ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ովքե՞ր են նոր «դիվանագիտության» շահառուները. «Փաստ» 01/13/2022 10:00 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Խավիարային դիվանագիտություն» արտահայտությունը առաջացել է Ադրբեջանի լոբբիստական ռազմավարությունից, որը ենթադրում է հյուրընկալ պետության հաշվին օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներին և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին ուղղված հրավերներ իրենց երկիր այցելելու համար։ Խավիարային դիվանագիտությունը ներառում է նաև թանկարժեք նվերներ, որոնք տրվում են որպես «պատշաճ տուրքի մատուցում` համաձայն արևել յան ավանդույթի»: «Խավիարային դիվանագիտություն» եզրույթն առաջին անգամ օգտագործվել է 2012 թվականին Եվրոպական կայունության նախաձեռնության հրապարակած զեկույցում։ Այն վերնագրված էր «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին»։
Հարց. ի՞նչ կզգար բելգիացի պետական և քաղաքական գործիչ, Բելգիայի ֆրանսախոս համայնքի ներկայացուցիչ, «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության առաջնորդ, Բելգիայի 69-րդ վարչապետ և ներկայումս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշելը, եթե նրան ապացուցեին, որ ինքը Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» շահառու է: Կամ էլ նույնը եթե ասվեր Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին, կամ էլ անգամ Վրաստանի ղեկավարին: Այստեղ «խավիարային դիվանագիտություն» արտահայտությունը վերցված է չակերտների մեջ, քանի որ այս դեպքում Ադրբեջանի մինիսուլթան Ալիևը սկսել է անգամ ինքն իրեն գերազանցել. նա սկսել է իրականացնել այլ տիպի դիվանագիտություն: Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը» փոխարինվել է «գերիներ վերադարձնելու դիվանագիտությամբ», այսինքն, ի պատիվ և որպես նվեր որևէ պետության ղեկավարի կամ բարձրաստիճան պաշտոնյայի, ազատ են արձակվում որոշակի քանակի հայ ռազմագերիներ (քանակը կախված է տվյալ պաշտոնյայի քաշ ու կշռից): Ասացեք՝ իսկ ի՞նչ տարբերություն կա խավիարի կամ թանկարժեք նվերի տեսքով «համաձայն արևել յան ավանդույթի պատշաճ տուրքի մատուցման» և տվ յալ պաշտոնյայի պատվին նույն՝ «համաձայն արևել յան ավանդույթի պատշաճ տուրքի մատուցմամբ» մի քանի հայ ռազմագերի ազատ արձակելու մեջ:
Վերջինս ավելի «թանկարժեք» նվեր է այդ պաշտոնյայի համար, ի վերջո դա նրա վարկանիշի բարձրացում է ինչպես Հայաստանում, այնպես էլ բուն իր երկրում և ամբողջ աշխարհում: Ավելի լավ նվե՞ր: Իհարկե, անհեթեթ կլիներ մտածել, թե ես դեմ եմ թեկուզ հատիկ–հատիկ գերիների վերադարձին: Բացարձակապես: Բայց արդյո՞ք Բաքվի կողմից 10 գերիների վերադարձից հետո նույն Եվրոպական խորհրդի նախագահը հռետորական հարց-դիտարկում կուղղի Ալիևին. «Բա ասում էիր՝ գերիներ չկան, կան ահաբեկիչներ, որոնք դատապարտված են Ադրբեջանի օրենքներով և կրում են իրենց պատիժը»: Իմ կարծիքով, անբարոյականություն է մի քանի գերիների վերադարձ ապահովելով՝ քաղաքական դիվիդենտներ շահելը, ազնիվ քաղաքական գործիչը պետք է պայքարի ամբողջի համար, որը ոչ ոք չի անում:
Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» վերջին «շահառուն» եղել է Հունգարիան. արտահանձնվել է 5 հայ ռազմագերի, ինչպես ասում են՝ «պարտքը վերադարձնելով է գեղեցիկ»: Համոզված եմ, որ Բաքվի՝ «գերիներ վերադարձնելու դիվանագիտության» հաջորդ շահառուն կլինի Նիկոլ Փաշինյանը, եթե բացի «Զանգեզուրի միջանցքը». չնայած, նայելով նրա «քաշ ու կշռին», հազիվ թե Ալիևը մի քանի ռազմագերի հանձնի»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 13.01.22թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից