ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, սահմանադրական ճգնաժամ չի ստեղծվի, փոխարենը իշխանությունն ազատ գործելու հնարավորություն կստանա. Վանեցյան 01/19/2022 14:38 | ԼՐԱՀՈՍ
Խորհրդարանում մնալն ինքնանպատակ չէ: Աժ-ում մենք գտնվում ենք մեր քաղաքացիների տված ձայների արդյունքում, որ մեր ուժերի ներածի չափով թույլ չտանք այս իշխանություններին հակապետական, հակահայկական որոշում կայացնել։ Այս մասին հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում։
Ընդդիմադիր գործիչը նկատել է, որ այս խորհրդարանը սա սովորական գումարում չէ: Սա, ցավոք, կապիտուլյացիայից հետո ձևավորված խորհրդարան է: «Ընդդիմությունը ԱԺ եկել է մեկ օրակարգով՝ գործող իշխանությանը դուրս շպրտել իր պաշտոններից, որովհետև նրանց իշխանության ամեն օրը սպառնալիք է մեր երկրի ապագայի, անվտանգության, պետության գոյության համար»,- նշել է Ա. Վանեցյանը:
Խոսելով օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հիշեցրել է, որ «Պատիվ ունեմ»-ը «Հայաստան» խմբակցության հետ միասին առաջարկել էր ստեղծել Արցախի հարցով մշտական հանձնաժողով: Մեծամասնությունը այդ առաջարկը մերժել է, ինչն անհասկանալի է: «Գործող իշխանությունը պետք է օգտվի ընդդիմության նման առաջարկներից ու աշխարհին ցույց տա, որ երկրի ներսում կա Արցախի հարցի կարգավորման պահանջ՝ ըստ այն կարգավորումների, որոնք 30 տարի եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Մեզ պատճառաբանեցին, որ կա Հայաստան-Արցախ միջխորհրդարանական բարեկամական խումբ, և այդ խմբի շրջանակում բոլոր հարցերի պատասխանները կստանանք, բացի այդ, Արցախի հարցը լինելու է մեր գերակայությունը, և Արցախին վերաբերող բոլոր հարցերը քննարկվելու են համապատասխան հանձնաժողովներում»,- ասել է նա ու ավելացրել, որ անցած 6 ամիսների ընթացքում չենք ունեցել Հայաստան-Արցախ հանձնաժողովի գեթ մեկ նիստ, ընդհակառակը, տեսել ենք, որ Արցախի նկատմամբ ուշադրությունը ոչ միայն խորհրդարանի, այլև ողջ կառավարության մակարդակով նվազել է:
«Արցախ մեկնելը ադրբեջանցիները մշտապես շահարկում են, ասում են, որ Հայաստանի իշխանությունն իրավունք չունի մեկնել Արցախ, և մեր իշխանությունը որևէ կերպ չի հակադարձում ադրբեջանցիների այդ հոխորտանքներին: Երկրորդ նախաձեռնությունը վերաբերել է զինծառայողներին, նրանց արտոնություններ տալուն: Մեր պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որ զինծառայողները բուժհաստատություններում սպասարկվեն արտահերթ, որովհետև եթե զինվորականը հեռավոր տեղերից գալիս է Երևան, նրան հերթագրում են, և այդ հերթերը շատ երկար են տևում: Այդ նախաձեռնությունը ևս մերժվեց, բայց եղավ զարհուրելի մի փաստ: Մի քանի օր հետո նույն ճշգրտությամբ այդ նախաձեռնությամբ հանդես եկավ իշխող խմբակցությունից Հայկ Սարգսյանը, ինչը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում հավանության արժանացավ»,- հայտարարել է պատգամավորը:
Լրագրողի այն դիտարկմանը, որ «ուզում եք ասել, որ յուրացրի՞ն ձեր նախաձեռնությունը»՝ Ա.Վանեցյանը նշել է. «Կարող ենք այդպես էլ ձևակերպենք: Հայկ Սարգսյանն ասել է, թե ինքը տեղյակ չի եղել, որ նման նախաձեռնություն է եղել, բայց թույլ տվեք չհավատալ այդ հայտարարությանը»:
Ա. Վանեցյանը չի բացառել նաեւ որոշակի փուլում մանդատներից հրաժարվելը, սակայն նկատել, որ այդ դեպքում սահմանադրական ճգնաժամ չի ստեղծվի։
«Խորհրդարանում մնալն ինքնանպատակ չէ: Աժ-ում մենք գտնվում ենք մեր քաղաքացիների տված ձայների արդյունքում: Եղել են ընտրություններ, ձևավորվել է խորհրդարան: Մենք այստեղ եկել ենք փողոցային պայքարից հետո: Իհարկե, չէինք սպասում ընտրություններից այսպիսի արդյունքներ, բայց ունենք այն, ինչ ունենք, և պետք է ԱԺ-ում կարողանանք օգտագործել մեր լիազորությունները, մեր խնդիրները բարձրաձայնենք միջազգային ատյաններում: Իշխող խմբակցությունը, մեղմ ասած, ոչ միշտ է պաշտպանում Հայաստանի ու Արցախի շահերը, ոչ միշտ է ազնիվ լինում միջազգային գործընկերների հետ: Մենք այստեղ ենք, որ մեր ուժերի ներածի չափով թույլ չտանք այս իշխանություններին հակապետական, հակահայկական որոշում կայացնել: Եթե հասունանա պահը, որ հասկանանք՝ այլևս ԱԺ-ում անելիք չունենք, հավատացեք, կդնենք մանդատները և կգնանք: Եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, սահմանադրական ճգնաժամ չի ստեղծվելու, փոխարենը իշխանությունն ազատ գործելու հնարավորություն կստանա խորհրդարանում»,- հայտարարել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ