ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեն Անդրեասյանն ազատվում է Ռուստամ Բադասյանի կադրերից. Դավիթ Գասպարյանն ազատվել է ԱՆ վերահսկողական ծառայության պետի պաշտոնից 01/17/2022 20:30 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը լծված է սեփական կադրերի առաջխաղացմամբ, փոխարենը՝ «ազատվում» է Ռուստամ Բադասյանի կադրերից՝ փաստացի լեզու չգտնելով վերջիններիս հետ։ Բոլորովին վերջերս ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվել էր Սուրեն Գրիգորյանը, ընդ որում, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Սուրեն Գրիգորյանի նյարդերը պարզապես տեղի են տվել, քանի որ Անդրեասյանը տեղի-անտեղի քննադատում էր ենթականերին, թերություններ բռնում։ Բադասյանի պաշտոնավարման օրոք նշանակված մյուս տեղակալ Քրիստինե Գրիգորյանն էլ շուտով կնշանակվի ՄԻՊ-ի պաշտոնում։
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև ՀՀ արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Գասպարյանը և ըստ շրջանառվող լուրերի՝ կրկին Անդրեասյանի հետ աշխատանքային եզրեր չգտնելու պատճառով։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Դավիթ Գասպարյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ արդեն ազատվել է պաշտոնից։ Պատճառների մասին, սակայն, չմանրամասնեց, իսկ դիտարկմանը, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Անդրեասյանի հետ խնդիրներ է ունեցել, ըստ էության դրանք չհերքելով, նշեց՝ տեսել է, որ նման տեղեկություններ են շրջանառվում։ Նա նաև տեղեկացրեց, որ պատրաստվում է փաստաբանական գործունեությամբ զբաղվել։
Նշենք, որ Դավիթ Գասպարյանն ՀՀ ԱՆ ՎԾ պետի պաշտոնում նշանակվել էր Ռուստամ Բադասյանի պաշտոնավարման տարիներին՝ 2020թ։ Գասպարյանը նախարարի տեղակալներ Սուրեն Գրիգորյանի կամ Քրիստինե Գրիգորյանի հետ միասին ԲԴԽ-ում մասնակցում էին դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների քննությանը, իսկ Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո ԲԴԽ-ում, այսպես ասած, «մեղադրողի» դերում են գտնվում նախարար Կարեն Անդրեասյանի տեղակալ Երանուհի Թումանյանցը և նախարարի խորհրդական Գագիկ Հարությունյանը, որոնք էլ Կարեն Անդրեասյանի փոխարեն «փուռն» են գնում՝ ԲԴԽ ներկայացվող անհիմն միջնորդությունների պատճառով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ