ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթն անցկացվեց աննախադեպ խախտումներով, կոպտագույն ապօրինությամբ. Բաբայան 01/18/2022 14:24 | Մեկնաբանություն
Քիչ առաջ ավարտվեց ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրենի համար հայտարարված մրցույթը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
«Բնականաբար մասնակցելով այդ մրցույթին ամենևին նպատակ չունեի հաղթելու և ոչ էլ կարծում էի, թե այս իշխանությունն իր կարևորագույն, բայց անարժեք, իր իշխանությունը պահպանելու համար կենսական նշանակության գործիքը կարող է հանձնել որևէ այլ մեկին, այն էլ՝ հատկապես ինձ։
Մրցույթն անցկացվեց աննախադեպ խախտումներով, կոպտագույն ապօրինությամբ։ Այսպես.
1) Մրցութային հանձնաժողովն այն տեսքով, որ գոյություն ուներ, չէր կարող գոյություն ունենալ, քանի որ չկար այդ տեսքով հանձնաժողով ձևավորելու իրավական հիմքը։ Այսինքն՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ստորագրել էր հրաման, որը ստորագրելու իրավունքը չուներ։ Իրավական հիմքի բացակայության մասին պնդումս ընդունեց նաև հանձնաժողովը, սակայն, ինչպես միշտ, իրավիճակին տվեց տարօրինակ մեկնաբանություն։ Պնդեցին, թե նորմի բացակայությունը հիմք չէ գործողությունը չկատարելու համար։ Մինչդեռ Սահմանադրությունը նախատեսում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
2) Մրցույթն անցկացվում էր մեկ փուլով, հարցազրույցի տեսքով։ Մինչդեռ բարձրաձայնեցի, որ դա օրենքի կոպտագույն խախտում է, քանի որ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1.2-րդ մասն ուղիղ սահմանում է, որ «Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի»։ Բացատրեցի հանձնաժողովին, որ օրենքով սահմանված պարտադիր կանոնը չպահպանելով նախ կասկածի տակ է դրվում տվյալ մրցույթով հաղթողի նշանակումը հենց սկզբից։ Ինչպես նաև կարող է առաջացնել մրցակցության պայմանների խախտում, քանի որ հարցազրույցի փուլին կարող են մասնակցել միայն այն թեկնածուները, որոնք հաղթահարել են թեստավորման փուլը։ Իսկ օրենքի պահպանմամբ մրցույթն անցկացնելու դեպքում հնարավոր է, օրինակ՝ ես լինեմ միակ հաղթողը։
Իհարկե այս պնդմանս էլ անհեթեթ մեկնաբանություններ տրվեց, որը քննարկելու համար ոչ ժամանակ ունեի և ոչ էլ իմաստ էի տեսնում։
3) Այս ամենից հետո, այնուամենայնիվ, որոշեցի շարունակել մասնակցությունս, որպեսզի բացահայտեմ հետագա ապօրինությունները։ Գրանցվեց հաջորդ ապօրինությունը։ Հարցազրույցի ավարտից հետո խնդրեցի տրամադրել հարցազրույցի տեսագրությունը։ Իհարկե տեսնում էի, որ չի տեսանկարահանվում, մինչդեռ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1.2-րդ մասը կրկին սահմանում է, որ «Հարցազրույցի ամբողջ ընթացքը տեսանկարահանվում է»։ Հանձնաժողովը պնդեց, թե այդպիսի կանոն օրենքը չի նախատեսում։ Խնդրեմ, կարող եք բոլորդ բացել օրենքը և անձամբ համոզվել, որ սահմանված է տեսանկարահանման պարտադիր պայման։
Այսքանով ավարտվեց տեղում ապօրինությունների բացահայտումը։ Հետագա քայլերս արդեն կլինեն բողոքարկմամբ։ Պահանջելու եմ անվավեր ճանաչել ապօրինի անցկացված մրցույթի արդյունքները։
Հ.Գ. Հանձնաժողովի անդամները հարցեր էին տալիս Սահմանադրությունից, աշխատանքային օրենսգրքից և այլ իրավական ակտերից, որոնց լուրջ պատասխանելն այլևս անիմաստ էր։ Հարցերում էլ իհարկե բազմաթիվ խնդիրներ կային, քանի որ հանձնաժողովին թվում էր, թե իրավաբանական ծառայության ղեկավարի մրցույթ է և հարցերը որևէ կապ չունեին բուն գործի հետ։ Բայց հասցրեցի հարցերից մեկը, որ քիչ թե շատ նման էր հենց ՊՈԱԿ-ի գործառույթներին, որսալ ու ներկաներին պատմել, թե որքան կարևոր կառույց է եղել այդ ՊՈԱԿ-ը և ինչպես է այն ապականվել»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ