ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ-ն, առանց մտածելու, զորքերը հետ քաշեց սահմաններից․ ժամանակավրեպ քայլերը հարված են ՀՀ-ին և Արցախին. Օհանյան 01/17/2022 11:18 | ԼՐԱՀՈՍ
«Հայաստան» խմբակցությունը կրկին առաջարկում է խորհրդարանում օրակարգ բերել ՀՀ սահմաններում տիրող իրավիճակի հարցը։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ-ում կրկին առաջարկեց, որ ԱԺ լիագումար նիստում ընդգրկվի սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների հարցը։
Օհանյանը նախ հայտարարեց՝ ՀՀ-ում և Արցախում սահմանային իրավիճակը մտահոգիչ է։ Հարցն ընդգրկելով օրակարգ, հնարավորություն է ստեղծվում ուսումնասիրել ու քննարկել սահմանում տիրող իրավիճակը։
«Ես գտնում եմ, որ այն եզրակացությունը, որը որ տվել է գլխադասային հանձնաժողովը՝ բացասական եզրակացությունը, անընդունելի է բոլորի՝ հատկապես «Հայաստան» խմբակցության համար, որովհետև 44-օրյա պատերազմում կրած պարտությունից, անհաջողությունից հետո, դրանց շարանը շարունակվում է, որն անմիջական անդրադարձն ունի այն իրավիճակին, որը տիրում է այսօր սահմաններում»։
Ըստ Օհանյանի՝ պետք էր լսումներ կազմակերպել, այդ հարցով արտահերթ նիստ անցկացնել, որոնցով հնարավորություն կունենային նշելու այն բոլոր կարմիր գծերը, որն անհրաժեշտ է ՀՀ-ին և Արցախին։
«Ոչ ոք չի ասում, որ մենք չենք ձգտում խաղաղության և ոչ ոք չի ասում, որ սահմանները մեր հարևանների հետ չպետք է ճշտենք։ Այո, հակամարտող կողմը պետք է դառնա հարևան հանրապետություն։ Առաջին նախապայմանը դա է, որպեսզի ստեղծվեն համապատասխան խաղաղության պայմաններ և այդ շրջանակներում իրականացվի սահմանազատումը և սահմանգծումը։ Էլ չեմ ասում՝ ՀՀ-ի սահմաններում տիրող իրավիճակը, առանց մտածելու զորքերը պատերազմից հետո հետ քաշելու հարցը։ Գտնում ենք, որ ժամանակավրեպ իրականացվող այս միջոցառումները լուրջ հարված կհասցնեն ՀՀ տարածքային ամբողջականությանը, Արցախի ինքնիշնախությանը։ Արցախի՝ իր իսկ պատմական տարածքում ինքնորոշման իր հնարավորությունների վրա մեծ քար կնետվի»։
Օհանյանն առաջարկեց՝ քվեարկել ու հարցը մտցնել լիագումար նիստ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ