ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանության ներկայացուցիչները գործուղումների ընթացքում միայն իրենց տեսակետն են ներկայացնում. հետո զարմանում ենք, թե ինչո՞ւ միջազգային կառույցներից չունենք արձագանքներ.Արթուր Վանեցյան 01/17/2022 13:43 | ԼՐԱՀՈՍ
Իշխանության ներկայացուցիչները, երբ գործուղումների ընթացքում լինում են միայնակ, նրանք ներկայացնում են միայն իրենց տեսակետը, այսինքն՝ այլ տեսակետ մեր երկրից միջազգային կառույցներում չի ներկայացվում։ Դա իրենց ազատ գործելու իրավունք է տալիս։ Հետո մենք զարմանում ենք, թե ինչու՞ միջազգային կառույցներից չունենք արձագանքներ Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ինչու՞ ընդդիմության կողմից Հայաստանի ներսում բարձրացվող հարցերի մասին տեղեկացված չեն մեր միջազգային գործընկերները։ Այս մասին ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պարզաբանելով, թե ինչու՞ էր համաձայնել իշխանության ներկայացուցիչների հետ գործուղման մեկնել ԱՄՆ։
Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս էր պատրաստվում այս իշխանության հետ ճանապարահ գնալ, Արթուր Վանեցյանն արձագանքեց.
«Ես իշխանության հետ ճանապարհ չեմ գնում: Ես ԱԺ պատգամավոր եմ, որն ունի լիազորություններ, պարտականություններ և պատասխանատվություն իր ընտրողի առջև։ Կարծում եմ, ընդդիմության ընտրողների ձայնը պետք է լսելի դարձնել միջազգային հարթակներում»,-հայտարարեց, որ պետք է ցանկացած հնարավորության դեպքում միջազգային հարթակներում ներկայացնել իշխանությունների գործողությունները, որոնք ուղիղ վնաս են հասցնում ժողովրդավարությանը և մեր երկրի արտաքին քաղաքականությունը:
Նա նկատեց, որ մարդիկ այսօր հարց են տալիս՝ ինչո՞ւ նախկինում միջազգային կառույցներն ակտիվորեն արձագանքում էին Հայաստանում կատարվող գործընթացներին, խնդիրներին, իսկ այսօր համատարած լռություն է. «Ընդդիմությունը պետք է խոսի դրա մասին, բարձրաձայնի խնդիրների մասին։ Մենք չպետք է հրաժարվենք միջազգային հարթակներում մեր պարտականություններն ու լիազորությունները կատարելուց»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Ի դեպ, Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ԱԺ պատվիրակության կազմում ԱՄՆ գործուղման մեկնելու իր ծախսերը պատրաստվում էր ինքը հոգալ:
Ինչ վերաբերվում է «Հայաստան» խմբակցության պատգամավորների որոշմանը, որոնք բոյկոտել են գործուղումների մեկնելը, մինչև որոշ պատգամավորների նկատմամբ երկրից դուրս սահմանափակումները չվերացվեն, Արթուր Վանեցյանն ասաց.
«Սա խայտառակություն է, ընտրված պատգամավորները զրկված են ազատ տեղաշարժի իրավունքից, ընդ որում՝ բոլորս ականատես ենք եղել, որ դա եղել է բացառապես շինծու քրեական գործերով»:
Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ բավարարված չէ ընդդիմության աշխատանքով.
«Սխալներ եմ տեսնում թե՛ անձամբ իմ, թե՛ ընդդիմադիր մյուս գործընկերների գործողություններում, բայց պետք է անենք ամեն ինչ, որ այս իշխանություններին հեռացնենք»,-ասաց նա:
Արթուր Վանեցյանն ասաց, որ բազմիցս հայտարարել են, որ գործող իշխանությունները ի վիճակի չեն ապահովել Հայաստանի անվտանգությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից