Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Ջայլամային» քաղաքականությունը, հակառակորդի լկտիացումն ու Հայաստանի անտեսվող շահերը. «Փաստ» 01/15/2022   09:55  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է․Եթե սկզբնական շրջանում ինչ-որ կարծիքներ կային, թե 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո հնարավոր է Հարավային Կովկասում քիչ թե շատ խաղաղություն ու կայունություն ապահովել, ապա ժամանակը ցույց տվեց, որ այդպիսի հույսերը սին են։ Ողջ 2021 թվականի ընթացքում հակառակորդն անընդհատ սադրանքների էր դիմում, սահմանային միջադեպեր ստեղծում, ներխուժում Հայաստանի տարածք, սպանում ու գերեվարում զինվորականների ու խաղաղ բնակչության ներկայացուցիչների և այլն։ Սակայն հակառակորդն այդպես էլ արժանի հակահարված չստացավ, որի արդյունքում Բաքվի լկտիությունն ու ինքնավստահությունը շարունակաբար աճում է։

Ուստի պետք է ենթադրել, որ 2022 թվականի ընթացքում սահմանային լարվածության ու միջադեպերի պակաս չենք ունենալու։ Դրա համար էլ տարին դեռ նոր մեկնարկած՝ հակառակորդը սրում է իրավիճակը։ Ադրբեջանը, կարծես, հակվել է այն մտքին, որ ինչ սադրանքի էլ դիմի, միևնույնն է, այս իշխանությունների օրոք անպատիժ է մնալու։ Իշխանության ղեկին հո Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը չե՞ն, որ Ալիևը իր չափը ճանաչի: Դրա համար էլ վերջինս հերթական անգամ սանձերը բաց է թողել, հոխորտացել և սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա նշել է, որ եթե Հայաստանը չճանաչի իրենց տարածքային ամբողջականությունը, ապա իրենք էլ չեն ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ բացահայտ հավակնություններ ներկայացնելով Զանգեզուրի, Սևանի, Երևանի ու ընդհանրապես Հայաստանի նկատմամբ։

Սա քիչ չէ, Ալիևն, ըստ էության, չի բացառում նոր պատերազմի հավանականությունը և դրան զուգահեռ ցույց է տալիս, որ ընդհանրապես թքած ունի միջազգային իրավունքի և միջազգային հանրության կարծիքի վրա։ Ըստ այդմ էլ, Ադրբեջանի նախագահը պնդում է, թե Բաքուն կշարունակի խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Այսպիսով, Ալիևը միանգամից դեմարշ է իրականացնում ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ անդամ երկրների, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դեմ: Եվ թվում էր, թե Ալիևի այս հայտարարությունները կոշտ արձագանքի պետք է արժանանային Հայաստանի ղեկավարության կողմից: Սա՝ այն դեպքում, իհարկե, եթե ունենայինք խելամիտ ու պատասխանատու իշխանություններ։ Բայց արի ու տես, որ Փաշինյանն այս անգամ ևս իր ջայլամային քաղաքականության շրջանակներում ընդունակ չէ արձագանքել Ալիևի սպառնալիքներին, առավել ևս պորտը տեղը դնել։

Չէ, նա, իհարկե, արձագանքեց, բայց կառավարության նիստում միայն հայտարարելով, թե խաղաղ զարգացման օրակարգը բացելու համար ամուր նյարդեր են հարկավոր։ Բոլոր փորձագիտական, քաղաքական ու քաղաքագիտական գնահատականները ցույց են տալիս, որ ներկայիս պայմաններում հնարավոր չէ խաղաղության դարաշրջան բացել, սակայն, միևնույնն է, Փաշինյանը հայտնի համառությամբ շարունակում է պնդել այդ մասին։ Պատերազմից առաջ էլ նա խոսում էր հասարակությանը խաղաղության պատրաստելու մասին, տեսանք՝ վերջում ինչ տեղի ունեցավ։ Հիմա կարելի է պատկերացնել, թե նրա բացած խաղաղության դարաշրջանի արդյունքներն ինչպիսին կարող են լինել։ Կամ՝ հարց է առաջանում, թե այդ ինչի՞ հաշվին է խաղաղության դարաշրջանը բացվելու, Հայաստանի տարածքի՞։ Իհարկե, նախկինում ևս Ադրբեջանը փորձել է Հայաստանի նկատմամբ իր հավակնություններն ի ցույց դնել, սակայն բոլոր նախկին ղեկավարները ոչ միայն Ալիևին ցույց են տվել իր տեղը, այլև հասկացրել, որ չի կարող նման ակնկալիքներ ունենալ։

Այ, դրա համար էլ նա չի կարողանում անհանգստությամբ չանդրադառնալ նախկին նախագահներին: Իսկ ներկայիս պայմաններում հակառակորդը հասկանում է, որ քանի դեռ Հայաստանում պաշտոնավարում է անկարող, իրեն «դուխով» հռչակած, սակայն իրականում սպառնալիքների առաջ դողացող, նույնիսկ ՀՀ անվտանգային ու կենսական շահերի հաշվին սուր անկյունները հարթելու պատրաստ Փաշինյանը, ապա հնարավոր է հայկական կողմից ստանալ առավելագույն զիջումները, որովհետև ցանկացած պահի կարող է իրավիճակ փոխվել, և իշխանության գան ազգային ուժեր։ Հաջորդ հարցը. Փաշինյանն ի՞նչ ամուր նյարդերից է խոսում, երբ իր պատճառով ու մեղքով մեր պետականությունը միջազգայնորեն ստորացման է ենթարկվում, երկրի ինքնիշխան տարածքում կանգնած են հակառակորդի զորքերը, սահմանում անընդհատ զոհեր ու վիրավորներ ենք ունենում։

Իսկ ո՞վ պետք է պաշտպանի մեր երկրի ինքնիշխանությունը։ Համարձակություն չունեի՞ր անձամբ պատասխան տալու Ալիևին, գոնե դիմեիր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված կոչով, որ Ադրբեջանն ակնհայտորեն անցնում է բոլոր սահմանները։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ դրոշը գետնին գցած պաշտոնյային տեսնելով՝ Փաշինյանը կարող է էմոցիոնալ պոռթկման մեջ հայտնվել, շոու սարքել ու հրահանգել անմիջապես նրան պաշտոնից ազատել, իսկ երբ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտված է, և հակառակորդը մեզ սպառնում է պետականության կորուստով, ապա Փաշինյանն այդ ամենը շատ հանգիստ է տանում։

Բաքուն միայն ուժի լեզուն է հասկանում, եթե իրական խաղաղություն ենք ցանկանում ունենալ, ապա պետք է հակառակորդին խաղաղություն պարտադրել, այլ ոչ թե նրանից խաղաղություն մուրալ։ Այլապես ինչ զիջումներ էլ արվեն, Բաքուն դրանով չի բավարարվելու և ավելին է ուզելու։ Բայց երևի Փաշինյանին այդ ամենը քիչ է հուզում. նրա համար կարևոր է, որ ինչքան հնարավոր է՝ երկար կառչած մնա աթոռին...

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 15.01.22թ համարում։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:02 14/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱմեն ջանք կգործադրենք՝ Գյումրիի աղետալի երկրաշարժի հետքերը վերացնելու համար. Փաշինյանն ընդունել է Գյումրիի նորընտիր քաղաքապետին
21:34 14/01/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ստորագրել է Հայաստանի երկաթուղու երկու հատվածների՝ Մեղրի և Երասխ-Ադրբեջանի սահման, վերականգնման ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը
11:17 14/01/2022  |  ԼՐԱՀՈՍՕտարերկրյա ներդրողների իրավունքները շարունակվում են մնալ խախտված
22:36 13/01/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ
19:38 13/01/2022  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի պատկերացրած խաղաղությունն ամենօրյա զոհերով է ուղեկցվում. Աննա Գրիգորյան
14:45 13/01/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ. Անդրադարձել են զորամիավորումների դուրսբերման գործընթացին
13:15 13/01/2022  |  ԼՐԱՀՈՍՄեր երկրի համար խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր. Փաշինյանը՝ սահմանին լարվածության ու զոհերի մասին
12:10 13/01/2022  |  ԼՐԱՀՈՍԻնտերնետի հասանելիությունը հնարավորություն կտա, որ մարզերում բարձր վարձատրվող աշխատանքի առաջարկ ձևավորվի. Փաշինյան
09:53 13/01/2022  |  ՄամուլԲա մնում եք, որ ի՞նչ անեք...«Փաստ»
09:41 13/01/2022  |  Մամուլ«Վարկային» կլինի նաև 2022 թվականը. «Փաստ»

Արխիվ

[]