ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեական գործը քաղաքական պատվեր է, որը ջանասիրաբար իրականացնում է ներկա դատախազության ներկայացուցիչը. Սերժ Սարգսյանը՝ դատարանում 01/13/2022 19:22 | Դատական ռեպորտաժներ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ»-ի Բարսեղի՝ Բարսեղ Բեգլարյանի և Սամվել Գալստյանի գործով դատական նիստն այսօր ընթացել է լարված մթնոլորտում։ Քրեական գործը գտնվում է ապացույցների հետազոտման՝ գործում առկա գրավոր ապացույցների ուսումնասիրության փուլում։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատական նիստի ընթացքում Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը բարձրացրել է Սերգո Կարապետյանի նկատմամբ հնարավոր ճնշումների, ապօրինի ազդեցությունների հարցը։ Նշենք, որ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված է Սերգո Կարապետյանի ցուցմունքը։ Փաստաբան Մակինյանը դատական նիստում հայտնել է ՀՔԾ-ին սպասարկող ալեհավաքից Սերգո Կարապետյանի կողմից 10 վայրկյան տևողությամբ հեռախոսազանգ կատարելու հանգամանքի մասին, նույն օրը գրվել է համապատասխան դիմումը, մի քանի օր անց՝ հաստատվել է, որ Կարապետյանը այցելել է ՀՔԾ։ Մակինյանի խոսքով՝ Սերգո Կարապետյանը 2019թ հոկտեմբերի 5-ին առնվազն եղել է ՀՔԾ-ում, որից հետո գրվել է հանրային դիմումը, ինչից հետո քրեական գործի ընթացքն ամբողջ ծավալով փոփոխվել է։ Մեղադրող դատախազն էլ առարկեց՝ նշելով, որ եթե Սերգո Կարապետյանի նկատմամբ ապօրինի ազդեցություն տեղի ունեցած լիներ, ապա վերջինս միշտ հարցաքննվել է պաշտպանի ներկայությամբ, երբևիցե կաշկանդվածություն չի ունեցել ապօրինի հնարավոր ազդեցությունների մասին համապատասխան հաղորդումներ ներկայացնելուց։
Դատական նիստի ընթացքում կրքերը պարբերաբար թեժանում էին։ Դատախազի կողմից «Ֆլեշ» ՍՊԸ-ի վերաբերյալ հայտարարությունները հունից հանեցին Բարսեղ Բեգլարյանին, ինչից հետո նախագահող դատավոր Վահե Միսակյանը նշեց, որ պետք է թույլ տալ, որ դատախազը ավարտի խոսքը և հորդորեց, որ այլևս նման իրավիճակներ չստեղծվեն։
Նիստի ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ երրորդ նախագահը՝ նշելով, որ քրեական գործը քաղաքական պատվեր է, որը ջանասիրաբար իրականացնում է ներկա դատախազության ներկայացուցիչը, ինչին ի պատասխան էլ՝ դատախազ Մարտիրոսյանը, բարձրացնելով ձայնը, հայտարարեց, որ քաղաքական ոչինչ չկա, սա մաքուր իրավական պրոցես է և իր վարքագիծը կառուցված է քրեական դատավարության օրենսդրությամբ։ Դատավոր Վահե Միսակյանն էլ նշեց, որ պետք չէ բարկացած ձայնով խոսել, դատական քննությունն ընթանում է վաղուց և որպես կանոն գործի քննությունը գնացել է փոխադարձ հարգանքի և կոռեկտության սահմաններում, կողմերից ակնկալում է, որ վերջիններս կշարունակեն պահպանել փոխադարձ հարգանքը և դատական նիստերի կարգը։
Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ