ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանության «մտքի գիգանտների» զարմանահրաշ զեղումները. «Փաստ» 01/15/2022 10:00 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Այսօր Հայաստանի առաջ անվտանգային, տնտեսական, սոցիալական ու արտաքին բազմաթիվ հրատապ մարտահրավերներ են ծառացած։ Սակայն ամեն անգամ արտահերթ նշանակություն ունեցող խնդիրներն անտեսվում են, որոնց փոխարեն իշխող ուժի ներկայացուցիչները առաջ են բերում անկարևոր, երևակայական և նույնիսկ իրականությունից շատ հեռու թեմաներ ու փորձում դրանցով լցնել «օրակարգը»։ Ընդ որում, դա անում են գրեթե ամենօրյա ռեժիմով: Ամենաթարմերից, թերևս, այս շարքում պետք է դիտարկել Փաշինյանի այն հայտարարությունը, թե պատշաճ մակարդակի ինտերնետի բացակայության արդյունքում մարզերից հազարավոր մարդիկ տեղափոխվում են Երևան, իսկ եթե ինտերնետի հասանելիությունն ապահովվի, ապա հնարավորություններ են ստեղծվելու, որ մարզերում նույնպես բարձր վճարվող աշխատանքի առաջարկ ձևավորվի։
Այս հայտարարությունը խորքային իմաստով ավելի շատ մարզերի բնակիչների ու ընդհանրապես մեր քաղաքացիների հասցեին ուղղված ծաղր է հիշեցնում: Այսինքն, գլխավոր «մտքի գիգանտի» կարծիքով, մարզերում ամեն ինչ հիասքանչ է, միայն ոչ բավարար ինտերնետ հասանելիությունն է խանգարում ու նպաստում մարզերից տեղափոխմանը։ Իրականում մարզային բնակավայրերը դատարկվում են առաջին հերթին անվտանգության երաշխիքների ու աշխատանքի, կյանքի համապատասխան պայմանների բացակայության արդյունքում, այլ ոչ թե ինտերնետի հասանելիության։ Ինտերնետն, իհարկե, լավ բան է, անհրաժեշտ բան է մեր ժամանակներում:
Բայց գնացեք մարզեր ու զրուցեք մարդկանց հետ ու կհասկանաք, որ ավելի նախընտրելի կլինի, որ բազմաթիվ համայնքներում ինտերնետի հասանելիության հետ կապված խնդիրներ լինեն, քան թե դրանցում ապրող բնակիչները սեփական երկրում կորցնեն ապագային նկատմամբ հույսերը՝ իրենց չզգալով պաշտպանված ու ապահով։ Օրինակ՝ սահմանամերձ դարձած գոտում, մասնավորապես Սյունիքում, Տավուշում կամ Գեղարքունիքում ապրող մարդու համար այսօր անվտանգության ոչ մի երաշխիք չկա, որ հակառակորդը նորանոր սադրանքների չի դիմի, գերիներ չի վերցնի, քաղաքացիների գույքը կամ անասուններին չի վնասի և այդպես շարունակ։ Իսկ Ադրբեջանին պետք է, որ սահմանամերձ շրջանների բնակչության շրջանում վախի մթնոլորտ առաջանա, որպեսզի մարդիկ քիչ-քիչ հուսալքվեն ու հեռանան։
Վերջերս ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգել էր, որ ադրբեջանական զինված ուժերի տեսախցիկները Որոտանում անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը։ Իշխանությունները թող այս հարցով զբաղվեն, որ, օրինակ՝ Որոտանից մարդիկ չհեռանան, այլ ոչ թե անբովանդակ հայտարարություններով հանդես գան։ Հետո Փաշինյանը «միամտորեն» կարծում է, թե մարզերում հնարավոր է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնել, երբ ի վիճակի չէ պաշտպանել սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց ամենատարրական իրավունքները։ Դե, ինչպիսին Փաշինյանը, այնպիսին էլ իր թիմակիցները, որոշ դեպքերում՝ գուցե ավելի վատ, քանզի Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու ճանապարհին «հովիկաղազարյանությունն» ուղղակի թափվում է բոլորի վրայից: Այս առումով, իշխանավորները, կարծես, մրցակցության մեջ լինեն:
Առայժմ, ինչպես երևում է, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բոլորին «կրում» է: Ամենավերջին «գլուխգործոցն» այն էր, որ հունվարի 3-ին խցանում է եղել փողոցներում, ու դա արդեն իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշ է: Դե, հասկանալի է, մարդը պետք է ինչ-որ տվյալ ներկայացնի՝ արդարացնելու Ամանորի և Սուրբ Ծնունդի հանգստյան օրերը կրճատելու իշխանական որոշումը։ Բայց քանի որ ոչ մի փաստարկ, ոչ մի ապացուցողական բազա չկա, որ այդ անիմաստ որոշումը ճիշտ էր, ստիպված մի բան պետք է հնարել օդից: Դե ինչ, եկեք շնորհավորենք Նիկոլ Փաշինյանին ու Վահան Քերոբյանին. ըստ նրանց տրամաբանության, ամեն օր առավոտյան և երեկոյան պիկ ժամերին Երևանում տնտեսական ակտիվությունը հասնում է իր պիկին։ Պարզապես թռիչքաձև զարգացում... Միայն թե անհասկանալի է, թե ինչու են մեր ապերախտ «արժանապատիվները» դժգոհում նման ակտիվությունից: Հաջորդը, երևի թե, առողջապահության նախարարն է:
Օրինակ՝ երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը, որով նախատեսվում էր` աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստ՝ իրենց հաշվին, նախարար Անահիտ Ավանեսյանը իր որոշումն արդարացնելու ու պետության պարտականությունը ժխտելու բուռն ցանկությամբ նշում է, թե այդ դեպքում քաղաքացու փոխարեն նրա բարեկամը կարող է վճարել թեստի համար։ Դե, ՔՊ-ական «մտքի գիգանտների» զարմանահրաշ զեղումները այս ամենով չեն ավարտվում։ Դրանք այնքան շատ են ու իմաստազուրկ, որ, ինչպես ասում են, հետևներից չենք հասցնում։
Այստեղ մի քանի տարբերակ կա: Կա՛մ գործող իշխանություններն այնքան են իրականությունից կտրվել, այնպես են գլուխներն ամպերում թաքցրել, որ ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում երկրում, կա՛մ բացարձակ անմեղսունակ են, կա՛մ դիտավորյալ են անհեթեթություններով լցնում հանրային օրակարգը, որ իրենց ծաղրել տան, անլրջացնեն ստեղծված ծայրահեղ իրավիճակը ու շարունակեն անխափան իրենց «սև գործը»։ Սակայն այս տարբերակներից որն էլ լինի, միևնույնն է, խայտառակություն է մեր պետության համար։ Ու շատ ցավալի է, որ դեռ մարդիկ կան, ովքեր հույսեր են կապում սրանց հետ...»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 15.01.22թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ