Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Ինչո՞ւ 2022 թվականը լավատեսության հույսերի տեղ չի թողնում. «Փաստ» 01/11/2022   09:53  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.  «2021 թվականը բավական բարդ տարի էր, սակայն 2022 թվականը, ամենայն հավանականությամբ, Հայաստանի համար նույնպես հեշտ ժամանակահատված չի լինելու։ Եվ սա սոսկ հոռետեսական կարծիք չէ, այլ տպավորություն՝ հիմնված փորձագիտական շրջանակների գնահատականների ու առկա ցուցանիշների և իրավիճակի վրա: Նախ՝ էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ, ի վերջո, այդպես էլ չհաջողվեց հասնել տնտեսության նախաճգնաժամյան՝ 2019 թվականի մակարդակին։ 2020 թվականի ընթացքում գրանցվեց 7,6 տոկոս անկում, իսկ 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 5,2 տոկոս աճի շրջակայքում։ Եվ արդեն գնահատականներ կան, որ անցյալ տարին ամփոփվելու է մոտ 5 տոկոսի շրջանակներում։

Այսինքն, ստացվում է, որ դեռ 2 տոկոս էլ պետք է, որպեսզի կարողանանք հասնել նախաճգնաժամային մակարդակին։ Սրա հետ միասին պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ վերջին ամիսներին տնտեսական ակտիվության տեմպի կայուն նվազում է նկատվում։ Իսկ հնարավո՞ր էր ավելի արագ տեմպերով վերականգնել տնտեսությունը։ Փորձը ցույց է տալիս, որ միանշանակ հնարավոր էր։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մեր հարևան Վրաստանին հաջողվել է 10 ամսվա ցուցանիշներում երկնիշ աճ գրանցել՝ մոտ 10,5 տոկոսի շրջանակներում, և հասնել նախաճգնաժամային մակարդակին, իսկ Հայաստանին դա չի հաջողվում։ Ուղղակի խնդիրն այլ է՝ ՀՀ իշխանությունների մոտ բացակայում է նախաձեռնողականությունը, ունակությունը, որոշ կարծիքներով՝ նաև ցանկությունը, և դրա արդյունքում է, որ մեր տնտեսության ապագան շարունակում է մնալ մշուշոտ։

2021 թվականի ընթացքում մեր պետական պարտքն ավելացավ մոտ 1,2 մլրդ դոլարով ու արդեն գերազանցել է 9,2 մլրդ դոլարի սահմանագիծը։ Սա ցույց է տալիս, որ տնտեսությունն աճել է հիմնականում պարտքի հաշվին։ Մյուս կողմից՝ ներգրավված պարտքի արդյունավետ օգտագործման հարցն է առաջ գալիս, քանի որ ստացվում է, որ պետական պարտքի երկնիշ աճ ենք ունեցել, սակայն տնտեսության մեջ ներարկված այդ միջոցները չեն փոխարկվել երկնիշ տնտեսական աճի։ 2022 թվականին էլ այս գործընթացը շարունակվելու է, և պետական պարտքի ծավալը նորանոր ռեկորդներ է գրանցելու, քանի որ տնտեսական կայունության ապահովման համար այլ հնարավորություններ չեն նշմարվում։

Եվ այստեղ է, որ առաջ է գալիս զարգացմանը միտված ներդրումների իրականացման հարցը։ Այլապես տպավորություն է ստացվում, որ իշխանությունները ձեռքները ծալած նստած են ու միայն ակնկալում են, որ դրսից տարբեր երկրներ ու միջազգային կազմակերպություններ գումարներ և վարկեր տան, որպեսզի իրենք այդ գումարներով ճանապարհներ վերանորոգեն, ասֆալտապատեն ու ժողովրդին ցույց տան, թե երկրի համար աշխարհացունց գործ են կատարել։ Բայց այսպիսի քայլերի էֆեկտը կարճաժամկետ է, քանի որ դրանք երկարաժամկետ զարգացման տեսանկյունից հարց չեն լուծում։ Նախ՝ Հայաստանում չկա համապատասխան արտադրական բազա։ Դրա համար էլ մեր տնտեսությունը ավելի շատ մասնագիտացված է ոչ թե արտահանման ուղղությամբ, այլ գլխավորապես ներկրման վրա է կառուցված։ Մեր երկրի համար ռիսկային է նաև այն հանգամանքը, որ այս տարվանից Հայաստանը չի օգտվելու ԵՄ արտահանման արտոնությունների ընդհանրացված GSP+ համակարգից, որի արդյունքում 2009 թվականից սկսած հայկական ապրանքները ԵՄ են մուտք գործել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

Անկասկած, սա նշանակում է, որ մեր տնտեսությունն արտահանման հետ խնդիրներ կարող է ունենալ։ Եվ առաջին հերթին այն ազդելու է հանքարդյունաբերական ոլորտի աճի տեմպերի վրա, քանի որ արտոնության վերացումից հետո հանքարդյունաբերական արտադրանքի՝ մասնավորապես պղնձի խտանյութի վաճառքից ստացվող շահույթը նվազելու է։ Իսկ իշխանությունները որևիցե քայլ չեն ձեռնարկում դեպի ԵՄ արտահանման արտոնությունից զրկվելու հետևանքները մեղմելու ուղղությամբ։ Օրինակ՝ հաշվի առնելով Հայաստանի ծանր տնտեսական ու ռազմաքաղաքական իրավիճակը՝ կարելի էր բանակցություններ սկսել դեպի ԵՄ երկրներ արտահանման նոր արտոնյալ ռեժիմի ստեղծման շուրջ։ Բայց կառավարությունում միայն պարգևավճարներն են վայելում՝ խաղադրույք կատարելով այն կանխատեսման վրա, թե պղնձի բարձր գները տևական ժամանակ կպահպանվեն։ Սակայն պղնձի գները փոփոխական են և, ընթացիկ իրադարձություններից կախված, ցանկացած պահի կարող են նվազել՝ իրենց հետ իջեցնելով նաև հանքարդյունաբերության աճի ցուցանիշները։ Շատ կարևոր է հաշվի առնել նաև հանգամանքը, որ հարևան Իրանի հետ տնտեսական հարաբերությունները կառուցելիս մեր տնտեսության ոլորտի պատասխանատուները Հայաստանի գրավչությունը ներկայացրել են ոչ միայն ԵՏՄ շուկա մուտքով, այլև ԵՄ-ի հետ GSP+ համակարգի առկայության հանգամանքով։

Սակայն այս արտոնության վերացումից հետո մեր տնտեսությունը պակաս գրավիչ է դառնալու։ Եվ պատահական չէ, որ Հայաստանի տնտեսության մեջ միակ կայուն միտումը այսօր վերաբերում է գնաճին, որն արդեն անտանելի չափերի է հասել։ Իբր գնաճի ազդեցությունը քիչ էր, ջրի ու էլեկտրաէներգիայի թանկացումն էլ ավելի ուժեղ է հարվածելու սպառողների գրպանին։ Իսկ արտագաղթը շարունակվում է, գործազրկությունն՝ աճում։ Այս ամենը անվտանգային լուրջ մարտահրավերների ֆոնին այս տարվա մասով լավատեսության հույսերի տեղ չի թողնում։ Ու 2022 թվականի համար 7 տոկոս տնտեսական աճի շուրջ իշխանությունների կանխատեսումները հեռու են իրատեսականությունից։

Չհաշված, որ դեռ իրավիճակը կարող է ավելի բարդանալ, քանի որ մի շարք երկրներում մեծ արագությամբ տարածվում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը, ինչը տնտեսական գործունեության նոր սահմանափակումների և մատակարարման շղթաների խաթարում է առաջ բերել։ Եվ եթե առաջիկայում համավարակային իրավիճակը բարդանա նաև մեզ մոտ, ապա այն կարող է սոցիալական բունտի ու պայթյունի պատճառ դառնալ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 11.01.22թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:22 10/01/2022  |  ԿորոնավիրուսՀայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 126 նոր դեպք, 3 մարդ մահացել է
15:27 09/01/2022  |  Միջազգային լրահոսՌուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 16 246 դեպք
14:01 09/01/2022  |  ԿորոնավիրուսԱրցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք
11:22 09/01/2022  |  ԿորոնավիրուսՀայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 142 դեպք
19:50 08/01/2022  |  ԿորոնավիրուսՀայաստանում «Օմիկրոն» շտամով հարուցված COVID-19-ի երկու դեպք է գրանցվել
11:19 08/01/2022  |  ԿորոնավիրուսՀայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 195 նոր դեպք, 3 մարդ մահացել է
11:14 07/01/2022  |  ԿորոնավիրուսՀայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 129 նոր դեպք, 4 մարդ մահացել է
11:39 06/01/2022  |  ԿորոնավիրուսՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 134 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի
13:10 05/01/2022  |  ԼՐԱՀՈՍՀունվարի 10-ին կհրապարակվի հանրային վայրեր այցելելիս պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխան ներկայացնելու մասին հրամանը
11:31 05/01/2022  |  ԿորոնավիրուսՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 129 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի

Արխիվ

[]