Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

Ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանի մահվան իրական հանգամանքները ՔԿ-ն թաքցնում է 01/17/2022   17:23  |  ԼՐԱՀՈՍ

Ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանի սպանությունից անցել է մեկ ամիս, սակայն նրա մահվան իրական հանգամանքները շարունակվում են մնալ չպարզված․ նախաքննական մարմինը դեռևս չի հստակեցնում՝ ի վերջո որտեղ է սպանվել զինծառայողը և ինչ հանգամանքներում, անգամ չի հստակեցվում՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումը ստացել է գլխի, թե կրծքավանդակի շրջանում։

Հիշեցնենք, որ ՊԲ-ն 2021թ դեկտեմբերի 5-ին պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել՝ հայտնելով, որ նույն օրը՝ ժամը 21.20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002թ ծնված Գոռ Մարտիրոսյանը։ Նույն աղբյուրը նաեւ նշել էր, որ զինծառայողը վիրավորումն ստացել է դեռևս չպարզված հանգամանքներում, իսկ օրեր անց ՀՀ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել էին, որ զինվորն սպանվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով եւ քրեական գործը հարուցվել էր հենց այդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության մոլեռանդության շարժառիթով կատարված սպանությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետ)։

Նախաքննական մարմնից նաև տեղեկացրել էին, որ դեպքը տեղի է ունեցել չեզոք գոտում՝ Շուշիի «Նոյան Տապան» կոչվող նախկին հյուրանոցի մոտակայքում, որտեղ Գոռը և ընկերը շարժ են նկատել, Գոռ Մարտիրոսյանն ընկերոջն առաջարկել է վերադառնալ, իսկ ինքը մնացել է, սկսել են կրակել, եւ ինքն էլ արձակել է 15 կրակոց, իսկ մահացու վիրավորումը ստացել էր գլխի շրջանում, մինչդեռ, Գոռի հարազատներն այս վարկածին չեն հավատում Նրանցից մեկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է, որ Գոռը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքն ստացել է ոչ թե գլխի, այլ՝ կրծքավանդակի շրջանում՝ կրծքից երկու-երեք մատ վերև, ընդ որում, բավականին մոտ հեռավորությունից, այնքան մոտ, որ մաշկն այրվել է, փամփուշտը թիկունքից դուրս է եկել, վերքը վարդի տեսքով էր՝ գրեթե բռունցքի չափով։

«Փաստինֆո»-ն դեռևս տարեմուտին գրավոր հարցում է ուղարկել ՔԿ՝ պարզելու, թե ի վերջո, որ երկրի վերահսկողության ներքո գտնվող տարածքում է տեղի ունեցել դեպքը՝ Ադրբեջանի, Հայաստանի, թե Արցախի, դիակի արտաքին զննությամբ քանի՞ վնասվածք է արձանագրվել և մարմնի ո՞ր հատվածում։ Ինչպես նաև հետաքրքրվել էինք, թե քանի կրակված պարկուճ է հայտնաբերվել դեպքի վայրում, արդյոք փոխհրաձգության հատկանիշներ եղել են, թե ոչ, արդյոք հարցաքննվել են Մարտիրոսյանի համածառայակիցները, ինչպես նաև՝ ռուս խաղաղապահ զորախմբի ծառայողները։ Այսպես, մեր գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հայտնել են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել Գ․ Մարտիրոսյանին տուժող ճանաչելու, իսկ վերջինիս հորեղբորը տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին, կատարվել են զննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են հարցումներ, որոշումներ են կայացվել օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին, որոշումներ են կայացվել դիակի դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր, դատագենետիկական, դատատոքսիկոքիմիական, դատաբջջաբանական փորձաքննություններ նշանակելու մասին, որոնց եզրակացությունը դեռևս չեն ստացվել։

«Միաժամանակ հայտնում եմ, որ քրեական գործով նախաքննությունը գտնվում է ակտիվ փուլում, ուստի նախաքննության գաղտնիությունից ելնելով ներկայումս վերոնշյալ դեպքի կապակցությամբ այլ տեղեկություններ տրամադրել հնարավոր չէ»,- նշել են ՔԿ-ից։

Եթե չեզոք գոտում է եղել դեպքը կամ հակառակորդի գնդակին, ապա որտեղ են եղել խաղաղապահները, ինչու այդ մասին նշում անգամ չի եղել խաղաղապահներին տեղեկատվական թերթիկներում, ինչու Արցախի ՊԲ-ն համապատասխան հայտարարությամբ հանդես չի եկել ու ինչու է ՔԿ-ն չի ներկայացնում ապացույցները։ Ի վերջո ամիսներ պետք չեն հասկանալու համար, թե ինչ տեսակի զենքից է արձակվել կրակոցը։ Իսկ եթե զինվորի մահը հետեւանք չէ հրադադարի խախտման, ապա Քննչական կոմիտեն պետք է պարզաբանումներ ներկայացնի ԶԼՄ-ներին կեղծ տեղեկություններ տրամադրելու եւ զինվորի մահվան հանգամանքները հանրային դաշտում աղավաղելու համար։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:54 12/01/2022  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է քողարկված ֆինանսական բուրգի որոշակի մասի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում (տեսանյութ)
18:33 30/12/2021  |  ԼՐԱՀՈՍԳառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված՝ ցուրտ սենյակում. Փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին
20:24 29/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանում գերության ծեծի հետևանքով Նալբանդյանը կողոսկրերի կոտրվածք ունի, ամեն օր գիշերը չի կարողացել քնել՝ ցավերի պատճառով. փաստաբան
10:05 18/12/2021  |  ՄամուլՈրեւէ վաստակ չունեցող Քյարամյանին պարգեւատրել են «Վաստակի համար» մեդալով. «Հրապարակ»
19:41 07/12/2021  |  ԼՐԱՀՈՍՀայրենիք վերադարձած 10 ռազմագերիները հարցաքննվել են
19:32 26/11/2021  |  ԼՐԱՀՈՍԾաղկաձորում մեկնարկել է կիբեռհանցագործություններին վերաբերող քննարկում
19:27 17/11/2021  |  Քրեական խրոնիկոնԳյումրիի N զորամասին հարող տարածքում տեղի ունեցած պայթյունի դեպքով քրեական գործ է հարուցվել. ՔԿ
23:40 29/10/2021  |  ԼՐԱՀՈՍՔԿ-ն լծվել է Սյունիքում տնտեսվարողների նկատմամբ ճնշումների գործին. Քննիչի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
17:23 19/10/2021  |  ԼՐԱՀՈՍՔԿ Արարատի մարզային քննչական վարչության պետն ազատվել է պաշտոնից. Նա տեղափոխվել է ՔԿԾ
15:25 12/10/2021  |  ԼՐԱՀՈՍՔյարամյանը զբաղված է կադրային փոխատեղումներով. Հովանավորյալին ՔԿ նախագահի տեղակալ տանել դեռ չի հաջողվում

Արխիվ

[]