ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը պատրաստվում է սահմաններում իրավիճակի լուրջ սրացման. օգտագործած զինատեսակները խոսում են այդ մասին. փորձագետ 01/13/2022 20:03 | Քաղաքական
Ադրբեջանի զինված ուժերը սողացող պատերազմով դեմարկացիա են իրականացնում։ Առաջ են գալիս, հասնում մեր դիրքերին և ասում՝ դրանք իրենցն են։ Սահմանին սպասելի են նոր սրացումներ, ընդհուպ նոր էսկալացիա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ, որ շարունակի հարվածել Հայաստանին։ Հասարակությունը ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վստահում, ՀՀ պաշտպանության նախարարը ոլորտից հեռու է, ինչն էլ բարենպաստ է թշնամի պետության համար։
«Աշխարհում լրջագույն զարգացումներ են՝ Հյուսիսային Կորեայից մինչև Ղազախստան։ Ամբողջ աշխարհի ուշադրությունը հիմա Հայաստանը, Արցախը չեն, և ադրբեջանցիներն էլ սրանից օգտվում են։ Ուզում են Հայաստանից առավելագույնը պոկեն։ Վերջին պատերազմում Հայաստանի զինված ուժերն այնպիսի կորուստներ են կրել, որ մարտունակության մասին խոսք գնալ չի կարող։ Բացի այդ լրջագույն արտագաղթ կա, մասնավորապես այն մարդկանց շրջանում, որոնք բանակի տարիքի երեխա ունեն։ Շատ պայմանագրայիններ էլ հիասթափված դուրս են գալիս ծառայությունից, և այս ամենը ստեղծում է բարենպաստ պայմաններ»,-ասաց Վան Համբարձումյանը՝ հավելելով, որ նախ ուզում են Հայաստանից պոկեն Զանգեզուրի միջանցքը։
Փորձագետը նշում է, որ ադրբեջանցիներն ուզում են հնարավորինս առաջանան, ինչը կոչվում է սողացող պատերազմ։ Թշնամին արդեն իսկ առանց լայնամասշտաբ պատերազմական գործողությունների բավականին առաջ է եկել, և այս պահի դրությամբ փորձագետի խոսքով Հայաստանից զգալի տարածք օկուպացրել են։
Վան Համբարձումյանը կարծում է, որ կան բոլոր հիմքերը սահմանային սրացումներ, այդ թվում նաև տեղային բնույթի պատերազմ սպասելու։ Դիրքային պատերազմ հիմա էլ ընթանում է, ընդ որում հիմա ավելի լուրջ զինատեսակներ են կիրառում։
«Զինատեսակները, որոնք կիրառում են, խոսում են այն մասին, որ նրանք պատրաստվում են իրավիճակի լուրջ սրացման։ Հայաստանի քաղաքացիները պետք է ամեն վայրկյան պատրաստ լինեն դրան։ Սահմանային այս սադրանքների միջոցով փորձելու են ճնշումներ գործադրել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, ինչպես նաև քաղաքացիների վրա։ Հասարակության աչքը պատերազմից վախեցած է։ Ադրբեջանցիներն էլ սահմանային պարբերական սրացումներով ճնշում են նրանց, որ եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ փաստաթուղթ ստորագրի, չհամարձակվեն դուրս գալ փողոց ու դրա դեմ պայքարեն»,-նշեց փորձագետը։
Վան Համբարձումյանի խոսքով Ադրբեջանի ռազմավարությունը կայանում է նրանում, որ Սյունիքը հայաթափեն, և բոլոր ճանապարհները վերցնեն իրենց հսկողության ներքո։
Փորձագետը նկատում է՝ Ադրբեջանն իր բանակը զինել և շարունակում է զինել լավագույն զինտեխնիկայով, մինչդեռ Հայաստանում իշխանությունները զբաղված են միայն պարգևավճարներ բաժանելով։ Նրա գնահատմամբ Հայաստանի զինված ուժերն այլևս չեն հասնի Ադրբեջանի զինված ուժերին, հետևաբար Հայաստանը պետք է այլընտրանքային պաշտպանական համակարգ գտնի, որը ՌԴ-ի հետ համագործակցությունն է։
«Հայաստանի իշխանությունները կա՛մ պետք է իրենց հակառուսական գործելաոճը վերանայեն, կա՛մ պետք է իշխանությունը փոխվի և գա այնպիսի իշխանությունը, որը հասկանում է՝ Հայաստանն այնպիսի աշխարհագրական դիրք ունի, որ Ռուսաստանի հետ չհամագործակցելու տարբերակ չունի»,-հավելեց Վան Համբարձումյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ