ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացառում ենք Արցախի ենթակայությունը Ադրբեջանին՝ ինչպիսի կարգավիճակով էլ ուզում է լինի. Բաբայան 01/19/2022 13:03 | ԼՐԱՀՈՍ
«Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումը գրեթե անփոփոխ է՝ ինչ տարիներ առաջ էր։ Երբ խոսում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին, կա երկու հարց՝ կարգավիճակն է և սահմանները, ուրիշ ոչ մի հարց չկա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Բաբայանը հայտարարեց՝ կարմիր գիծ է, Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եթե նման բան լինի, ուրեմն Արցախ չի լինելու։
«Բացառում ենք Արցախի ենթակայությունը Ադրբեջանին՝ ինչպիսի կարգավիճակով էլ ուզում է լինի»։
ԱԳ նախարարը հիշեցրեց՝ հարցը պետք է կարգավորվի փաթեթային տարբերակով, այսինքն՝ բոլոր հարցերը կարգավորվեն միաժամանակ, սակայն Ադրբեջանն առաջ էր քաշում փուլային տարբերակը։
«Բայց իրենց փուլային տարբերակը տարբերվում էր նույնիսկ մեր կողմից առաջարկած որոշ փուլային բաղադրիչներից։ Օրինակ, իրենք ասում էին, որ պետք է վերականգնվի, այսպես կոչված, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչ-որ շրջաններ էին ուզում որպես առաջին փուլ։ Մենք էլ ասում էինք՝ եթե փուլային եք ուզում, ապա սկզբում ճանաչեք մեր անկախությունը։ Բնական է, որ չեն գնացել դրան», - ասաց նախարարը։
Բաբայանը ոչ պակաս կարևոր խնդիր է համարում նաև փախստականների հարցը, որում Արցախի պատկերացումը չի փոխվել։ Երբեք չեն հրաժարվել փախստականների հարցը քննարկելուց, բայց ունեն հստկ մոտեցում։
«Առանց բոլոր քաղաքական հարցերի լուծման չի կարող խոսք լինել փախստականների մասին։ Պետք է կարգավորվեն բոլոր քաղաքական հարցերը՝ սահմանների, կարգավիճակի հարցը։ Եթե, օրինակ, փախստականը վերադառնում է Արցախ, ճանաչո՞ւմ է ինքը Արցախի Հանրապետությունը, վերադառնո՞ւմ է որպես ԱՀ քաղաքացի, թե ոչ։ Այդ դեպքում որտե՞ղ է վերադառնում»։
Երկրորդ կարևորագույն հարցն է, որ վերադարձը կարող է լինել միմիայն հայելային, այսինքն՝ հայերը վերադառնան նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածք՝ Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ, եթե չեն վերադառնում, չենք կարող միակողմանի այդ հարցը քննարկել։
«Բնական է, Ադրբեջանն ասում է՝ ոչ մի հայ չի վերադառնալու, իսկ իրենք պետք է վերադառնան ոչ թե նրա համար, որ մարդկանց զգացմունքները հարգեն, այլ որպեսզի ժողովրդագրական առումով Ղարաբաղը կլանեն»։
Բաբայանը հավելեց՝ կա հարց, որը ծուղակ է ու չպետք է մտնել դրա մեջ՝ դա Լեռնային Ղարաբաղի հանրապետության և ԼՂԻՄ-ի նույնականացումն է, որը շատ վտանգավոր է՝ լինի դա որպես կազմավորում, կամ սահմանների առումով։ Ցանկացած նույնականացման փորձ, կասկածի տակ է դնելու Լեռնային Ղարաբաղի հանարապետության լեգիտիմությունն առհասարակ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ