներում Սուրբ Ծննդյան օրհնությունը և զորությունը տիրի․ Գագիկ Ծառույկյան
01:04 01/01/2022  |  ԼՐԱՀՈՍԲոլորիս հավաքական ցանկությունը գալիք տարում մեկն է. Գագիկ Ծառուկյան
16:31 22/12/2021  |  ԼՐԱՀՈՍԹեժ քննարկում. Ծառուկյանը պարզաբանում է պահանջել՝ մեդալ չբերելու համար (տեսանյութ)
18:13 07/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀայկական սպորտն ամուր հիմքերի վրա է, բայց կարիք ունի սպորտային մենեջերների (տեսանյութ)
11:52 07/12/2021  |  ՄեկնաբանությունԱվերիչ երկրաշարժի հազարավոր անմեղ զոհերն ու մեր երկրին բաժին հասած դառնությունները դեռ արթուն են մեր սրտերում. Ծառուկյան

Արխիվ

[]