ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետությունը գերեզմանատները կարողանում է տեխնիկայով ապահովել, իսկ սահմանին ինժեներական աշխատանքները երեխաները ձեռքով են անում. Որքա՞ն կարելի է այս մսաղացին դիմանալ 01/13/2022 12:37 | ԼՐԱՀՈՍ
«Կանայք՝ այս մսաղացքը սարքողների դեմ». Կառավարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ են հավաքվել, որոնք դեմ էին արտահայտվում «խաղաղության դարաշրջանում» շարունակվող մարդկային կորուստներին: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ երկրի իշխանությունը սկսի գործել և լուծի քաղաքացիների և երկրի անվտանգության հետ կապված հրատապ խնդիրները։
«Դադարեցրեք մսաղացը», «Դադարեցրեք երեխեքի սպանդը», «Լուծեք մեր պաշտպանության հարցը կամ հեռացեք», «ՀԱՊԿ-ը նախագահում ես, որ ի՞նչ անես» գրություններով քաղաքացիները պաստառներ ունեին ձեռքներին։
Ակցիայի կազմակերպիչ Իզաբելլա Սարգսյանը հայտարարեց, որ սա ինքնաբուխ ֆեյսբույքան ակցիա է և որ քաղաքացիները բարձրաձայնում են առկա խնդիրները։ Նրա խոսքով` այս պահի դրությամբ ամենահրատապ հարցը զինվորների անվտանգությունն է, որոնք զոհվում են Սյունիք և Գեղարքունիք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման պատճառով:
Քաղաքացիները պնդում էին՝ ՀՀ սուվերեն տարածքում երկու օր առաջ զոհվել են երիտասարդ զինվորները՝ ունենք երեք զոհ և երկու վիրավոր։ Քաղաքացիների պնդմամբ՝ «սողացող պատերազմ է ընթանում», պատերազմը չի դադարել։
«Նրանք խաղաղության դարաշրջանից են խոսում, բայց երկու օր առաջ են զոհվել 2002-2003 թվականներին ծնված 3 զինվորներ, կան վիրավորներ։ Կա լուրջ խնդիր, և այն պետք է լուծեն իշխանությունները։Այսպես չի կարող շարունակվել, զոհերին պետք է վերջ տալ», - ընդգծեց Սարգսյանը։
Կառավարության մոտ հավաքված մտահոգ քաղաքացիները հայտնում էին նաև, որ պետք է բարձրաձայնեն խնդիրների մասին և ժամանակն է, որ մյուս՝ մտածող քաղաքացիները ևս բարձրաձայնեն իրենց խոսքը, որպեսզի կառավարությունը տեսնի, որ ընդդիմացողներ կան ու այսպես հնարավոր չէ շարունակել։
Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ ոչ մի նորակոչիկ սահմանին չպետք է լինի, չպետք է վտանգի իր կյանքը, պետությունը պետք է միջոցներ գտնի, այս սպանդը վերացնելու համար։
«Որքա՞ն կարելի է այս սպանդին, մսաղացին դիմանալ։ 2020 թվականի արյունալի պատերազմից հետո պետք է ուժ ունենանք ապրելու, այս իրավիճակը հնարավորություն չի տալիս ժողովրդին նորմալ կյանքին վերադառնալու։ Ինչքա՞ն կարելի է երեխա սպանել, պետք է բանակային ռեֆորմ անեն, նորմալ վերազինեն բանակը։ Սա այն պետությունն է, որը գերեզմանատները կարողանում է տեխնիկայով ապահովել, իսկ սահմանային ինժեներական աշխատանքները երեխաները ձեռքով են անում, դա նորմալ չէ»,- ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ