Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ Արման Ծառուկյան 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալի փաստաբանն ահազանգում է՝ իրեն փորձում են լռեցնել 01/20/2022   15:53  |  ԼՐԱՀՈՍ

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման և 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ Արսեն Ղազարյանի պաշտպանի կողմից որոշ ցուցմունքներ հրապարակելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ արդարացման հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2021թ դեկտեմբերի 8-ին Արսեն Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գերությունից վերադարձած գերիների՝ գործում առկա ցուցմունքներից հատվածներ։ Ընդ որում՝ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառումը կատարել է այն բանից հետո, երբ իշխանության ներկայացուցիչները գերիների վերաբերյալ հայտարարություններ էին կատարել՝ գերիներին առնչվող քրեական գործեր հարուցելու մասին։

Փաստաբան Հովհաննիսյանի կողմից ցուցմունքների հրապարակումից հետո դատախազությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Այսինքն, նախնական քննության տվյալների հրապարակումից ձեռնպահ մնալը հստակ օրենսդրական պահանջ է՝ հավասարապես վերաբերելի բոլոր սուբյեկտներին:

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վարույթն իրականացնող մարմինն ավելի հեռուն էր գնացել և իր կողմից կատարված առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում նախապատրաստվել են նյութեր։

«Այստեղ արժանահիշատակ է այն հանգամանքը, որ նյութերի նախապատրաստումը հանձնարարվել էր այն քննչական խմբի քննիչին, որը քննում էր Խծաբերդի գործը և որով ես ներգրավվել էի որպես պաշտպան՝ իրականացնելով գործով մեղադրյալի շահերի պաշտպանությունը»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ այսօր ստացել է քննիչի որոշումը՝ իր նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ արդարացնող հիմքով։

Ինչ վերաբերում է դատախազության հայտարարությանը և պաշտպանական կողմի գործողություններին, ապա փաստաբանը մեջբերեց որոշումից մի հատված, որն, ըստ նրա, առավել քան ճիշտ կարող է բնութագրել դատախազության իրավական «գնահատականներում» իրավական որևէ հիմքի բացակայությունը։ Մասնավորապես, քննիչը որոշման մեջ նշել էր, որ կարևոր է նաև, որ տվյալները հրապարակող անձը նախազգուշացված լինի քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության ենթակա լինելու մասին, հակառակ դեպքում հանցակազմը բացակայում է. մինչդեռ, նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վահան Հովհաննիսյանը մինչ հրապարակում կատարելը նախազգուշացված չի եղել նախաքննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության և դրանք հրապարակելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, իսկ վերոհիշյալ քրեական գործով վերջինս նախազգուշացվել է ֆեյսբուքյան էջում հիշյալ հրապարակումը կատարելուց հետո միայն» ։

« Իմ նկատմամբ տեղի ունեցող «իրավական» գործընթացը գնահատում եմ որպես փաստաբանի անկախ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, փաստաբանին լռեցնելու բացահայտ փորձ»,- նշեց փաստաբանը։

Նյութերի նախապատրաստման ընթացքում Հովհաննիսյանը բացատրություն տվել է. «Ամբողջ նպատակն էր ցույց տալ, որ ինձնից բացատրություն են վերցնում։ Ընդ որում՝ նույն քննիչը, ով քննում է Խծաբերդի գործը։ Հասկանում եք, ես այդ գործով պաշտպան եմ, ինքը քննիչ, բայց ինքը իմ վերաբերյալ գործ է քննում, աբսուրդ է»։

Հարցին՝ արդյո՞ք վարույթ իրականացնող մարմինը դիմել էր Փաստաբանների պալատին՝ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, Հովհաննիսյանը նշեց՝ ոչ, ավելին՝ ՓՊ-ն ամբողջ ընթացքում իր կողքին կանգնած է եղել, ի սկզբանե պարզ է եղել, որ փորձում են լռեցնել։


Հիշեցնենք, որ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում 62 հայ զինծառայող գերության մեջ է հայտնվել պատերազմից հետո, իսկ գյուղերն էլ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու և մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:59 08/12/2021  |  ԼՐԱՀՈՍՇիրակի մարզի 62 զինվոր՝ ամբողջությամբ սպառազինված, առանց որևէ փամփուշտ կրակելու կամովին գերի են հանձնվել 4-ից 7 ադրբեջանցի զինվորականի․ փաստաբանը հրապարակել է գերությունից վերադարձածների ցուցմունքներ
15:12 07/12/2021  |  Մեկնաբանություն62 հոգով գերի են հանձնվել 4-7 հոգու, նրանց նկատմամբ ոչ միայն քրեական գործեր չեն հարուցվել, այլև՝ նրանք հերոսներ են.փաստաբանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին
15:10 10/11/2021  |  ԼՐԱՀՈՍՎճռաբեկ դատարանի աշխատանքը բոյկոտելու հարցը կքննարկվի ՀՀ փաստաբանների պալատում. Հովհաննիսյան
10:40 24/10/2021  |  ՄեկնաբանությունՆոյեմբերի 9-ին ստորագրվելիք փաստաթուղթը չեղարկելու իրավական անառարկելի հնարավորթյուններ կան. Հովհաննիսյան
11:11 10/10/2021  |  ԼՐԱՀՈՍՊաշտոնական վարկածով կորոնավիրուսի հետևանքով մահվան մի քանի դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, հնարավոր է արտաշիրիմում իրականացվի. փաստաբան
19:20 17/09/202162 շիրակցիների գերեվարման գործով Արսեն Ղազարյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
20:51 14/09/2021  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Գագիկ Պողոսյանը «պետպատվերի շրջանակներում» Արսեն Ղազարյանին կալանավորելու որոշում է կայացրել՝ առանց պաշտպանների կողմից ներկայացված փաստաթղթերին ծանոթանալու
21:33 13/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցի զինվորականները կարող են գերեվարել ՀՀ քաղաքացիներին՝ Գորիս-Կապան ճանապարհին՝ հանցագործություններ կատարելու կասկածանքով. փաստաբան
19:38 13/09/2021  |  ԼՐԱՀՈՍ62 շիրակցիների գերեվարման գործով փոխգնդապետ Արսեն Ղազարյանի մեղադրանքը լրացվել է. Կալանավորման նոր միջնորդություն է ներկայացվել դատարան
14:41 01/09/2021  |  Քաղաքական14 օր Ջաբրայիլի մսաղացում կռված մարդուն այսօր մեղադրանք են առաջադրել մարտական դիրքը լքելու համար. Արսեն Ղազարյանի միջոցով փորձում են փակել ողբերգական իրադարձությունները

Արխիվ

[]