ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գեղամասարում ադրբեջանական ԶՈՒ-երի ներխուժումից հետո հողատարածքների կորստի համար բնակիչներին փոխհատուցում չի տրվել, քանի որ Վարդենիսը պարալիզացված է 01/20/2022 19:46 | ԼՐԱՀՈՍ
Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ-երի ներխուժումից հետո հողատարածքների կորստի համար բնակիչներին փոխհատուցումներ դեռ չեն տրվել, ավելին՝ գործընթացը նույնպես չի սկսվել եւ հայտնի չէ, համայնքները ե՞րբ կկարողանան գրություններն ուղարկել։ Պատճառը Վարդենիսում համայնքապետի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռազմավարական նշանակության տարածքները ՀՀ իշխանությունների կողմից հակառակորդի հսկողությանը հանձնելուց հետո Սյունիք ու Գեղարքունիքի մի շարք բնակավայրերի բնակիչներ զրկվել են արոտավայրերից, այգիներից, դաշտերից եւ ավելի քան մեկ տարի անց կառավարությունը որոշել է փոխհատուցել 1հա-ի դիմաց 200 հազար դրամ, բայց դրա համար պետք է կատարվեն չափագրումներ, անհատականացվեն յուրաքանչյուր գյուղացու կրած վնասները։
Սակայն Գեղարքունիքում գործընթացը չի սկսվել. ադրբեջանական ԶՈՒ-երի անօրինական ներխուժումից հետո ապրուստի խնդիր ունեցող բնակիչների վիճակը ավելի է բարդացել է Վարդենիսում կայացած ընտրություններից հետո։ Նախկին համայնքապետը ընտրված նոր ղեկավարին չի հանձնում կնիքն ու բանալիները։
Գեղամասար համայնքում, օրինակ, պլանավորում են փոխհատուցում ստանալու համար դիմել համայնքապետարան, սակայն խոշորացված Վարդենիսն այժմ պարալիզացված է, գործընթացներ չեն կարող ընթանալ։ Գեղամասար համայնքի աշխատակազմի քարտուղար Կարեն Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին տրված է միայն հողի հարկերի մասով փոխհատուցում։
«Գեղամասար համայնքում՝ Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ բնակավայրերին տրամադրվել է հողի հարկերի մասով փոխհատուցում։ Բոլոր սեփականատերերին հողի հարկի մասով գումարը ըստ ելակետային թվի փոխանցվում է ու ըստ դրա մեր մոտ բաշխումն արվում է՝ ըստ բնակավայրերի և ըստ սեփականատերերի։ Դա այս պահին տրված է՝ ըստ ելակետային թվերի»։
Հարցին՝ ադրբեջանական կողմի տեղակայման հետևանքով տուժած քաղաքացիների փոխհատուցումներ ստանալու համար ի՞նչ քայլեր են արվում, Անդրեասյանը նշեց, որ այս պահի դրությամբ, հունվարի երեքից պարալիզացված վիճակ է, հետևաբար փաստաթղթաշարժ որպես այդպիսին չէր էլ կարող լինել։ Փորձում են հասկանալ՝ ինչ ավարտ է ունենալու Վարդենիսում զարգացող իրադարձությունները, բայց վստահեցրեց՝ գործընթաց արել են։
«Այդ մասով պրոցես արել ենք, բայց դեկտեմբերի 3-ից հետո ՝ մի փոքր պարալիզացված է, այդ պրոցեսների մասով որևէ ընթացակարգ չէր կարող լինել, քանի որ այս պահին որպես այդպիսին գործառույթ իրականացնող համայնքի ղեկավար, ցավոք, չունենք։ Գրություն ուղարկվելու համար պետք է ուղարկվի Վարդենիս խոշորացված համայնքի միջոցով արդեն, բայց ամբողջ հանրապետությունն է տեղյակ մեր մոտ առկա վիճակից»,- եզրափակեց Անդրեասյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդենիսի նորընտիր ղեկավար Ահարոն Խաչատրյանը չի կարողանում կատարել գործառույթները։ Նախկին համայնքապետը թաքցրել է համայնքապետի աշխատասենյակի բանալին ու կնիքը։ Համայնքի ղեկավարման համար անհրաժեշտ է, որ համայնքի ղեկավարը ստանձնի իր լիազորությունները, համայնքի աշխատակազմ ձեւավորվի, իսկ այս պահի դրությամբ համայնքների նախկին ղեկավարների լիազորությունները կասեցված են, ստացվում է՝ Վարդենիս խոշորացված համայնքին միացված նախկին բոլոր համայնքներում գործառություներն իրականացնողներ չկան՝ վարչական շրջանների պատասխանատուներ դեռ չեն նշանակվել, եւ բնականոն աշխատանքը խաթարվել է։
Հիշեցնենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության պատճառով Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ, Կութ, Ազատ գյուղերում սահմանային բնակիչների իրավունքները խախտվել են։ Կութ գյուղում, օրինակ՝ ադրբեջանական զինվորականները շարունակում են տեղակայված լինել գյուղի անմիջական հարևանությամբ, որի պատճառով արոտավայրերի ընդամենը փոքր հատված են կարողանում օգտագործել։ Իսկ գյուղը գտնվում է նշանառության ներքո: Ադրբեջանական զինվորականների ակնհայտ ապօրինի տիրապետության տակ է հայտնվել նաև Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի անասնագոմը, և բնակիչները զրկվել են այն օգտագործելու հնարավորությունից։ Այստեղ նաև ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 2022-ը սկսվեց կրակոցներով ու կորուստներով։
Սահմանամերձ դարձած բնակավայրերում արոտավայրերը, խոտհարքները, մյուս նշանակության հողատարածքներն օգտագործել հնարավոր չէ, քանի որ՝ այդ տարածքները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ուղիղ նշանառության տակ:
Գյուղերի բնակիչների համար ներկայում առավել ևս հրատապ է այս հողատարածքներն օգտագործելու անհրաժեշտությունը՝ պայմանավորված սեզոնային պահանջներով: Շուտով պետք է սկսվի գարնանացանը, սակայն գյուղացիները հայտնվել են լուրջ խնդիրների առաջ: Սա էլ կարող է հանգեցնել անասնագլխաքանակի կտրուկ նվազման, քանի որ առկա չեն բավարար պայմաններ անասնապահությամբ զբաղվելու համար։ Այս ամենն էլ ավելի է խորացնելու սոցիալական խնդիրները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ