ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանը հրաժարվել է բավարարել պատերազմում զոհված Վրեժ Պողոսյանի երեխայի հայրության ճանաչման պահանջով հայցադիմումը. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել 01/18/2022 15:06 | Դատական ռեպորտաժներ
Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ. վարույթը հարուցվել է փաստաբանների բողոքի հիման վրա։
Փաստաբան Դիանա Գրիգորյանը, որը վարույթ հարուցելու խնդրանքով դիմել էր հանձնաժողովին, «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ 44-օրյա պատերազմում զոհված Վրեժ Պողոսյանի այրին՝ Վերոնիկա Մնացականյանը, հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ նորածնի հայրության ճանաչման պահանջով, քանի որ երեխան ծնվել էր հոր մահից երկու օր անց, սակայն դատարանը վեց-յոթ ամիս գործը քննելուց հետո մերժել էր հայրության ճանաչման պահանջը՝ պատճառաբանելով, որ չեն պահպանել արտադատական կարգը, այսինքն՝ դատարան են դիմել՝ առանց հայրության ճանաչման գրանցման համար ինչ-որ մարմնի կողմից մերժում ստանալու։
Փաստաբանը պարզաբանեց, որ գործի մասին պատահաբար է իմացել, դատարանում ներկայացուցիչն ինքը չի եղել։
«Բավականին բարկացել էի, որովհետև չէր կարելի այդ կարգի անբարոյականություն անել և արժեհամակարգերն այդ աստիճան ցեխի մեջ նետել և տրորել, որովհետև ինչ է նշանակում՝ մարդը գնացել է, հայրենիքի համար կյանքը տվել է, չի կարողացել երեխային տեսնել, հայրությունը ճանաչել և դատարանն ասում է՝ չի ճանաչում հայրությունը։ Բարոյական առումով դա վրդովմունք առաջացրեց»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ անբարոյականությունը վերացնելու համար Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով հաղորդում է ներկայացվել՝ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ՝ դատավորների կողմից իրենց գործընկերոջ արարքին գնահատական տալու նպատակով։
Ինչ վերաբերում է խնդրի իրավական տեսանկյանը, ապա փաստաբանը պարզաբանեց, որ ՀՀ-ում գոյություն չունի այնպիսի մարմին, որ կիրականացներ երեխայի հայրության գրանցման գործընթացը։ ՔԿԱԳ-ը հայրության գրանցում է իրականացնում՝ երկու ծնողների համատեղ դիմումի հիման վրա, իսկ այն դեպքերում, երբ ծնողներից մեկը մահացել է, մեկ ծնողի դիմումի հիման վրա ՔԿԱԳ-ն իրավունք չունի նման գրանցում իրականացնելու, հետևաբար, չկար ՀՀ-ում այնպիսի մարմին, որին ենթադրյալ դիմելու պահանջը հայցվորը չէր կատարել, ուստի, դատարանն այդ մասով թույլ էր տվել դատավարական նորմի ակնհայտ կոպիտ խախտում։
«Եթե անգամ գտնում էր, որ արտադատական կարգը չէր պահպանվել, օրենքը հստակ նշում էր, որ հայցադիմումը վարույթ չպետք է ընդունվեր, մինչդեռ, ինքը համարել էր, որ արտադատական կարգը պահպանված է, այսինքն, ամենայն հավանականությամբ հանգել էր հետևության, որ այդպիսի մարմին ՀՀ-ում գոյություն չունի, դիմումն ընդունել էր վարույթ, խեղճ մարդկանց 6-7 ամիս դատարան էր տարել-բերել դատական նիստերով, հետո՝ որոշել էր նման պատճառաբանությամբ մերժել»,-նշեց Գրիգորյանը։
Իսկ թե ինչպիսի՞ն է ձևավորված պրակտիկան՝ երեխայի հայրությունը ճանաչելու համար, դատարաններն ինչ որոշումներ են կայացրել նման պայմաններում՝ Գրիգորյանը նշեց, որ հետազոտություն է իրականացրել և հենց դատավոր Զարուհի Նախշքարյանի մոտ բավականին շատ գործեր է գտել. «Զարուհի Նախշքարյանն՝ ի պատիվ իրեն՝ շատ արագ նման գործերը վարույթ է ընդունել, շատ արագ ժամկետներում՝ երկու-երեք ամսվա ընթացքում բավարարել է, վճիռներ կայացրել»։ Բացի այդ, փաստաբանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ պատերազմի ավարտից հետո պետությունն էլ ասաց, որ պետք է իրականացվեն մեխանիզմներ, որ շատ արագացված ընթացակարգով իրականացվեն հայրության ճանաչման կամ անձին մահացած, անհայտ բացակայող ճանաչման գործերի քննությունը։
«Դատական գործերի քննությունը Հայաստանում սարսափելի երկար են տևում, առնվազն՝ 1-1.5 տարի, բայց կան դատավորներ, որոնք շարունակում են կրել դատավորի անունը պատշաճորեն, ունեն իրենց մեջ լուրջ բարոյական արժեհամակարգ և այդ գործերով շատ արագ վարույթներ են ընդունել, առավելագույնը երկու-երեք ամսում կայացրել վճիռներ»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ իր համար անհասկանալի է, որ անձն իր կյանքը տա հայրենիքի պաշտպանությանը, չկարողանա անգամ իր երեխային տեսնել և ինչ-որ դատավոր որոշում կայացնի՝ այդ երեխայի հայրության ճանաչման պահանջը մերժել, ընդ որում, ոչ իրավաչափ հիմքով։
Փաստաբանը տեղեկացրեց, որ դատարանի կողմից հայցադիմումը մերժելուց հետո դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը բավարարվել է և դատարանի վճիռը բեկանվել, ուղարկվել է նոր քննության, ինչը նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը ևս արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանի դատավորը կայացրել է անօրինական վճիռ, նույն դիրքորոշմանը հանգել է նաև Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ գտնելով, որ առկա է կարգապահական վարույթի հարուցման հիմք։
Հիշեցնենք, որ պատերազմում զոհված Վրեժ Պողոսյանի հայրը դատավճռի հրապարակումից հետո՝ 2021թ մայիսին, միայնակ բողոքի ակցիա էր իրականացնում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով, որ երեխայի հայրությունը ճանաչվի։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից