ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանական մամուլում հակառուսական ալիքը նոր զարգացում է ստանում. Հեգնում են Պուտինին՝ նրան ներկայացնելով «լուզերների առաջնորդ», իսկ ՀԱՊԿ անդամ երկրներին՝ «լուզերներ» 01/11/2022 21:34 | Միջազգային լրահոս
Ադրբեջանի կառավարության հովանու տակ գտնվող լրատվամիջոցները հակառուսական տրամադրություններ են զարգացնում՝ Ղազախստանում իրավիճակի կայունացման գործում ՀԱՊԿ-ի ձեռնարկած գործողությունների համատեքստում։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում տեղի ունեցող իրավիճակը համարել է պետական հեղաշրջման փորձ։ Դեռևս հունվարի 8-ին պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել էր Քարիմ Մասիմովը ՝ Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավարը։ Մինչ այդ պաշտոնը զբաղեցնելը Մասիմովը ղեկավարում էր նախագահ Նազարբաևի վարչակազմը։
Ադրբեջանը պաշտոնապես միայն այսօր անդրադարձավ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Երկրի ԱԳ ղեկավարը ցավակցական խոսք է հղել Ղազախստանում տեղի ունեցածի հետևանքով զոհերի հարազատներին։ Այսօր էլ երկրի իշխանությունների կողմից ֆինանսավորվող ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկը՝ Հաքին. ազ-ն անդրադարձել է Ղազախստանում լարվածություններին ու հակառուսական քարոզչություն իրականացրել։
Լրատվամիջոցը ենթադրել է, որ հենց Մասիմովին կդարձնեն Ղազախստանում ջարդերի գլխավոր պատասխանատուն ՝ ներկայացնելով որպես այն ստվերային ֆիգուրը, որը գաղտնի զինել և ուղղորդել է մարդկանց դեպի ոստիկանություն, խանութներ, վարչական շենքեր։
Ադրբեջանը կարծես չի հավատում հնչող այն հայտարարություններին, թե դավադրության իրականացման գործում ԱԱԾ նախկին ղեկավարին օգնել են արտասահմանյան ուժեր։ Ադրբեջանական ԶԼՄ-ն հայտնում է նաև, որ բնակչության դժգոհության զանգվածային պոռթկումը փորձել են իրենց օգտին օգտագործել տարբեր «էլիտար» խաղացողներ։
Ադրբեջանական կայքի վերլուծությամբ, հենց նախագահն է հաղթել մյուսներին, և ոչ այնքան Մասիմովին, որքան Նազարբաևին։ «Չէ որ հենց ազգի առաջնորդն է շարունակել ակտիվորեն կառավարել երկիրը ՝ չնայած իշխանությունից ֆորմալ հեռանալուն»։ Ադրբեջանցի լրագրողի կարծիքով՝ Ղազախստանի նախագահը ներկայիս սուր քաղաքական ճգնաժամն օգտագործել էր որպես փաստացի երկիշխանությանը վերջ տալու հնարավորություն ու հասել նրան, որ Նազարբաևը հրաժարական տա ԱԽ քարտուղարի պաշտոնից։
«Ըստ էության, պետական հեղաշրջումն իսկապես տեղի է ունեցել։ Տոկաևը ՝ փորձելով տիրանալ իրավիճակին, երբ սպառնալիքը ներկայացնում էին ոչ այնքան փողոցներում գտնվող մարդիկ, որքան սեփական ուժայինների կասկածելի լոյալությունը, օգնության համար դիմել է Վլադիմիր Պուտինին, և նա չի մերժել»,- գրել է կայքը ու հավելել, որ Պուտինը, ով ինքն է գտնվում ազգային առաջնորդի կարգավիճակում, որը, ըստ ադրբեջանական կողմի՝ կորցրել է ժողովրդական աջակցությունը, չի կարող թույլ տալ, որ «ծերունի, հեռացիր» կոչերը բացահայտ աջակցության արժանանան Տոկաևի կողմից։
Ադրբեջանցիները հեգնանքով են նշում, թե ՀԱՊԿ-ի շրջանակներում ձևավորվում է «ահաբեկչության դեմ պայքարի» միասնական դաշինք, որը չի թույլատրի հասարակական դժգոհություն, քաղաքական ակտիվություն և նույնիսկ ընդդիմության ցանկացած դրսեւորում այն պետություններում, որոնք լավ կյանքից չեն անցել այդ միավորմանը: Սա ասում է Ադրբեջանը, որտեղ տիրում է բացարձակ բռնապետություն։
Պրոպագանդայով զբաղվող կայքը գրել է, թե դեռ ոչ վաղ անցյալում, Վլադիմիր Պուտինը երազում էր այն մասին, թե ինչպես Ռուսաստանը իր հետևից կտանի հզոր երկիրներին, որոնք մարտահրավեր կնետեին Արևմուտքին, սակայն ծաղրանքով գրել են, թե հիմա ծիծաղելի է հիշել Կրեմլի այդ ծրագրերի մասին։
«Չինաստանն ինչ-որ տեղ կգնա Ռուսաստանի հետևից։ Այժմ մնում է բավարարվել «լուզերների» ակումբում առաջատարությամբ ՝ Տաջիկստան, Հայաստան, Ղըրղզստան, Բելառուս, եւ տարածաշրջանային առաջնորդության հավակնություններն ու երազանքները կորցրած Ղազախստան։ Նրանք իրար կփրկեն «պետական հեղաշրջումներից»։ Ի դեպ, դա բոլորովին չի բացառում, որ ՀԱՊԿ-ը կարող է փորձել ընդլայնել «ահաբեկչության դեմ պայքարի տարածքը» այլ տարածքների հաշվին։ Լուկաշենկոն թափանցիկ ակնարկ է արել Ուզբեկստանի հասցեին»,- գրել է կայքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ