ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔՊ-ն պարալիզացրել է Վարդենիսի համայնքապետարանի աշխատանքը. Արամ Մելքոնյանը նորընտիր համայնքապետին չի վերադարձնում կնիքն ու աշխատասենյակի բանալիները 01/14/2022 13:51 | ԼՐԱՀՈՍ
Գեղարքունիքի Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը՝ ՔՊ-ի հովանու ներքո, պարալիզացրել է համայնքապետարանի աշխատանքը, ողջ համայնքը կաթվածահար է:
«Փաստինֆո»-ին Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը պատմեց, որ Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Մելքոնյանը նորընտիր համայնքապետին չի վերադարձնում Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին և կնիքը, ինչի հետևանքով ավագանին չի կարողանում անցնել իր բնականոն աշխատանքին, նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանն էլ չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները.
«Չեն թողնում համայնքապետին, որ իր աշխատասենյակ մտնի, ոչ էլ ավագանիներն են թողնում: Ավագանու անդրանիկ նիստից հետո, երբ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, Արամ Մելքոնյանը հենց այդ օրը պարտավոր էր հանձնել աշխատասենյակի բանալիները և կնիքը, բայց այդ օրվանից չի տալիս: Լավ՝ ընդունենք համայնքապետին են ուզում խանգարել, բայց ավագանիներին պարտավոր են թույլ տալ, ինչպե՞ս են խոչընդոտում ավագանու աշխատանքը»,-ասաց Ավետյանը և նշեց, որ ամբողջ Վարդենիսը, նախկին համայնքապետի անձնական ամբիցիաների պատճառով, կաթվածահար է.
«Մի ողջ համայնք իրենց անձնական «պրինցիպների» պատճառով չի կարողանում գործարք կատարել: Ոչ կարողանում ենք բյուջե հաստատել, ոչինչ չենք կարողանում անել, կոմունալների հարց կա, վաղը էլեկտրոցանցից կարող են գալ ու հոսանք անջատել»,-ասաց Գեղամասարի ղեկավարը:
Հակոբ Ավետյանը վստահ է, որ այս ամենի հետևում կանգնած է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը.
«Գնել Սանոսյանի հովանու ներքո է այս ամեն ինչը: Արամի ու Գնելի կազմակերպած խուլիգանությունն է: Այս ամենը անմիջապես Գնել Սանոսյանի հանձնարարությամբ է, եթե մնար Արամ Մելքոնյանին, ինքը շուտվանից կհանձներ ու կգնար իր գործին, սա Գնել Սանոսյանի անձնական պրինցիպն է»,-ասաց Հակոբ Ավետյանը:
ՔՊ-ն դիմել է դատարան՝ չեղյալ համարելու ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքապետ էր ընտրվել ընդդիմության թեկնածուն՝ Ահարոն Խաչատրյանը, Հակոբ Ավետյանն ասաց, որ սպասում են դատարանի վճռին, որից հետո կորոշեն՝ ինչ քայլերի կդիմեն:
«Մարդ, եթե հպարտություն կամ ինքնասիրություն ունի, իր պարտությունը պետք է հպարտորեն ընդունի, մտածի, որ մասնակցել և պարտվել է, շնորհավորի հաղթողին, եթե ես լինեի, ես հաստատ կշնորհավորեի ընտրված թեկնածուին, իմ աջակցությունն էլ կհայտնեի: Ընտրությունը պետք չէ անձնական թշնամանք դարձնել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ Վարդենիս խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 12 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը 10 մանդատ, իսկ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը՝ 5: Ելնելով ընտրության արդյունքներից՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն էին ստորագրել:
Դեկտեմբերի 30-ի Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստի ժամանակ, թեև ՔՊ-ն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել համայնքապետի ընտրությանը, բայց ընդդիմադիր «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունների 14 անդամները՝ 14 կողմ, զրո դեմ, զրո անվավեր ձայներով համայնքի ղեկավար ընտրեցին Ահարոն Խաչատրյանին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ