ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը՝ կրոնապետությու՞ն․ թո՛ղ որ, միայն թե՝ ազգային և ուժեղ պետություն ունենանք 01/14/2022 20:39 | ԼՐԱՀՈՍ
Անշուշտ, կարելի է պատկերացնել, որ 2022 թվականի մի օր գործարար Գագիկ Ծառուկյանը քնից արթնացավ և որոշեց ի թողություն մեղաց Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթ հայտարարել։ Ամենաբարձր վայրում՝ բարձրաբերձ․․․ Բայց նաև՝ այս՝ Հայոց մեջ Հիսուսի արձան ունենալու գաղափարը մշտապես է արծարծվել։ Դեռ քրիստոնեության ընդունման 1700-ամյակից ի վեր՝ առավել շեշտակի։ Ավելին, ուշագրավն այն է, որ Հանրապետության Հրապարակում սովետների առաջնորդի տեղի համար հայտարարված բազմաթիվ մրցույթների համատեքստում, ընդ որում, նաև՝ գաղափարի մրցույթների, գրեթե միշտ կրոնական գաղափարաբանությամբ առաջարկներ եղել են, այդ թվում նաև՝ Հիսուս Քրիստոսի արձանի։ Իրականում, տեսակետները, թե՝ այսօր դրա ժամանակը չէ, բանակը թող զինի՝ առաջնահերթ են և խորապես հասկանալի։ Միով բանիվ, հենց այսօր է, որ մենք պետք է կենտրոնանանք հայությունը և քրիստոնյա աշխարհը համերաշխության դրոշի ներքո համախմբելու շուրջ։ Բնականաբար, այս դեպքում՝ որքան էլ բարձր լինի արձանը, այն ընդամենը ֆորմա է, եթե չի ձևակերպվում խնդիրը և առաջնահերթությունը։
Ըստ ամենայնի՝ մեր ազգի համար դժվարագույն այս ժամանակահատվածում՝ ի հեճուկս կեղծ ժողովրդավարների և կեղծ հումանիստների՝ Հիսուսի զորությանն ու լույսին ապավինելով և բաժան-բաժան եղած ազգը մեկտեղելու, ի մի բերելու և ազգային միասնականությամբ մարտահրավերները դիմակայելու խնդիրը առկա է։ Հրատապ է։ Մանավանդ, քրիստոնեությունը Հայաստանի համար ազգային կրոն է, Հայ Առաքելական եկեղեցին՝ ազգային եկեղեցի։
Հարց է ծագում՝ մեր բազմաբարդ այս ժամանակը՝ զուտ կրոնական պատերազմների ժամանակ համարելը արդարացվա՞ծ է, և կամ՝ արդյո՞ք այս մտածողությունը միակողմանի չէ։ Բնականաբար, այս հարցը նոր չի հնչում, քանի որ պատմության տարբեր շրջաններում մարդկային և մշակութային ցեղասպանություն տեսած իմաստասեր հայը այլևս շատ հստակ է հասկացել՝ թուրքերը ոչ միայն հայերին են ոչնչացրել, այլև՝ հույներին, ասորիներին։ Ասել է՝ նրանք քրիստոնեությունն էին ոչնչացնում։
Գուցեթե՝ կրոնը հենց այն հիմնական վեկտորն ու շարժիչն է մուսուլմանական աշխարհի համար, որը կարող էր մեկտեղել բոլորին՝ իրենց որոշակի տարբերություններով հանդերձ։ Թերևս, մուսուլմանական աշխարհի լայն զանգվածների համար ա՛յս կերպն է, որ առավել կոնսոլիդացնող կարող էր լինել։ Սակայն, խոստովանենք միակողմանի է այս թեզը։ Միակողմանի է, քանզի պանթուրանիզմի գաղափարը հղացողների համար կրոնականը լոկ միջոց է, թերևս, ամենաուժեղ միջոցը՝ ռեժիմը հաստատելու և պահելու համար։ Այն, որ թուրքական անձնագրերում թուրք գրելու փոխարեն գրում են մահմեդական, արդեն իսկ խոսուն է։
Ի վերջո, ինչու՞ են միշտ թիրախում հայտնվում հայերը։ Թերևս, այստեղ մեր կենսաբանական տեսակի հարցն է նաև գալիս՝ հայերը առաջին քրիստոնյա ազգը լինելուց զատ՝ երբեք ու ոչ մի կերպ դավանափոխ չեն եղել, ի տարբերություն, ասենք, վրացիների, որ ըստ պատեհության՝ փոխել են կրոնը։ Այս համատեքստում, իհարկե, մեր իրականության մեջ տարբերվող են տեսակետները, ինքս էլ ինձ հետ վեճուկռիվ ունեմ, քանզի իմն եմ համարում նախաքրիստոնեական ողջ հայ մշակույթը։ Սակայն այդ մասին չէ, որ այսօր պիտի խոսել։ Այսօր առաջնահերթությունը, դոմինանտը այլ է։ Պետությու՛նն է և պետականությունը։
Այսօր աշխարհում մեր ուրույն տեղն ու դերը ունենալու համատեքստում Հայաստանի համար լրջագույն գործոն է առաջին քրիստոնյա պետության նշանով, քրիստոնեության ջահակրի դերը ստանձնելով դառնալ ու լինել քրիստոնյա աշխարհը մեկտեղողն ու այն կարևոր գործոն, ուժ դարձնողը։ Գուցե սա հենց մե՛ր խաչն է։ Քրիստոնեությունը մեծ ուժ է։ Հայաստան, Հունաստան, Հռոմ, Վատիկան, համայն քրիստոնյա աշխարհը։
Ի դեպ, Աղասի Այվազյանն ասում էր՝ «Մենք քրիստոնյա էինք Քրիստոսից առաջ»։ Այս խոսքերը կարևոր մեսիջ են պարունակում, որն է՝ մեր ինտելեկտուալ-մշակութային տեսակը, մեր գենը՝ ի սկզբանե՝ մարդկայնության նշանով։ Համամարդկային մեր տեսակը, որ անտիպոդն է թուրքերի։
Գուցե երազում եմ։ Մեծ հաշվով, կարևորը ուժեղ պետությունն է։ Ազգային և կրոնական ավանդույթների վրա հիմնված։ Թո՛ղ որ լինի կրոնապետություն, բայց լինի կուռ և ամուր և բացառի անհիշատակ պատահականությունները։
Հեղինակ՝ Ա․ Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի