ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանն իրեն է ապահովագրում. Հայաստանում ներքաղաքական զարգացումների պարագայում ակնկալում է ՀԱՊԿ միջամտությունը. Տիգրան Աբրահամյան 01/12/2022 20:14 | Քաղաքական
Հուշագրով տարածքներ հանձնելը ոչ իրավաչափ գործընթաց է, նույն տրամաբանությամբ այս իշխանությունները կարող են հանձնել ՀՀ այլ տարածքներ, որոնց նկատմամբ Ադրբեջանը հավակնություններ ունի:Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ստել է, թե տարածքների հանձնումը եղել է բանավոր փոխըմբռնման արդյունքում, բայց հետագայում պարզվեց, որ եղել է հուշագիր, որը գաղտնի է պահվել հասարակությունից: «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատագմավոր Տիգրան Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը հանձնվել է Ադրբեջանին՝ գրավոր հուշագրի հիման վրա, որը ստորագրել էր ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, իսկ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գեղամ Մանուկյանի այս հայտարարությունը հաստատեց նաև ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը:
Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ ամենավտանգավորն այն է, որ մենք դեռևս չգիտենք՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ բանակցություններում ՀՀ իշխանությունները կուլիսային ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք կբերեն, և դրանք հայ ժողովրդի, Հայաստանի համար ի՞նչ հետևանքներ կունենան:
Վերջին շրջանում Ադրբեջանը կրկին ակտիվացել է, թշնամին ագրեսիայի է դիմել Արցախի և Հայաստանի տարբեր հատվածներում: Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ մինչ Հայաստանի իշխանությունները «մեղրամիս են սկսում» Թուրքիայի իշխանությունների հետ, Արցախում և Հայաստանում տեղի են ունենում գործընթացներ, որոնց հետևում բավականին ընդգծված երևում են «թուրքական ականջներ»:
Պատգամավորի խոսքով՝ թշնամու ակտիվացումը առաջին հերթին պայմանավորված է միջինասիական երկրներում, մասնավորապես՝ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ Թուրքիայի տարիներով ստեղծած մեխանիզմները և համակարգերը փլուզվում են, և որպես առաջնային դերակատար այնտեղ հանդես է գալիս Ռուսաստանը։
«Թուրքիայում և Ադրբեջանում կարծում են, որ Արցախի և Հայաստանի սահմաններին ագրեսիայի գնալը կամ տարբեր բնույթի սադրանքների դիմելը ուղիղ կապ ունի Ռուսաստանի հեղինակության հետ, փորձում են այդպիսի գործողությունների միջոցով վնաս հասցնել Ռուսաստանին՝ որպես տարածաշրջանային դերակատարի:
Կարծում եմ, որ այս փուլում սրանք են այն հիմնական գործոնները, որոնք մղել են Ադրբեջանին՝ Արցախի և Հայաստանի ուղղությամբ նման գործողությունների գնալ »,-ասաց պատգամավորը:
Իսկ թե ինչպե՞ս է վերաբերում ՀԱՊԿ շրջանակում Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելուն, Աբրահամյանն ասաց, որ այս քայլին գնալով, Փաշինյանն ակնկալում է, որ հետագայում կարող է ապահովագրել իրեն և Հայաստանում ներքաղաքական զարգացումների պարագայում ունենալ ՀԱՊԿ աջակցությունը.
«Նիկոլ Փաշինյանը նման հարցերում շտապողականություն է ցուցաբերում՝փորձելով հետագայում դա գործիք դարձնել՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին ներգրավելու առումով,բայց ես չեմ կարծում, որ Հայաստանում հնարավոր ներքաղաքական գործընթացներում, ՀԱՊԿ-ը նման միջամտություն կունենա, ամեն դեպքում իշխանությունը որոշակի հույսեր փայփայում է»,-ասաց նա:
Պատգամավորը նաև նկատեց, որ հայկական զորախմբի Ղազախստանում գտնվելու մեջ մի շարք ռիսկեր կան: Առաջինը դեռ պարզ չէ՝Ղազախստանի ներքաղաքական զարգացումներում ահաբեկչական խմբերի իրական ներկայության ծավալը, ըստ այդմ, դժվար է գնահատել գործընթացներին հայկական զորախմբի հնարավոր մասնակցության իրավաչափությունը.
«Բացի սա, ի սկզբանե պարզ չէր՝ թե Ղազախստանում իրադարձությունները ինչպե՞ս են զարգանալու և այս իրավիճակում մեր զորքերը ի՞նչ գործողությունների են մասնակցելու: Գլխավորն այն է, որ նման իրավիճակներում ցանկացած իշխանություն որևէ քայլի գնալուց առաջ հասարակությանը պատշաճ ձևով իրավական և քաղաքական առումով ներկայացնի իրավիճակի զարգացման և իր որոշումների տրամաբանությունը »,-ասաց Աբրահամյանը:
Հարցին՝ իսկ ինչո՞ւ նույն շտապողականությամբ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ին չի դիմում, երբ Հայաստանի սահմանին է ագրեսիա տեղի ունենում, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ նա ճիշտ չի գնահատում սահմանային իրավիճակի հնարավոր լարման ռիսկերը.
«Միայն պետությունը կարող է գնահատել՝ սահմանային սպառնալիքների ծավալը, քանի որ ունի հետախուզական տարբեր միջոցներ, և ստանում է իրավիճակի սպառնալիքների մասին ամբողջական վերլուծություն, այս ամենից է կախված ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտությունը: ՀԱՊԿ-ը ոչ միայն ռազմական, այլ նաև ռազմաքաղաքական դաշինք է, այսինքն՝ կա նաև քաղաքական բլոկ, որը ենթադրում է՝ քաղաքական հայտարարություններով կամ միջոցներով ազդեցություն Ադրբեջանի վրա՝ կանխելու նրա ագրեսիվ գործելու ախորժակը: Բայց այս առումով Հայաստանի իշխանությունները, կարծես, չեն շտապում, այն իշխանությունը, որն Արցախ է հանձնել, Հայաստանից է տարածքներ հանձնել, սահմանային իրավիճակի լարումը մեծ սպառնալիք չի համարում, և կարծում եմ, դրա համար էլ ՀԱՊԿ միջամտությանը չի դիմում»,-ասաց նա:
Իսկ թե ինքն անձամբ ՀԱՊԿ- դիմելու անհրաժեշտություն այս պահին տեսնո՞ւմ է, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց.
«Այս պահին ռազմական միջամտության կարիք չեմ տեսնում, բայց քաղաքական հայտարարությունների կամ այլ գործիքների միջոցով Ադրբեջանին զսպելու նպատակահարմարություն տեսնում են »,-արձանագրեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ