ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խախտումներ դատապարտյալների կողմից այլ գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների ոլորտում. Դատախազությունը քայլեր է ձեռնարկում 01/14/2022 14:11 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ԱՆ քրեակատարողական բաց ուղղիչ հիմնարկներում պահվող անձանց իրավունքների իրացման վիճակի ուսումնասիրության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ստուգվել է Բաց ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող և ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող դատապարտյալների կողմից աշխատանքի անցնելու, հաճախելու, աշխատանքից ազատվելու հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Այդ կապակցությամբ Վարչության կողմից այցելություն է կատարվել բոլոր գործատուների աշխատանքային գործունեության վայրեր, հարցումներ են արվել ՊԵԿ, որոնց արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:
Մասնավորապես՝ առանձին դեպքերում պարզվել է, որ ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի որոշ դատապարտյալներ հիմնարկի պետի թույլտվությամբ աշխատանքային պայմանագրեն են կնքել տարբեր Ա/Ձ-երի հետ, որոնց համաձայն աշխատանքի են անցել այդ գործատուների մոտ, սակայն դատախազության աշխատակիցների կողմից կատարված ստուգայցերի ժամանակ նրանք աշխատավայրում չեն գտնվել:
Առանձին դեպքում ստուգմամբ պարզվել է, որ դատապարտյալը աշխատավայրում չի գտնվել, իսկ ավելի ուշ ՔԿՀ վերադառնալուց հետո անձնական խուզարկության արդյունքում վերջինիս ուսապարկում հայտնաբերվել է տարբեր տեսակի թմրանյութերին նմանվող զանգվածներ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, դատապարտյալը բաց ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է նույն ՔԿՀ-ի կիսաբաց ուղղիչ հիմնարկ։
Մեկ այլ դեպքում դատապարտյալը ստացել է այլ գործատուի մոտ աշխատելու համար ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլատրություն և մի արտադրական կոոպերատիվի հետ աշխատանքային պայմանագիր կնքել այնտեղ որպես վարորդ աշխատելու վերաբերյալ։ Մինչդեռ դատախազության աշխատակիցների կատարված ստուգայցի և ՊԵԿ-ին ուղղված հարցմամբ պարզվել է, որ նա երբևէ տվյալ ԱԿ-ի աշխատակից չի հանդիսացել, գործատուն նրա հետ կնքված պայմանագիրը չեղյալ է համարվել, երբ պարզվել է, որ վերջինս վարորդական իրավունքի վկայական չունի։
Դատախազությունը կասեցրել է տվյալ դատապարտյալին ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլտվություն տալու մասին ՔԿՀ-ի պետի որոշման գործողությունը, իսկ իրավունք վերապահող բովանդակությամբ ու հատկանիշներով կեղծ փաստաթուղթ կազմելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Այլ դեպքում ստուգմամբ պարզվել է, որ ՔԿՀ պետի կողմից որոշում է կայացվել դատապարտյալին թույլատրել հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվել և աշխատանքային պայմանագիր կնքել հենց դատապարտյալի անունով նոր բացված ԱՁ-ում աշխատելու համար, ինչի հիման վրա դատապարտյալը աշխատանքային ժամերին դուրս է եկել ՔԿՀ-ի տարածքից։
Այդ որոշման գործողությունը կասեցնելու վերաբերյալ դատախազի որոշմամբ արձանագրվել է, որ քանի որ դատապարտյալի գործատուն հանդիսացել է հենց ինքը, ՔԿՀ-ի վարչակազմը զրկված է գործատուի միջոցով դատապարտյալի վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու հնարավորությունից։ Այսինքն հայտնի չէ, թե աշխատանքային օրերին ՔԿՀ-ի տարածքից՝ իր իսկ կողմից հիմնադրած ԱՁ-ում աշխատելու պատճառաբանությամբ դուրս գալուց հետո այդ ողջ ընթացքում ինչով է դատապարտյալը զբաղված եղել։
Կամ՝ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալը ՔԿՀ պետի թույլտվությամբ անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքել է աշխատանքային պայմանագիր նրա մոտ որպես բանվոր աշխատելու համար, մինչդեռ ՊԵԿ-ից ստացված գրությամբ պարզվել է, որ դատապարտյալի կողմից այդ գործատուի մոտ աշխատելու վերաբերյալ տեղեկություններ առկա չեն։ Ավելին, պարզվել է, որ չնայած ԱՁ-ի գործունեությունը 2021թ. օգոստոսի 25-ին դադարեցվել է, սակայն դատապարտյալը միայն հոկտեմբերի 29-ին է դիմել ՔԿՀ պետին՝ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլատրությունը դադարեցնելու համար:
Այսինքն կատարված ուսումնասիրությունները փաստել են, որ աշխատավայր մեկնելու պահից մինչև ՔԿՀ վերադառնալը բաց ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող և ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս այլ գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող դատապարտյալների վարքագծի նկատմամբ որևէ հսկողություն չի իրականացվում, ինչը հակասում է պատժի կատարման և դատապարտյալի ուղղման ծրագրի իրականացմանը։ Դրա հիմնական պատճառը ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի բազամթիվ լուրջ թերություններն են և իրավական ընթացակարգերի բացակայությունը:
Մանրամասն վերլուծելով այդ բացերը՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից հաղորդում է ուղարկվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին՝ քննարկելու մինչև անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների կատարումը, այլ գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող դատապարտյալների կողմից աշխատանքի հաճախելու, ինչպես նաև վերջիններիս կողմից աշխատանքի ընթացքում դրսևորվող վարքագծի նկատմամբ հսկողությունն առարկայական դարձնելու նպատակով ներքին իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու և գործադրելու հարցը:
Միևնույն ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվում է ոլորտը կարգավորող իրավական ակտերում անհրաժեշտ կարգավորումներ սահմանելու նպատակով համակարգային վերանայումներին միտված օրենսդրական փոփոխությունների առաջարկ ներկայացնելու հարցը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից