Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Պատվաստանյութերն ինչ ազդեցություն են ունենում  քաղցկեղածին բջիջների վրա. Թերապեւտն ասում է՝ հարցի պատասխանը կլինի միայն 3-4 տարի անց 01/17/2022   18:26  |  Հարցազրույց

Միշտ ասել եմ, որ միակ կայուն և հավաստի իմունիտետը ձևավորվում է հետհիվանդացության ժամանակ: Հիբրիդային իմունիտետը՝ բնականին գումարած պատվաստանյութը, ավելի է ուժեղացնում մեր բնական իմունիտետը, և այս վարկածը միջազգային է: Միայն պատվաստումային իմունիտետն, իմ կարծիքով, շատ թույլ է:  Եթե կայուն, բնական իմունիտետ ունես, դու չես վարակվում նորից: Թերապևտ, սրտաբան, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի հետքովիդային վերականգման ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանը պատասխանում է «Փաստինֆո»-ի հարցերին։

-Տիկին Մանուկյան, հարցազրույցներում ասում եք, որ քաղաքացիների հետ պետք է անկեղծ խոսել պատվաստումների, դրանց ազդեցությունների և հակացուցումների մասին, ի՞նչ նկատի ունեք:

-Երբ պատվաստումային գործընթացն սկսեց, բոլորն ակնկալում էին, որ պետք է պատվաստվեն և այլևս չվարակվեն, հետո պարզվեց, որ պատվատանյութի առաջին դեղաչափն ընդունելուց 21օր հետո նոր սկսում են հակամարմիններ արտադրվել և ևս 21 օր անց երկրորդ դեղաչափը ստանալուց հետո ձևավորվում է կայուն լարված իմունիտետ, այսինքն արտադրվում են պատշաճ քանակի պաշտպանիչ հակամարմիններ: Այս մասին խոսում էին նաև տարբեր միջազգային բժշկական կազմակերպությունները և խորհուրդ տալիս այդ 42 օրը ավելի խիստ պահել հակահամաճարակային կանոները, որպեսզի չվարակվեն: Հետո պարզվեց, որ լրիվ այլ էր իրականությունը, մարդիկ սկսեցին վարակվել նաև 42 օր, 3 , 6 և 12 ամիս հետո և ավելի ուշ, ունենալով պաշտպանիչ հակամարմինների բարձր մակարդակ։ Եվ այս ամենը առաջացնում է տարակուսանք, անվստահություն և թերահավատություն ինչպես բժիշկների, պատվաստումների, այնպես էլ վիրուսի բնական ծագման և վտանգավոր լինելու վերաբերյալ։ Մենք` բժիշկներս, մարդկանց պետք է տեղեկացնեինք, որ պատվաստումը ոչ թե կանխարգելում է վարակելիությունը, այլ միայն ծանր ընթացքը, նվազեցնում է հոսպիտալիզացիաները և լրիվ զրոյի հավասարեցնում մահացությունը, իսկ դա մեզ համար արդեն շատ մեծ արդյունք է: Ժողովրդին ճիշտը պետք էր ներկայացնել մինչ պատվաստմանը ակտիվ հորդորելը։

-Առողջապահության նախարարության, նրան առընթեր ենթակառուցվածքների, ինստիտուտների ներկայացուցիչները հարցազրույցներում ասում են, որ պատվաստանյութերի հակացուցումները շատ չնչին են, իսկ բնակչությունն ասում է, որ դրանք փորձաշրջան չեն անցել, ո՞րն է պատճառն այս չհասկացվածության:

- Այո, անկեղծ պետք է լինեինք ու ասեինք, որ պատվաստանյութերը չեն փորձարկվել մինչև վերջ: Ի դեպ, ասեմ, որ պատվաստանյութերի փորձարկումները պետք է ավարտեին 2022 թ. դեկտեմբերին, բայց քանի որ համաճարակը սարսափելի վիճակում էր, առաջին փուլից հետո թույլ տրվեց դրանց շրջանառությունը: Պատվաստանյութերը, սովորաբար 3 փուլով են փորձարկումներն անցնում, սրա մասին էլ անկեղծ պետք է ասեինք, որպեսզի ժողովուրդը չմտածեր, թե ինքը փորձադաշտ է: Բայց քանի որ  բժշկությանը ճանաչելի միակ փրկությունը համաճարակից և ցանկացած վարակից պատվաստումն է, պետք էր գործընթացը արագ սկսել: Ինչ վերաբերում է հակացուցումներին, ապա ասեմ, որ պատվաստանյութերը շատ խորը ուսումնասիրված չեն:  Իմ կարծիքով վերցվել են այն ընդհանուր հակացուցումները, որոնք վերաբերում են բոլոր պատվաստանյութերին:

-Հայաստանում արյան խտության և հատկապես կանանց մոտ կրծքի մաստոպատիան շատ տարածված է, ինչպե՞ս վարվել այս պարագայում:

-Առանձնահատուկ ուսումնասիրված չէ, թե որ հիվանդության ժամանակ կարելի է պատվաստվել, որ հիվանդության ժամանակ՝ ոչ: Բայց փոխարենը մեկ տողով ասվել է՝ բոլոր սուր հիվանդությունների կամ քրոնիկ հիվանդությունների սրացման ժամանակ չի կարելի պատվաստվել: Հիմա ես էլ հարց ունեմ՝ այդ հերթում կանգնած մարդուն, որը եկել է պատվաստվելու, բժիշկը հետազոտում է, պարզվում է, որ ճնշումը, ջերմությունը լավ վիճակում են, սակայն, ի՞նչ գիտի քրոնիկ սրտի իշեմիկ հիվանդությունն էս պահին սրացա՞ծ է, թե՞ ոչ, կամ երիկամային քրոնիկ հիվանդություն ունի՞, սրացա՞ծ է, թե՞ ոչ, չէ՞ որ այդ մարդը ստուգում չի անցել մինչ այդ: Իմ այս խոսքերի համար ինձ քարկոծեցին, իսկ ես ուզում եմ հասկանալ՝ ո՞վ պետք է գնահատի մարդու քրոնիկ հիվանդությունն այդ պահին սրացած է, թե ոչ, նա առայժմ չունի գանգատ, կամ իր գանգատներն անտեսել է, կամ դեռ այդ չափի չի արտահայտել, որ մարդն ինքնուրույն գնահատի իր քրոնիկ հիվանդությունը: Ես առաջարկում էի, որ նա պատվաստումից առաջ  համալիր հետազոտություն անցնի գոնե առաջնային օղակում, որտեղ կհետազոտի իրեն միշտ հետազոտած այն բժիշկը, ով արդեն ծանոթ է այդ մարդու մոտ առկա խնդիրներից:

Օրինակ՝ եթե ստուգման արդյունքում հայտնաբերվում է թրոմբոէմբոլիկ բարդության բարձր ռիսկ, ուրեմն պետք է ստուգի այդ մարդու արյան խտությունը, հետո այն կարգավորի, որից հետո նոր անպայման պատվաստի: Այսպես և մենք ենք ապահով լինում, և մարդը, քանի որ պատվաստումից հետո սրտի ինֆարկտ տարած մարդը քովիդը թեթև կտանի, իրեն պատվաստումը պետք է, բայց պատվաստվելուց առաջ, ռիսկային գործոններից խուսափելու համար, պետք է հասկանանք, նա առողջապես պատրաստ է՞ դրան: Դրա համար ես հաճախ ասում եմ ամեն մեկի հետ անհատական մոտեցում է պետք ցույց տալ, հասկանում եմ, որ դա մեծ աշխատանք է, բայց այդ եղանակով մարդկանց վախերը կփարատեինք: 

-Ասացիք, որ պատվաստանյութերը խորը ուսումնասիրված չեն, բայց այնուամենայնիվ հարցնեմ՝ կարող ե՞ն պատվաստանյութերը քաղցկեղածին բջիջների վրա ազդեցություն ունենալ:

-Չունեմ ինֆորմացիա, որ ձեզ պատասխանեմ: Ընդհանրապես չկա նման ինֆորմացիա: Բայց կա մի այլ բան, որ, այո, ցանկացած աուտոիմուն հիվանդություն կարող է պատվաստանյութից հետո սրվել: Այսինքն՝ իմունհամակարգի հետ կապված հիվանդություններն ընկճում ենք քիմիոթերապիայով կամ այլ դեղորայքով: Օրինակ՝ քիմիոթերապիայով ընկճում ենք իմունհամակարգը, որպեսզի քաղցկեղածին  բջիջները նորից  չշատանան, իսկ պատվաստանյութով խթանում ենք իմունիտետը, իսկ դա կարող է բերել այդ հիվանդության սրացման: Այս հարցին կկարողանանք պատասխանել 3-ից 4 տարի հետո, երբ հայտնաբերենք քաղցկեղով հիվանդների թվի աճը: Իհարկե, սա բարոյական տեսակետից ճիշտ չէ, բայց մյուս կողմից էլ մենք տարբերակ չունեինք զսպելու վիրուսը, միակ ձևը պատվաստումն էր:

-Իսկ եթե քովիդի ընթացքում մարդը ձեռք է բերել մեծ քանակությամբ հակամարմին, արդյո՞ք արհեստական ներմուծված հակամարմինները չեն վնասի:

-Ես միշտ բնության կողմից եմ: Միշտ ասել եմ, որ միակ կայուն և հավաստի իմունիտետը ձևավորվում է հետհիվանդացության ժամանակ: Ինքս հետազոտության նպատակով անընդմեջ ստուգվում եմ: Իմ հակամարմիններն անընդհատ բարձրանում և իջնում են, 6 ամիս մնում են բարձրացած, հետո սկսում են իջնել: Երբ ես շփվում եմ քովիդով հիվանդի հետ՝ նորից բարձրանում են, հիմա բազմիցս պետք է վարակված լինեի, քանի որ շրջապատված եմ քովիդով հիվանդներով, բայց չեմ վարակվել, ես պաշտպանված եմ իմ բնական իմունիտետով, բայց կա մի այլ տարբերակ, որ հիբրիդային իմունիտետը՝ բնականին գումարած պատվաստանյութը, ավելի է ուժեղացնում մեր բնական իմունիտետը, և այս վարկածը միջազգային է: Միայն պատվաստումային իմունիտետն, իմ կարծիքով, շատ թույլ է: Տեսեք պատվաստումից հետո մարդը կարող է վարակվել, բայց բնական իմունիտետից հետո շատ եզակի դեպքեր են եղել, երբ վարակվել են: Եթե կայուն, բնական իմունիտետ ունես, դու չես վարակվում նորից: Եղեք առողջ և պաշտպանված, պատվաստվեք և վստահեք բժշկի խորհդին։

 

Հեղինակ՝ Մարինե Գասպարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:55 24/12/2021  |  ԿորոնավիրուսԳիտնականները կարծում են՝ պատվաստանյութի խթանիչ դեղաչափը կարող է պաշտպանել օմիկրոն շտամից
18:42 07/12/2021  |  ԿորոնավիրուսPfizer-ի ղեկավարն ասել է, թե երբ պատրաստ կլինի օմիկրոն շտամի դեմ պատվաստանյութը
11:47 10/11/2021  |  ԼՐԱՀՈՍPfizer-ը թույլտվություն է խնդրել Ճապոնիայից՝ երեխաներին COVID-ի դեմ պատվաստելու համար
15:02 03/11/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը Չինաստանից ձեռք է բերել «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը` 400 հազար դեղաչափ․ ԱՆ
13:09 30/10/2021  |  ԿորոնավիրուսՆվիրաբերված «Մոդեռնա» պատվաստանյութը Հայաստանում է
12:07 30/10/2021  |  ԿորոնավիրուսԱՄՆ-ում թույլատրել են 11 տարեկանից փոքր երեխաներին պատվաստել Pfizer-ով
20:33 14/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի Հանրապետություն է տեղափոխվել «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը
14:54 07/10/2021  |  Միջազգային լրահոսՖինլանդիան 30 տարեկանից ցածր տղամարդկանց Moderna-ով չի պատվաստի
09:39 28/09/2021  |  ՄամուլԿառավարության որոշումն անկատար է մնացել. ի՞նչ եղավ 3.5 մլրդ դրամը. «Ժողովուրդ»
17:41 06/09/2021  |  ԼՐԱՀՈՍPfizer-ի ձեռքբերման համար նախարարությունն ամեն ինչ անում է. ԱՆ

Արխիվ

[]