ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որտեղի՞ց է Նիկոլ Փաշինյանը նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունների տիրապետում. Ալումյան 01/18/2022 20:19 | ԼՐԱՀՈՍ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական դատական նիստը։
Հիշեցնենք, որ 2020թ ապրիլին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով՝ 2 մլն դրամի չափով։ Հայցադիմումի հիմք էր հանդիսացել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն առ այն, որ 4 մլրդ դոլարով պետք է ավելանա պաշտպանության բյուջեն, որից 1,2 մլրդը պետք է վերադարձվի թալանված գումարը և այդ հայտարարության ժամանակ հնչել է Ռոբերտ Քոչարյանի անունը: Հայցվոր կողմը գտնում է, որ այդ հայտարարությամբ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործի քննության նախնական փուլն այսօր ավարտվել է, հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է ապրիլի 14-ին, կկայանա բուն դատաքննությունը։ Այսօր կայացած դատական նիստին քննարկվում էր ապացույցների թույլատրելիության հարցը, մասնավորապես, կողմերը դատարանին են ներկայացրել համապատասխան ապացույցներ՝ փատաթղթեր, կրիչներ, որոնց մի մասը ըստ հայցվորի ներկայացուցչի չեն կարող թույլատրելի համարվել։ Բացի այդ՝ դատական նիստին բարձրացվեց հարցն առ այն, որ Փաշինյանի ներկայացուցիչը նախաքննական գաղտնիք պարունակող տվյալներ է ներկայացրել։
Դատական նիստի ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա երրորդ դեպքն է, երբ ինքը համոզվում է, որ Նիկոլ Փաշինյանը զրպարտում է իր վստահորդին։
«Ընդհանրապես ինքը ուրիշներին զրպարտելու առումով ինչ աստիճանով է ակտիվ կամ՝ ոչ, ես ասել չեմ կարող, բայց երեք անգամ առնվազն իմ վստահորդին շատ կոպիտ ձևով զրպարտել է և մենք որոշել ենք, որ պետք է դիմենք դատական պաշտպանությանը։ Առաջին անգամը շանս տվեցինք Փաշինյանին, քանի որ իր ներկայացուցչի միջոցով դատարանում հայտարարեց, որ ինքը պարոն Քոչարյանին նկատի չի ունեցել, մենք որոշեցինք, որ սա քանի որ առաջին անգամն է, կարող է դաս քաղել, որոշեցինք գործը չշարունակել՝ հույս ունենալով, որ այսուհետ նման տհաճ միջադեպեր չեն լինի, բայց փորձը ցույց տվեց, որ՝ ոչ, ևս երկու անգամ պարոն Փաշինյանը թույլ տվեց արտահայտություններ, որոնք, ըստ իս, զրպարտչական են։ Մի դեպքում նաև խախտվում է անմեղության կանխավարկածը»,- ասաց Ալումյանը։
Ինչ վերաբերում է նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններին. Ալումյանը նշեց, որ չպարզաբանված հարցեր մնացին։ Օրինակ այն, թե Փաշինյանը որտեղի՞ց է նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունների տիրապետում։
«Օրենքի մեջ չկա նման դրույթ, որ քննիչը նախաքննական գաղտնիք վարչապետին կարող է տրամադրել, իսկ այլոց՝ ոչ։ Եթե վարչապետը պաշտոնական դիրքը չարաշահելով ստիպել է քննիչին տվյալները տրամադրել, դա շատ բացասական հետևանքներ կարող է ունենալ և′ քննիչի, և′ իր համար»,- ասաց Ալումյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ