ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքի Վերին Խոտանանն անտեսված է. Գյուղում ոռոգման ջուր, գազ ու աշխատատեղ չկա, չի գործում նաև հասարակական տրանսպորտ 01/20/2022 18:13 | ԼՐԱՀՈՍ
Այլընտրանքային` Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածն այսօր դժվարանցանելի էր։ Ձնաբքի պատճառով Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածի՝ Վերին Խոտանան գյուղի հատվածը դժվարանցանելի էր բեռնատարների համար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում գյուղի վարչական ղեկավար Ռաֆայել Գրիգորյանը հայտնել է, որ ճանապարհն արդեն մաքրվել է և բնականոն գործում է։
«Առավոտը փակ էր ճանապարհը, հիմա արդեն մեքենաները գնում- գալիս են, բաց է ճանապարհը»։
Վերին Խոտանանը մարզկենտրոն Կապանից հեռու է 25 կմ-ից ավելի, սակայն պայմաններով խիստ տարբերվում է։ Գյուղի հիմնախնդիրները բազմաթիվ են՝ խմելու ու ոռոգման ջրի սակավությունից սկսած մինչև հասարակական տրանսպորտի բացակայություն։
«Ջրի խնդիր ունենք։ Դա կլիմայի հարց է, խմելու ջուրը բարակ է, ոռոգման ջուր չունենք։ Դա հիմնական խնդիրն է։ Մեր ջրագիծը հին ժամանակներից կար քաշած, ուղղակի փչացել է, լավ չի աշխատում։ Համայնքապետարանի հետ խոսել ենք, գարնան կողմ պետք է, որ գործերը սկսենք։ Հաշվարկներ դեռ չենք արել, բայց որոշել ենք նախագիծ գծել, տեսնենք ինչ կլինի»։
Այստեղ հասարակական տրանսպորտ չի գործում։ Գյուղացիներն անգամ մոտ համայնքներ ու մարզկենտրոն հասնելու համար ստիպված են սպասել Գորիսից այդ ճանապարհով անցնող գազելներին, կամ տաքսիներից օգտվել։ Այստեղ քչերը մեքենա ունեն։
«Հիմա հասարակական տրանսպորտ չկա։ Կապանից մինչև Աղվանի գիծը չի աշխատում՝ հասարակական տրանսպորտ չկա։ Հիմնականում Գորիսի գազելներն են այստեղով գնում, եթե խնդիր է լինում դրանով են գնում- գալիս։ Ավտոներն էլ են տանում, հիմա մի քիչ ահագին հեշտացել է, որ այլընտրանքային ճանապարհն այստեղ է, նորմալ է, գնում, գալիս են»։
Ադրբեջանական կողմը ամիսներ առաջ անցակետեր ու մաքսակետեր տեղադրեց նախ Գարիս-Կապան ճանապարհին, ապա՝ Կապան-Ճակատեն հատվածում ու Վերին Խոտանանը որոշակի խնդիրների առաջ էր կանգնել։
«Ճանապարհաշինարարությունը նոր էին սկսել, ընդհանուր առմամբ խցանումներ շատ կային, ասֆալտը չէին արել, դժվարանցանելի ճանապարհ էր՝ փոշի ու կեղտ, խնդիրներ էին առաջանում, բայց հիմա ճանապարհը կա, մաքրել են, խնդիրներն ավելի քիչ են»,- ասաց Գրիգորյանը։
Վերին Խոտանան գյուղում հիմնական զբաղմունքն անասնապահությունն է ու հողագործությունը։ Սակայն բնակիչները բողոքում են, որ երկուսն էլ քիչ եկամտաբեր են։ Գործող դպրոցն էլ մեկն է, ներկա պահին 15 աշակերտ է սովորում, իսկ մանկապարտեզ չունեն, սակայն մանկապարտեզ հաճախելու տարիքի երեք երեխա կա։
«Հիմնական դպրոցն է գործում գյուղում որպես պետական հիմնարկ, մեկ էլ գյուղապետարանը։ Ուրիշ բան չկա գյուղում գործող»։
Գյուղի բնակչությունը մեծ չէ։ Այստեղ անգամ Արցախի երկու ընտանիք է վերաբնակեցվել՝ պատերազմից հետո։
Գյուղը, չնայած սահմանամերձ չէ, սակայն խնդիրները ոչնչով չեն տարբերվում սահմանամերձ գյուղերի խնդիրներից։ Վարչական ղեկավարն ասում է՝ փոփոխություններ անհրաժեշտ են, բայց թե ինչպե՞ս կփոխվի ՀՀ-ի ու բնակիչների կյանքը, դժվարանում է ասել, սակայն թերահավատորեն է մոտենում հարցին՝ երբ ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ կհաստատի հարևանների հետ ու կբացի սահմանները, դժվար թե փոխվի բնակիչների կյանքը։
Հիմա էլ թանկացումներն են ազդում գյուղի բնակիչների կյանքի որակի վրա, չնայած այստեղ գազամատակարարում էլ չկա ու բնակիչները կենսական անհրաժեշտ այս ծառայության համար ևս չեն վճարում։
«Մեր մոտ գազամատակարարում էլ չկա, հիմնականում փայտով ենք ձմեռը տաքացնում, հիմնական գազ գյուղում չկա»։
Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո շարժը գյուղի մոտով ակտիվացել է, մի քիչ աշխուժացել, ասում է՝ կան հետաքրքրվածներ գյուղում ինչ -որ բան կառուցելու, աշխատեցնելու, բայց քայլեր չեն ձեռնարկվել, պարզապես խոսակցություններ են։
Վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ գյուղերի ամենամեծ խնդիրն աշխատատեղեր ստեղծել է, որպեսզի կարողանան աշխատել, գյուղը վերաբնակեցնեն։
«Հիմնականում ջահել երիտասարդները գյուղում չեն ապրում, քաղաք են գնում՝ գործի, աշխատելու համար, իսկ եթե գյուղում աշխատատեղ լինի, ինձ թվում է՝ գյուղն էլ կաշխուժանա»,- եզրափակեց Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ