ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔՊ-ն, «Լուսավոր Հայաստան»-ի օգնությամբ, փորձում է իշխանություն զավթել. քաղաքային կառավարումը պարալիզացվել է. Վահե Դոխոյանը հայտարարում է՝ Վանաձորում պատրաստ են ռադիկալ քայլերի 01/18/2022 19:34 | ԼՐԱՀՈՍ
Վանաձորում կոլապսային իրավիճակ է, ՔՊ-ն, «Լուսավոր Հայաստան»-ի օգնությամբ, փորձում է Վանաձորում իշխանություն զավթել:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը հայտնեց, որ Վանաձորում ավագանու աշխատանքները պարալիզացված են, որևէ գործարք հնարավոր չէ կատարել, չկա անգամ համայնքապետի պարտականությունները կատարող անձ.
«Վանաձորում այն կարգի խառնաշփոթ իրավիճակ է, որ ո՛չ մենք ենք գլուխ հանում, ո՛չ էլ իրավաբանները: Ավագանին չի կարողանում աշխատանքները շարունակել, օրական հարյուրավոր քաղաքացիներ են գալիս քաղաքապետարան, բայց չեն կարողանում իրենց խնդիրները լուծել, որևէ պաշտոնատար անձ չկա, որը կկարողանա հասարակ տեղեկանք տրամադրել: Կոլապսային վիճակ է, ավագանու աշխատանքը պարալիզացված է: Չկա մի հիմնարկ, որին մարդիկ կարողանան դիմել, որը խնդիր կլուծի»,-ասաց Դոխոյանը և ընդգծեց, որ եթե նույնիսկ այս խնդիրն օրեր հետո լուծվի, մի քանի օրվա բացը լրացնելու համար երկար ժամանակ է պահանջվելու:
Հիշեցնենք, որ Վանաձորում ՏԻՄ ընտրություններին մասնակցած 10 քաղաքական ուժերից 5-ն էին հաղթահարել անցողիկ շեմը։ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ստացել էր 15 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 9 մանդատ, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 5 մանդատ, իսկ «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցություններն՝2-ական մանդատ։
«Լուսավոր Հայաստան»-ը, որը ստացել էր ընտրողների ձայների 3,97 տոկոսը և զբաղեցրել 6-րդ տեղը, դիմել էր Վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն Վանաձորի համայնքապետի ընտրությունները, սակայն դատարանը մերժեց ԼՀԿ-ի հայցը։ ԼՀԿ-ն նաև առանձին միջնորդություն էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց, ինչը բավարարվել էր։
Ու հիմա, թեեւ դատարանն անփոփոխ է թողել Վանաձորի ՏԻՄ ընտրության արդյունքներն ամրագրող որոշումը, սակայն ավագանին նիստ չի կարողանում անել, քանի որ չի վերացվել նիստ հրավիրելն արգելող դատարանի որոշումը։
Մեզ հետ զրույցում Վահե Դոխոսյանն ասաց, որ երեկ ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացման հարցով դատական նիստ պետք է լիներ , սակայն նիստը չի կայացել, այն պատճառաբանությամբ, որ կողմերից մեկը՝ ՀԱՍԿ կուսակցության ներկայացուցիչը ծանուցված չի եղել նիստի մասին:Վահե Դոխոյանի խոսքով՝ դատական նիստ գումարելու կարիք էլ չկար, դատարանն ընդամենը կարող էր որոշում կայացնել և արգելանքը հաներ:
Զրուցակցի համոզմամբ՝ՔՊ-ն փորձում է ձգձգել այս իրավիճակը, որպեսզի կարողանա իր համար ցանկալի լուծման հասնել.
«ՔՊ-ն ցանկանում է Վանաձորում իշխանությունը զավթել, գողանալ, բայց չի հաջողվելու»,-ասաց Դոխոյանը՝ նշելով, որ ՔՊ-ն այս ամենն անում է «Լուսավոր Հայաստան »- ի միջոցով.
«ԼՀԿ-ն պատճառաբանում է, թե ուրիշ ենթատեքստեր չկան, բայց ես ասել եմ՝ ԼՀԿ-ի գործողությունները ցույց են տալիս այլ բան, հայտարարություններն ասում են լրիվ այլ բան: Մենք շատ ենք տեսել, որ ԼՀԿ-ն իր գործունեությամբ ծառայում է իշխանություններին, կամ էլ իշխանությունների հասցեին փոքրիկ քննադատություններ է անում՝ դիվեդենտներ շահելու համար:Այնպես որ, սա իր ոճին համահունչ է , մեզ համար զարմանալի էլ չէ, առաջին անգամը չէ, որ ԼՀԿ-ի պատճառով Վանաձորը տուժում է»,-ասաց Վահե Դոխոյանը:
Վերջինս նաև հայտարարեց, որ իրենք պատրաստ են ռադիկալ քայլերի.
«Փորձում ենք հասկանալ՝ մինչև ո՞ւր են գնալու, որ մենք էլ համապատասխան քայլեր անենք: Մենք պատրաստ ենք ռադիկալ քայլերի, նայած՝ այս իշխանություններն ինչքան կփորձեն շահագործել մեր և վանաձորցիների համբերությունը»,-ասաց Վահե Դոխոյանը:
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններում հաղթած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին դեկտեմբերի 16-ին կալանավորել էր:
Վահե Դոխոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մինչ օրս Վանաձորը համայնքապետին փոխարինող չունի , նրա պարտականությունները կատարող էլ չկա։
«Վանաձորը բարձիթողի վիճակում է: Մենք ասել ենք, խնդիրը Մամիկոն Ասլանյանը չի, նստացրել եք, անօրինական փակել եք, բայց եթե խնդիր չունեք, նիստ արեք, կարող է ուրիշ մարդ է ընտրվի: Կարելի՞ է վանաձորցիներին այս օրին հասցնել, վանաձորցիները հարկ են վճարում, որպեսզի այս իշխանություններն ամեն ամիս պարգևավճարներ ստանան, բայց վանաձորցիների օրինական պահանջները չեն լուծվում, այսպես չի կարելի, վաղուց արդեն կարմիր գծերը հատել են »,-ասաց Վահե Դոխոյանը և տեղեկացրեց, որ վաղը՝ հունվարի 19-ին դատական նիստ է լինելու՝ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու հարցով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից