ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինվորն օրեր շարունակ բացակայել է զորամասից, սակայն հրամկազմն այդ մասին տեղյակ չի եղել. Միայն 4-րդ օրն են ծնողներին ասել, որ իրենց որդին անհետացել է 01/15/2022 18:26 | ԼՐԱՀՈՍ
Զինվորն օրեր շարունակ բացակայել է զորամասից, սակայն հրամկազմն այդ մասին տեղյակ չի եղել. Միայն 4-րդ օրն են ծնողներին ասել, որ իրենց որդին անհետացել է. Արդեն 8 ամիս է նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա։
Ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի մասին 2021թ մայիսի 14-ից հարազատները լուր չունեն։ Զինծառայողի հարազատների ներկայացուցիչը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ և Ռազմական ոստիկանություն՝ սպայական կազմի անփութության պատճառով զինվորի անհետացման հատկանիշներով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Վիրաբյանը։
Զինծառայող Նորիկ Մկրտչյանը բանակ է զորակոչվել 2021թ փետրվար ամսին, իսկ նրա գտնվելու վայրն անհայտ է համարվում 2021թ մայիսից, երբ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում լարված իրավիճակ էր, Ադրբեջանի ԶՈՒ-երը հատել էին ՀՀ պետական սահմանը, տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ մամուլում շրջանառվող տեսանյութերից երևում էր, թե ինչպես են հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուք տեղի ունենում։
Զինվորի անհետանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել հենց զինվորը՝ Նորիկ Մկրտչյանը, ու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Փաստաբան Լուսինե Վիրաբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դատավարության այս փուլում ներկայացված ցուցմունքներին, դիրքորոշումներին ծանոթ չեն, միևնույն ժամանակ՝ միջնորդություն է ներկայացվել քննիչին՝ գործի նյութերը, այդ թվում, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը ստանալու վերաբերյալ, ինչից մոտավորապես պարզ կլինի, թե ինչ հիմքերով, ինչ ապացույցների հիման վրա է ընդունված որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը։
Փաստաբանը հայտնեց, որ ծնողին որևէ տեղեկատվություն չեն փոխանցել, որևէ արժեքավոր ապացույց չունի ծնողը, անգամ՝ ինքնակամ զորամասը լքելու վերաբերյալ, ավելին, կարծես թե միտում կա՝ ծնողին անուղղակի գործողություններով քննության ընթացքից հեռացնելու։
«Անգամ չեն ասում այն զինվորների տվյալները, որոնց հետ ծնողը կարող է խոսել։ Ասում են՝ հինգ-վեց հոգով վրանում քնած են եղել վերջին օրը, սակայն դա ևս հակասական է, այլ տվյալներ էլ կան, բայց անգամ չեն ասում՝ ովքեր են եղել այդ հինգ-վեց հոգին, որ ծնողը մոտենա և հարցնի, թե ինչ պայմաններ են եղել, վերջին անգամ որտեղ են տեսել տղային։ Դա նախաքննության գաղտնիք չէ, ծնողն իրավունք ունի իմանալու՝ թե՛ քննիչից, թե՛ հրամանատարական կազմից՝ ինչ է կատարվել, բայց քննությունը տարվում է այն ուղղությամբ, որ ինքնակամ լքել է զորամասը և այլ վարկած առաջ չեն քաշում. ութ ամիս քննություն իրականացնելով, բայց գործի համար էական նշանակություն ունեցող որևէ էական արդյունք չունենալով՝ չեն մտածում, որ միգուցե այլ հանգամանք է այստեղ»,- նշեց Վիրաբյանը՝ հավելելով, որ տեղեկություններ կան, որ զինվորին ինչ-որ բան են ներարկել, խոսակցությունները բուժանձնակազմից հերքել են, ասում են՝ ջերմություն է ունեցել Նորիկը, բայց ծնողի հետ այդ օրը խոսել էր և որևէ նման բան չէր ասել։ Մասնավորապես, զինծառայողներից մեկն ասել է, որ տեսել է, որ Նորիկ Մկրտչյանը ջերմություն է ունեցել, բուժաշխատողն ասել է, որ պետք է ներարկում կատարի, իսկ թե մինչ այդ ինչ է տեղի ունեցել՝ հայտնի չէ և, ըստ փաստաբանի, հենց այդ մանրամասներն է ստիպում, որ ծնողին ետ պահեն քննությունից։
Իսկ թե ինչ վարկած ունեն Մկրտչյանի հարազատները՝ վերջինիս անհետացման վերաբերյալ, Վիրաբյանը նշեց, որ այս պահին ինչ էլ կարծեն՝ լինելու է ենթադրությունների մակարդակով, քննությունը պետք է լիներ օբյեկտիվ, որ ութ ամսվա ընթացքում, եթե անգամ զինվորը փախուստի էր դիմել՝ հայտնաբերեին։
«Բացի իրավապահ մարմինների պարտականություններից՝ դա նաև զինվորի անվտանգության հարցն է, որովհետև հնարավոր է, որ այդ տարածքում մոլորվեր և թշնամու տարածքն անցներ։ Շատ հնարավոր է, թեև, ըստ Կարմիր Խաչի պատասխանի, գերեվարվածների մեջ չկա, անհետ կորածների մեջ չկա, մահացածների մեջ չկար։ Միևնույն ժամանակ՝ որևէ մարտական գործողության չի մասնակցել, որ կոնկրետ թշնամու կողմից ինչ-որ խոցելիություն լիներ և դիրքերից 200 մ այս կողմ է եղել։ Ինքն այդ օրը հրաժարվել է դիրք բարձրանալ՝ նշելով, որ ուղղակի վախենում է » ,- նշեց Վիրաբյանը՝ հավելելով, որ, եթե զինծառայողը ջերմություն ուներ՝ ինչու՞ էին ուզում, որ նա դիրք բարձրանա։
Փաստաբանը հակված է մտածելու, որ Մկրտչյանը հրաժարվել է բարձրանալ մարտական դիրք՝ հոգեբանական խնդիրների պատճառով, քանի որ պատերազմից հետո առաջին զորակոչով ծառայության մեկնած զինծառայողներից էր և պետք է առաջին անգամ դիրք բարձրանար՝ այն դեպքում, երբ մայիսյան համապատասխան գործողություններ էին իրականացվում այդ տարածքում։
«18 տարեկան զինվորը գուցե հոգեբանորեն չէր կարողանում հաղթահարել, առաջին անգամ բարձրանալ՝ հենց դեմ առ դեմ, եթե հիշում եք, այնտեղ ծեծ ու ջարդ էր, ուղղակի հրաժարվել է մասնակցել այդ գործողություններին։ Լավ, եթե անգամ հրաժարվել է, զորամասն ինքնակամ լքել է, փախուստի է դիմել՝ գտեք։ Ամբողջ Հանրապետությունով մեկ հետախուզում է հայտարարված, ինչ գործողություն է կատարվել։ 18 տարեկան զինվորն ինչպե՞ս կարող էր առանց ծնողի աջակցության, առանց գումարի, առանց կապի միջոցի ութ ամիս շարունակ թաքնվեր, հատկապես՝ ձմեռային պայմաններում»,- նշեց Վիրաբյանը։
Ինչ վերաբերում է համածառայակիցների հետ հարաբերություններին, փաստաբանը հայտնեց, որ ծնողը երբևէ որևէ խնդրի մասին տեղեկացված չի եղել, կոնֆլիկտային չի եղել բնույթով, որևէ առումով խնդիր չի ունեցել։
Փաստաբանի գնահատմամբ՝ սպայական կազմը պատշաճ հսկողություն չի իրականացրել, զինծառայողը ծնողի հետ վերջին անգամ խոսել է մայիսի 14-ին, այդ օրվանից մինչև մայիսի 18-ը կապ չի եղել ծնողի հետ և ծնողը վստահ է, որ դեպքը տեղի է ունեցել հենց մայիսի 14-ին։
«Այսինքն, եթե ընդունենք, որ զինվորն անհետացել է, հրամկազմը տեղյակ չէ, չորս օր շարունակ զինծառայողի բացակայության մասին տեղեկություն չեն ունեցել, միայն չորս օր հետո հայտնում են ծնողին, որ իրենց որդին չկա»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ, թեև միջադեպեր են եղել սահմանին, բայց իրավիճակը պատերազմական չէր և սպայական կազմը չէր կարող չհասկանալ, որ զինվորը բացակայում է։
«Ծնողին պատասխանել են, որ այդ օրերին «բարդակ» էր տիրում և ոչ մեկ չի կարող ասել, թե երբ է եղել, երբվանից չկա, պատասխանատվություն չեն կրում։ Կներեք, եթե ծնողը դեպքից երեք ամիս առաջ ասեր, որ, քանի որ «բարդակ» է տիրում և իմ երեխայի համար պատասխանատվություն չեք կրում, ես իմ երեխային չեմ թողնում զինվորական ծառայության, կհասկանայի՞ն ծնողին»,- ընդգծեց փաստաբանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ